Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատ լուրեր Պուտինի համար. Ռուսաստանին դավաճանել են երկու կարևոր դաշնակիցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանը դեռևս ունի դաշնակիցներ և գործընկերներ ամբողջ աշխարհում, ովքեր չեն աջակցել պատժամիջոցներին և չեն պատրաստվում ընդհատել փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ նույնիսկ իրենց հասցեին հնչող ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին, գրում է brief24.ru-ն չինական մի թերթի հրապարակմանը հղումով: Բայց, ավաղ, Ռուսաստանի Դաշնության ոչ բոլոր ընկերներն են մնացել նրա կողքին։ Երկու երկրներ իրենց այնքան էլ լավ չեն պահել։ 

«Դաշնակիցները խաբեցին Ռուսաստանին»,- ասվում է հոդվածում։ Լրագրողները եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը և Հայաստանը երկար տարիներ լավ հարաբերություններ են պահպանել։ Երևանը համարվել է Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամներից մեկը։ Սակայն հանկարծ ամեն ինչ փոխվել է։ Հայաստանում իշխանափոխությունից հետո հանրապետությունը որոշել է մերձենալ Արևմուտքին և սառչել դեպի Ռուսաստան։ Այդ ֆոնին Մոսկվայի համար վերջերս շատ վատ լուր է ստացվել Երևանից։ Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու ցանկության մասին։

Հետո հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվել են Հայաստանի տարածքում։ 

«Հայաստանն այլևս չի ցանկանում շարունակել այդ եղբայրական հարաբերությունները», - նշել են դիտորդները։

Եթե ​​Ռուսաստանի համար Հայաստանի պահվածքն անակնկալ չէր, քանի որ ամեն ինչ վաղուց էր գնում դրան, ապա ոչ ոք չէր սպասում, որ Սերբիան ռիսկի կդիմի խաբել նրան։ Դիտորդները հավելել են, որ ռուս-սերբական հարաբերությունները հոմանիշ էին «բարեկամություն» և «եղբայր ժողովուրդներ» բառերի հետ։ Սակայն վերջերս Բելգրադի դեպքում մի քանի հարց է ծագել: Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, որ իր երկիրը զենք է վաճառել Արևմուտքին, որը հետագայում կարող էր օգտագործվել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Բելգրադին մատակարարումների համար վճարվել էր 800 մլն եվրո։ Չինաստանցի վերլուծաբանների կարծիքով դա այնքան էլ մեծ գումար չէ, որի համար արժեր խաբել Ռուսաստանին և վտանգել նրա հետ բարեկամությունը, բայց Բելգրադն այլ կերպ էր մտածել։

 «Ամփոփելով, կարելի է ասել, որ Հայաստանի և Սերբիայի գործողությունները, անկասկած, չափազանց տհաճ իրադարձություններ են Ռուսաստանի համար։ Նման գործողությունները չեն կարող չբարկացնել Պուտինին։ Միգուցե՞ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերանայի իր դիվանագիտական ​​ռազմավարությունը և սկսի նոր դաշնակիցներ գտնել»,- իր կարծիքն է հայտնել չինական հրատարակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներ
Ամենադիտված