Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ վերջին տարիներին ստացած ավելի քան 4 հազար անուն նյութերի և «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական երեք հատորների ու գիտական պարբերականների շնորհանդեսը։ 

«Արմենպրես»-ին հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ շնորհանդեսին ընդգրկվել են անցած տարի «Ցեղասպանագիտական հանդես» և “International Journal of Armenian Genocide Studies” գիտական պարբերականների տպագրված 2-ական համարները, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքի հերթական հատորներն ու ռուսերեն, ֆրանսերեն հրատարակված գիտական 2 աշխատություն։ 

«Ինչ վերաբերում է նյութերին, ապա դրանք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին վերջին տարիներին տրված  նվիրատվություններն են։ Դրանք բավականին մեծ թիվ էին կազմում, այդ պատճառով որոշեցինք շնորհանդեսի ձևով ներկայացնել․ 4000-ից ավել անուն նյութ ենք ստացել։ Դրանք ընդգրկում են, օրինակ՝ բնօրինակ լուսանկարներ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված։ Բավականին մեծ թվով լուսանկարներ ենք ստացել նաև Արցախում տեղի ունեցածի հետ կապված»,-մանրամասնեց Գզոյանը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր անկյուններից՝ Լիբանանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից  ստացված նյութերում կան նաև հուշագրություններ, օսմանատառ փաստաթղթեր։

Դրանց մաս են կազմում նաև ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի արցախյան պատերազմներից: 

Այս նկարների մի մասը դեռևս հրապարակված չէ:

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բացառիկ նշանակությամբ այս նյութերն իրենց տեղը կունենան առաջիկա ցուցադրություններում։

Միջոցառմանը ներկա էին նվիրատուների և Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները, որոնց նախնիների հուշագրությունները ներկայացվեցին։

ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով
Ամենադիտված