Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանը Եվրոպա է տանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին։ Այդ կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ իրադարձությունն անվանել է «շատ կարևոր հանգրվան Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման գործում, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա»։ Ի՞նչ է կանգնած դրա հետևում և ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ-ն Հայաստանում։ Այդ ամենի մասին իր մտքերն է հայտնել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Այն, որ այդ հարցը բացառապես քաղաքականացված է, բխում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունից։ Նրա խոսքով, «մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում»: Այստեղից բխում է, որ երկրորդական նշանակություն ունի հայերին ԵՄ երկրներ ազատ այցելելու հնարավորություն տալու հարցը։ Բայց Բրյուսելը պարզաբանել է, որ առանց վիզայի ռեժիմ կներդրվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը բավարարի որոշակի «չափանիշներ», և որ այդ գործընթացը կարող է արագ չլինել և կտևի մի քանի տարի։ Ի դեպ, առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրով նախատեսված չէ աշխատելու իրավունք»,- նշել է Տարասովը։

Նա հիշեցրել է, որ նախկինում ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար նույն չափանիշներն էր սահմանել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար։ Հետո ներքին և արտաքին քաղաքականության մեջ Եվրոպային անհրաժեշտ ուղղությունները ձևավորելու համար դա դարձավ այդ երկրների վրա ճնշում գործադրելու լծակներից մեկը։

«Վերջին օրինակը Վրաստանն է, երբ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի կասեցման սպառնալիքը կապվում է Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Տրամաբանորեն, հաշվի առնելով իրադարձությունների այդ ընթացքը, Հայաստանը կարող է հույս ունենալ եվրոպական ներդրումների հոսքի դեպի տնտեսություն: Բայց չգիտես ինչու, տարօրինակ կերպով նա դա կապում է միայն իր անվտանգության խնդիրների հետ։ Ըստ ամենայնի, պատահական չէ, որ ԵՄ-ն իր որոշումն ուղեկցել է Հայաստանին հանրապետության զինված ուժերին աջակցելու առաջին ֆինանսավորմամբ, սակայն ընդամենը 10 մլն եվրոյի չափով։ Թերևս դա առայժմ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության խորհրդանշական ցուցադրությունն է որոշակի իմաստային բովանդակությամբ, սեփական ներկայությունը տարածաշրջանում մատնանշելն է։ Միևնույն ժամանակ, դա միանշանակ ազդանշան է արտաքին աշխարհին, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը ներքին և արտաքին քաղաքականության որոշ հարցեր լուծելու հարցում»,- պարզաբանել է iarex.ru-ի դիտորդը։

Տարասովը վստահ է, որ դա կհանգեցնի լարվածության Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Միաժամանակ չի կարելի բացառել, որ Երևանը Բրյուսելի խնդրանքով առաջին փուլում կարող է բարձրացնել Գյումրիում ռուսական ռազմակայանի կարգավիճակի փոփոխության, անձնակազմի կրճատման և այլնի մասին հարցեր։ 2024 թվականի սկզբին Հայաստանն արդեն սառեցրել էր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Միևնույն ժամանակ, վաղ թե ուշ հարց է առաջանալու Եվրասիական տնտեսական միությանը և Ռուսաստանի մասնակցությամբ այլ ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի մասնակցության մասին։ Բացի այդ, մեր կարծիքով, խնդիրներ կառաջանան Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված։ Մի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականություն է վարում այնպես, կարծես փորձում է բացահայտել, թե արտաքին ուժերից ո՞վ է մտադիր պայքարել հանուն Հայաստանի։ Սակայն, օրինակ, Թուրքիայում, ինչպես գրում է Cumhuriyet թերթը, կարծում են, որ «ԱՄՆ-ը ծրագրում է Անդրկովկասում Հայաստանի տարածքով բացել հարավային ճակատ Ռուսաստանի հարավային սահմաններում»։  Հասկանալի է այն, որ խոսքը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պոտենցիալ պատերազմի մասին է, այլ նաև, ըստ Cumhuriyet-ի, «Աստանայի եռանկյունու մեջ (Թուրքիա-Ռուսաստան-Իրան) խրվելու ԱՄՆ-ի ցանկության մասին: Այդ առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։ Արդյունքում թե՛ Անդրկովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լայնածավալ ցնցումների համատեքստում Հայաստանը ներկայումս կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ»,- եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված