Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին. պատմության այս օրը (28 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պերու՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի կնքման օր, Ուկրաինա՝ Կիևյան Ռուսիայի կնքման օր, Սան-Մարինո՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Կարմիր բանակը և քեմալական զորքերը վերջնականապես գրավել են Նախիջևանը և հայտարարել Նախիջևանի ԽՍՀ-ի ստեղծման մասին։

1928 –ծնվել է  սփյուռքահայ հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը։ 

1937– ծնվել է ֆրանսիահայ հայտնի կինոռժիսոր Ֆրանսիս Վեբերը:

1938-գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը։

1987 –ծնվել է շախմատիստ, գրոսմաստեր Արման Փաշիկյանը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իռլանդիայի հետ։

2000 –վախճանվել է  հայ խորհրդային բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։ 2006- Ստամբուլի դատարանն արդարացրել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, որը մեղադրվել էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու և կեղծ մեղադրանքներ ներկայացնելու» մեջ:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ  ցուցարարների կողմից արգելափակված Խորենացի փողոցից ու դրան հարակից տարածքից բերման է ենթարկվել 66 անձ:

2018-սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանից։

2019- Բաղրամյանի պողոտայում Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել, որի համար փող է դուրս գրվել պետական բյուջեից: Նախաձեռնության հեղինակը եղել է պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ 

2021- ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Հայկական կողմից եղել է 3 զոհ, 4 վիրավոր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

754 —առաջին անգամ կայացել է ֆրանսիայի թագավորի թագադրում Սեն-Դենի բազիլիկայում, Հռոմի պապ Ստեֆան 2-րդը թագադրել է Պիպին Կարճահասակին։ 1165 —ծնվել է իսլամական աստվածաբան, սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։

1586 —սեր Թոմաս Հերրիոտը Մեծ Բրիտանիա և Իռլանդիա է բերել կարտոֆիլը։

1697 —կազակ հիսունապետ Վլադիմիր Ատլասովի արշավախումբը ափ է իջել Կամչատկա գետի ափին, որով իսկ սկսվել է Կամչատկա թերակղզու միացումը Ռուսական կայսրությանը։

1741– վախճանվել է իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ Անտոնիո Վիվալդին:

1741 - Վիտաուս Բերինգի նավը հասել է Ալյասկայի ափերին։

1750 –վախճանվել է  գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։

1794 - Փարիզում մահապատժի են ենթարկվել Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ, այդ թվում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը և Լուի Անտուան Սեն-Ժուստը։

1804 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը։

1814 - Պերսի Բիշի Շելլին (բանաստեղծ)  տասնվեց տարեկան Մերի Գոդվինի հետ («Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»-ի հեղինակ) Անգլիայից փախել է Ֆրանսիա։ 

1821– Պերուն հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1851 —առաջին անգամ լուսանկարվել է (արտատպվել է դագգերոտիպի վրա) լրիվ արևային խավարումը։

1858-առաջին անգամ մատնահետքերը օգտագործվել են որպես նույնականացման ապացույց։

-Ֆրանսիացի լուսանկարիչ և ծաղրանկարիչ Ֆելիքս Նադալը, որը 1855 թվականին արտոնագրել էր աէրոլուսանկարչությունը որպես քարտեզագրման մեթոդ, իրականացրել է իր առաջին աէրոլուսանկարումը օդապարիկից։

1862 —Մոնտանա նահանգում (ԱՄՆ) հայտնաբերվել է ոսկի, որը առաջացրել է ոսկու տենդ։

1878 —ռուսական զորքերի կողմից Վառնան ազատագրվել է Օսմանյան կայսրությունից։

1896– ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվել է Մայամի քաղաքը:

1914–Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարել Սերբիային։ Սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1916 —Անգլիայում արգելվել է օփիումի և կոկաինի ներկրումը։

1928 – Ամստերդամում բացվել են 9-րդ ամառային օլիմպիական խաղերը։

1929 - ծնվել է  ամերիկացի լրագրողուհի, ԱՄՆ-ի նախագահ Քեննեդու կին  Ժաքլին Քեննեդին։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակվել է ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմի  № 227 «Ոչ մի քայլ հետ» հրամանը։ 

1951 - տեղի է ունեցել Ուոլթ Դիսնեյի «Ալիսան հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը։

1954– ծնվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը:

1976– Չինաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 655 000 մարդ:

1978 —ոսկու գինը առաջին անգամ գերազանցել 200 դոլլարը մեկ ունցիայի համար։ 

1980-Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղի է ունեցել երգահան Վլադիմիր Վիսոցկու թաղումը բազմահազար մարդկանց մասնակցությամբ։

1984 - Լոս Անջելեսում բացվում են 13-րդ օլիմպիական խաղերը։

1992– Աֆղանստանում արգելվել է կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:

1993 - Անդորրան դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1995 - Հնդկաստանի իշխանությունների որոշմամբ Բոմբեյ քաղաքն ստացել է Մումբայ անունը:

2019 —վախճանվել է ռուս լրագրող, հեռուստա-ռադիոհաղորդավար Վլադիմիր Կարա-Մուրզան։

 Կ.Խաչիկյան

Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված