Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ դիվանագիտական անձնագիր է տրվել 2018 թվականից ի վեր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի դիվանագիտական անձնագրերը, որոնք նախկինում ստանում էին անվանի մարզիկները կամ Հայաստանը տարբեր հարթակներում ներկայացնողները մի քանի տարի առաջ հավաքվել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ այս վերջին տարիներին դիվանագիտական անձնագրեր են բաշխվել են իշխանական կամ իշխանամերձ անձանց՝ անասելի քանակով։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել արտաքին գործերի նախարարությունից և խնդրել էինք պատասխանել շատ հստակ պահանջ առաջադրող հարցերի.

1․ ՀՀ-ում քանի՞ անձ ունի դիվանագիտական անձնագիր։

2․ Ինչպե՞ս է, որոշվում, թե ում պետք է տրվի դիվանագիտական անձնագիր։ Խնդրում ենք տրամադրել այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք կարող են ստանալ դիվանագիտական անձնագիր։

3․ Ինչպես նաև ներկայացնել վիճակագրություն, թե 2018 թվականից առ այսօր՝ ամեն տարի, քանի՞ անձի է դիվանագիտական անձնագիր տրամադրվել։

4․ 2018-ից 2024 թվականների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, քանի՞ անձ է զրկվել դիվանագիտական անձնագրից։

ՀՀ ԱԳՆ-ից ստացանք հետևյալ պատասխանը.

1. ՀՀ դիվանագիտական անձնագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական գաղտնիք, որը ենթակա չէ հրապարակման՝ համաձայն «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ին մասի։

2. «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանվում է ՀՀ դիվանագիտական անձնագիր ստանալու իրավունքմունեցող անձանց շրջանակը։

3. 2018 թվականի ընթացքում տրամադրվել է 399 դիվանագիտական անձնագիր։ Այլ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման՝ 1-ին կետում նշված պատճառով։

4. Տրամադրված դիվանագիտական անձնագիրը հետ է վերցվում և անվավեր է ճանաչվում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված հիմքի վերացման դեպքերում, որի մասով առանձնացված հաշվառում չի վարվում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն վերը նշված օրենքի 49-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝

1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.

2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին.

3) Ամենայն հայոց կաթողիկոսին.

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին.

5) Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին․

6) արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով.

7) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Նույն օրենքի 2-րդ մասով սահմանվում է՝ սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:

Նախարարության օրենքի հղումներին հետևելով՝ չգտանք հատված, որը հստակ սահմանում է, թե դիվանագիտական անձնագրերի քանակը պետական գաղտնիք է, այլ որոշ կետերում պարզապես կարելի է տեղավորել, բայց հստակ սահմանում դիվանագիտական անձնագրերի մասով նախարարության նշած հղումներում չկա։

Առաջին հարցում նախարարությունը նշում է, որ գաղտնիք է, ապա 3-րդ հարցին ի պատասխան՝ տալիս հստակ 399 դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց թիվ, և սա այն դեպքում, երբ պահանջը 6 տարվա կտրվածքով էր։

Նախարարությունը նաև չի սահմանել՝ քանի անձ է զրկվել դիվանագիտական անձնագրից, այն դեպքում, երբ օրենքը զրկվածների թիվը չի սահմանում որպես պետական գաղտնիք՝ համաձայն նախարարության կողմից հոդված օրենքի։

Ստացվում է, որ միայն հեղափոխության տարում բաշխվել է 399 դիվանագիտական անձնագիր, և մյուս տարիների տվյալները նախարարությունը, ըստ երևույթին, չի տվել՝ թաքցնելով իրականւթյունը 3 մլն վարչապետներից:

Իսկ իրականում, շատ դեպքերում ՔՊ շրջանակներից այնպիսի անձանց են տրվել դիվանագիտական անձնգրեր, որ անգամ ամենավառ երազում նրանք չէին կարողանա դա ունենալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ հունիսի 12-ին«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»Ամենամսյա դրամական խրախուսում կսահմանվի միջազգային փառատոններում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար. «Փաստ»Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»Հրահանգել է թեժացնել պայքարը․ «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել. «Ժողովուրդ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ» Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ» Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ․«Հրապարակ» Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել. «Ժողովուրդ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասին
Ամենադիտված