Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ուկրաինացումը. սկզբում Արարատը, հետո Ղարաբաղը, իսկ հետո՞... 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանը բառիս բուն իմաստով հեղեղվել է ամերիկացի պաշտոնյաների այցելությունների ալիքով, գրում է politnavigator.net-ը։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին ընդունել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հյուրը գոհունակությամբ վստահեցրել է, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լիովին աջակցել Հայաստանի կառավարությանը «ժողովրդավարությունն ամրապնդելու», այսինքն դեպի Արևմուտք հետագա աշխարհաքաղաքական վերակողմնորոշման խթանման հարցում։
Այցի առանցքային պահերից է եղել Amazon Web Service-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությանն աջակցելու համար հինգ միլիոն դոլար հատկացնելու հայտարարությունը։

Պաշտոնապես գումարն ուղղված է ամպային ենթակառուցվածքի ներդրմանը։ Սա գործնականում նշանակում է Հայաստանի կառավարությանը Վաշինգտոնի տեղեկատվական վերահսկողության տակ դնել, քանի որ արխիվը և նախարարությունների ու գերատեսչությունների կարևոր նյութերն ու էլեկտրոնային նամակագրությունը կպահվեն ամերիկյան սերվերների ամպային պահեստում։ Այսպիսով, Երևանը դառնում է բացարձակ թափանցիկ ԱՄՆ հետախուզական ծառայությունների համար։

Վաշինգտոնը նաև իր վերահսկողության տակ է առնում երկրի անվտանգության մարմինները։ Օրինակ, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով միջազգային զարգացման գծով փոխտնօրեն Էրին Միկին հանդիպում է ունեցել Հայաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարության հետ և հավանություն հայտնել ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին ընդգծելով դրանց արդյունավետությունն ու այլ երկրների համար օրինակ ծառայելու կարողությունը։

Բայց ամենամեծ մտահոգությունն առաջացրել է այն փաստը, որ Պենտագոնի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Իբր, այդ կերպ, ըստ ամերիկյան դեսպանատան պաշտոնյաների, Սպիտակ տունը «մտադիր է օգնել Երևանին բարելավել անվտանգության ոլորտի կառավարումը»։

Այդ ներկայացուցչի միջոցով հայ գեներալներին ուղղակի ցուցումներ են տրվելու Պենտագոնից, և եթե անգամ վարչապետն ու կառավարությունը փոխվեն, Վաշինգտոնը կպահպանի վերահսկողությունը հանրապետության պաշտպանության նախարարության վրա, ինչը մեծ հնարավորություններ է բացում ինչպես տարբեր սադրանքներ կազմակերպելու, այնպես էլ ՀԱՊԿ-ից երկրի վերջնական դուրս գալու և Ռուսաստանին հետագա օտարման ընթացակարգի իրականացման համար։ 

Կրակի վրա յուղ է լցրել նաև Բրյուսելը հայտարարելով Հայաստանին ռազմական օգնության համար 10 միլիոն եվրո հատկացնելու մասին հենց այն պահին, երբ ամերիկացի էմիսարներն ուղևորվել էին Երևան: Ակնհայտ է, որ այդ սուղ միջոցները ոչինչ չեն տալու հանրապետությանը և չեն հանգեցնի նրա պաշտպանական ներուժի ավելացմանը։ Բայց դա առաջին հերթին քաղաքական ժեստ է, որը կոչված է մղելու իշխող վերնախավին արագորեն խզել կապերը Մոսկվայի հետ, ինչպես նաև զայրացնել Բաքվին:

Այս մասին հայտարարել է նաև ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով նշել է, որ ԵՄ-ն կորցրել է իր խաղաղարար ներուժը, նույնիսկ խոսքով։ Նրա կարծիքով, Բրյուսելն այժմ ամեն ինչ անում է հետխորհրդային տարածքը ռազմական առճակատման գոտու վերածելու համար։

Այս ամենը լիովին համապատասխանում է այն վարկածին, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն լրջորեն ակնկալում են նման գործողություններով Ադրբեջանին սադրել Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների: Դա ավելի հեշտ կլինի անել, երբ հայկական բանակը լինի Պենտագոնի անմիջական հրամանատարության ներքո։ Ըստ արևմտյան ստրատեգների պլանի լարվածության այդ նոր օջախը կստիպի Ռուսաստանի ղեկավարությանը շեղվել ուկրաինական թատերաբեմից դեպի հարավային սահմաններ։

Ահա թե ինչու են արևմտյան երկրներն այդքան արագորեն կրճատում բոլոր խաղաղապահ միջնորդական նախաձեռնությունները, թեև նախկինում ամեն ինչ անում էին իբր երկու կողմերին հաշտեցնելու համար: Հիշենք թեկուզ 2022 թվականի հոկտեմբերին Չեխիայում Եվրոպական ռուսաֆոբ հանդիպումը, երբ Թուրքիայի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարները սեղանի շուրջ նստեցրին Փաշինյանին և Ալիևին, իսկ հետո Հայաստանի վարչապետը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասը և համաձայնեց Բաքվի բոլոր պայմաններին։

Այժմ ամեն ինչ բոլորովին այլ տեսք ունի։ Այսպիսով, Պետդեպարտամենտը հրաժարվել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների նախապես հայտարարված հանդիպումը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բացի դա Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հուլիսի 19-ին նախատեսված  Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները ամբողջությամբ խափանվեցին։

«Պլանավորվում էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի հանդիպմանը, իսկ հետո մեզ կթողնի դեմ առ դեմ։ Բայց վարչապետ Փաշինյանը հրաժարվեց: Հարց. եթե նա (Փաշինյանը) չի ցանկացել խոսել ինձ հետ, ապա ի՞նչ հաշտության պայմանագրի մասին կարող ենք խոսել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչո՞ւ եկավ Լոնդոն»,– հռետորական հարց է հնչեցրել Ալիևը:

Երևանում այս առնչությամբ ասել են, որ նախկինում քննարկվել է միայն երկկողմ հանդիպում առանց միջնորդների։ Առաջին հայացքից այս շփոթեցնող պատմությունն իրականում ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը համապատասխան հանձնարարականներ չի ստացել Բրյուսելից, Փարիզից և Վաշինգտոնից և չի համարձակվել շփվել Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայությամբ՝ հաշվի առնելով Լոնդոնի ու Բաքվի միջև առկա կայուն կապերը:

Ամեն դեպքում, եթե Արևմուտքը ցանկանար կրկին սեղանի շուրջ նստեցնել Անդրկովկասյան հանրապետությունների երկու ղեկավարներին, ապա անպայման դա կլիներ։ Բայց այդ ուղղությամբ որևէ ակտիվության հետք չկա, ինչը վկայում է բանակցությունները ձգձգելու և նույնիսկ երկու պետությունները միմյանց դեմ հանելու ցանկության մասին, որպեսզի Հայաստանը վերածեն սուրբ զոհի։

Այդ ֆոնին Կրեմլն իրական հնարավորություն ունի վերցնել դիվանագիտական նախաձեռնությունը, որը և ձեռնարվել է ՌԴ ԱԳՆ-ն, երբ երկու կողմերն էլ հրավիրել է բանակցություններ վարել Մոսկվայում։ Դրան Բաքուն անմիջապես դրական է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի միջոցով։ Մինչ այդ հանդիպել էին նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և նրա ադրբեջանցի գործընկեր Սամիր Շարիֆովը, և կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի ղեկավարությունը կոչ է արել Բաքվին չտրվել Վաշինգտոնի և Բրյուսելի սադրանքներին և պահպանել հանգստություն։

Հիմա շատ բան կախված կլինի հայկական վերնախավի սթափության աստիճանից, քանի որ եթե նա որոշի վերջնականապես խզվել Մոսկվայից, ապա ներկա իրավիճակում դա հղի է ոչ միայն տնտեսական կապերի քայքայմամբ, այլ նաև պետականության կորստով։

ԵՄ-ի կողմից առանց վիզայի ռեժիմ մտցնելու խոստումը ոչ մի գումարով ոչ միայն չի փոխհատուցի կորուստները, այլ նաև Հայաստանն էլ ավելի կդնի Արևմուտքի վերահսկողության տակ։ Այս մասին ուղղակիորեն խոսել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը մեկնաբանելով Բրյուսելի այդ «առատաձեռն» առաջարկը։

Նրա կարծիքով, նման մտադրություններով եվրոպական բյուրոկրատիան Երևանի համար դժոխքի ճանապարհ է հարթում։

 «Որքան բաց լինեն սահմանները, որքան շատ մարդիկ Հայաստանից մեկնեն ԵՄ, այնքան Հայաստանը կախված կլինի նրանից: Դա Հայաստանին էլ ավելի է մոտեցնում ԵՄ-ին և հեռացնում Ռուսաստանից։ Վերջին անգամ նրանք (Հայաստանը) սիրախաղ արեցին անգլո-սաքսոնների հետ, կորցրեցին Արարատը, հետո կորցրեցին Ղարաբաղը։ Այժմ վտանգված է հայկական պետականությունն ընդհանրապես։ Հայաստանն ունի բազմաթիվ թշնամիներ, որոնցից միայն Ռուսաստանն է պաշտպանել նրան։ Հայաստանի համար, բացի ռուս զինվորից, ոչ ոք չի զոհվել: Եվ հետևաբար, եթե հիմա մի կողմ են մղում պաշտպանին և ավագ եղբորը (Ռուսաստանին), ապա Հայաստանի հետ ինչ ուզեք կլինի։ Երկիրն ինքնին աղքատ է, ժողովուրդը քիչ է, սակավաթիվ, ուստի Ռուսաստանի մոտակայքում Հայաստանին որպես սրացման հերթական աղբյուր օգտագործելը հարմար ծրագիրն է։ Կարելի է ենթադրել, որ այդպես էլ կլինի»,- ընդգծել է Գերդտը։

Ճիշտ է, հաշվի առնելով անգլո-սաքսոնների կողմից կլանվածությունը և արտաքին վերահսկողության համակարգի հաստատումը, Երևանն ավելի ու ավելի քիչ հնարավորություններ ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Այսինքն Հայաստանի ուկրաինացումն արդեն թևակոխել է իր վերջնական փուլը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ»Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու
Ամենադիտված