Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքում տրանսֆորմացվող փոփոխության համաշխարհային նշանակությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Տարբեր երկրներում մարդիկ իրենց մաշկի վրա զգում են Ուկրաինայում ընթացող պատերազմի և Արևմուտք-Ռուսաստան հակասության սրման հետևանքները՝ հենց թեկուզ միայն թանկացումների և ինֆլ յացիայի տեսքով։ Ուստի, տեղի է ունենում հանրային տրամադրությունների փոփոխություն՝ կապված առկա իրավիճակի հետ, ինչն էլ քաղաքական առումով նոր իրադրություն է ստեղծում։ Ռուսաստանի հետ դիմակայության արդյունքում եվրոպական երկրների տնտեսությունները խնդիրների առաջ են կանգնել, և էապես նվազել են աճի տեմպերը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ում ևս դժգոհ են, որ հարկատուների վճարած պետական միջոցներից միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրվում Ուկրաինային, ու այնպես չէ, որ այդ օգնությունն իրավիճակի փոփոխության է հանգեցնելու։

Ընդհակառակը, ուկրաինական զորքերի հակահարձակումները ձախողվում են, ու ժամանակի ընթացքում էլ Ռուսաստանն ավելի շատ տարածքներ է վերցնում իր վերահսկողության տակ։ Այնինչ, ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենը խաղադրույք է անում Ուկրաինայի հնարավոր հաղթանակի վրա։ Զուգահեռաբար թե՛ ԵՄ-ում և թե՛ ԱՄՆ-ում մտահոգություններ կան, որ տրամադրվող օգնության մի զգալի հատվածը գնում է կոռուպցիոն նպատակներով։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում է ընտրվելու դեպքում կանգնեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար:

«Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»: Ուշագրավ է, որ Թրամփ-Բայդեն «դեբատից», ապա և դրանից որոշ ժամանակ անց իր նկատմամբ տեղի ունեցած մահափորձից հետո Թրամփի վճռական կեցվածքը մեծապես բարձրացրել են վերջինիս վարկանիշը։ Բացի այդ, Թրամփը ցրում է իր մեծ տարիքի մասին մտահոգությունները և ընտրողներին ցույց է տալիս, թե հետագայում ով կարող է իրեն փոխարինել։ Դրա համար էլ նա փոխնախագահի թեկնածու է ընտրել երիտասարդ Ջեյմս Դեյվիդ Վենսին, որն իր հաջողության պատմությամբ հանրաճանաչություն ունի ամերիկյան հանրության շրջանում։ Միևնույն ժամանակ, Վենսի թեկնածությունը հանրապետականների համար այն առավելությունն է տալիս, որ վերջինս սերտ կապեր ունի սիլիկոնային հովտի և վենչուրային կապիտալի շրջանակում, որտեղից ֆինանսական հոսքեր կարող են ուղղվել քարոզարշավի ֆինանսավորմանը։

Թրամփի ընտրությունը մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն է խոստանում, քանի որ նա կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է առաջին հերթին կենտրոնանան ներքին խնդիրների վրա՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքար, զարկ տալ ԱՄՆ-ում արտադրությանը, պաշտպանել տեղական արտադրողներին և այլն։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը որոշակիորեն նվազեցնելու է իր միջազգային ներգրավվածությունը և անցնելու է մեկուսացման քաղաքականության։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն դեմ է, որ ԱՄՆ-ը ֆինանսավորի ու ապահովի ՆԱՏՕ-ի շրջանակներում իր եվրոպական դաշնակիցների անվտանգությունը։ Նա նշել է, որ իր ընտրվելու դեպքում պահանջելու է դաշնակիցներից, որ այդ երկրներն իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնեն իրենց պաշտպանությանը։ Իսկ տարիներ շարունակ ռազմական ծախսերի բացակայությունը թույլ էր տվել եվրոպական պետություններին՝ զարգացնել տնտեսությունը և բարելավել բնակչության կենսամակարդակը։

Ու Եվրոպան արդեն իսկ պատրաստվում է պաշտպանական առումով նոր գծագրվող հեռանկարին։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը և Ռուսաստանի հետ լարվածության թուլացումը Թրամփը հիմնավորում է նրանով, որ ներկայում Արևմուտք-Ռուսաստան առճակատումը պայմաններ է ստեղծում, որ Ռուսաստանը և Չինաստանը մերձենան, որի արդյունքում նրանք կարող են հարվածի տակ դնել ԱՄՆ-ի գերիշխանությունը։ Միևնույն ժամանակ, սպասվում է, որ Թրամփի ընտրության պարագայում կրկին զարկ է տրվելու պրոտեկցիոնիզմին ու առևտրային պատերազմներին, քանի որ հանրապետականները կարծում են, որ առաջիկայում ԱՄՆ-ին տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առումով կարող է մարտահրավեր նետել Չինաստանը, որը տարիների ընթացքում ահռելի պոտենցիալ է կուտակել ու շարունակում է առաջ ընթանալ։

Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա նախագահի՝ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում պետք է սպասել Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության նվազում, քանի որ նոր վարչակազմը առաջնահերթություն կդիտարկի ներամերիկյան խնդիրները, ապա դրանից հետո միայն միջազգային ազդեցության ընդլայնումը։ Եթե ԱՄՆ-ի ազդեցությունը որոշակիորեն թուլանա մեր տարածաշրջանում, ապա դա կազդի նաև Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության վրա։ Բացասական իմաստով: Փոխարենը, բնականաբար, Ռուսաստանն ավելի լրջորեն է զբաղվելու Հարավային Կովկասով: Ու այս դեպքում առանց այն էլ բարդ իրավիճակում գտնվող Հայաստանին երկու ընտրություն է սպասվում՝ կա՛մ կուլ գնալ Թուրքիայի պանթուրքական ամբիցիաներին՝ ընկնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ, կա՛մ էլ նորից սերտացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ՝ այդ թվում նաև Թուրքիայի ամբիցիաներին հակազդելու թելադրանքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը
Ամենադիտված