Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ. Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակության վերին աստիճանը՝ բարոյական հասարակություն
 
Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության և նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից, որոնցից մի մասն ուզում եմ ներկայացնել ձեզ։
 
Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխմանը, մենք կարծես ապրում ենք գլոբալ խաղատանը կամ գլոբալ լունապարկի մեջ՝ հայտնագործության և դրամի, նյութի ու տեխնիկայի հետ միասին: Մինչդեռ այսօր ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության հոսանքին դեմ-հանդիման գտնվող մարդն ամեն ինչից առավել մարդու և Աստծո կարիքն ունի:
 
Համայնքային կյանքի գիտակցությունն ու անհրաժեշտությունը փոխարինվում է անհատապաշտության գաղափարով, և որպես հետևանք, մարդու իրական կարիքները և զգացումները, հատկապես՝ մարդը մարդու կարիքն ունենալու բացարձակ գաղափարն աննկատ կերպով տեղատվություն է ապրում և պտտվում է սպառողականության թելադրանքի շուրջ, որում ահռելի դերակատարություն ունի ժամանակակից մեդիա աշխարհն իր բոլոր դրսևորումներով՝ բացասական և տագնապալի լուրերով մարդուն պահելով կախվածության և տագնապի մեջ՝ նրան զրկելով մտածելու և իրական կարիքները գնահատելու կարողությունից:
 
Իրական արվեստը, մշակույթը, մարդկային բոլոր ազնիվ զգացումները դառնում են ապրանք, գովազդի միջոց՝ վերացնելով այս բոլորի վեհությունն ու խորհրդավորությունը, մարդուն իր բոլոր ապրումներով վերածելով և գրեթե հավասարեցնելով ապրանքի կամ թվանիշի աստիճանի: Սերը և սիրո զգացումը վերածվում է ժամանցային մի երևույթի, որում սիրո սրբությունն ու սրբազնությունը նկատվում է լուսանցքային և անկարևոր: Այս իմաստով մարդկությունը հայտնվել է քաղաքակրթական համահարթեցման ալեբախումների մեջ:
Խելահեղ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները մարդու երջանկությանը ծառայելու պատրանքն են ստեղծում՝ փորձելով հատկապես տնտեսական ու նյութական միջոցներով, ամեն ինչում առանց սահմանի՝ ազատականության իդեալով բավարարել մարդկային կարիքները: Մարդն ըստ էության մեր ժամանակներում դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:
 
Սա մի աշխարհ է, որտեղ.
 
- Մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին,
- զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքընվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ուպատասխանատվության զգացումը,
- մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակներ ընկատվում են սոցիալ-տնտեսական պայմանները, և ոչ՝ բարոյական և հոգևոր արժեքները,
- շրջակա միջավայրի և բնության նկատմամբ ունեցած ըմբռնումը տևապես բախվում է տնտեսական շահերին և զարգացմանը,
- կենսաբարոյագիտական խնդիրներն անասելի արագությամբ զարգացող գիտատեխնոլոգիական միջոցների պատճառով թափանցում են մարդու կյանքի ամենասրբազան ոլորտները՝ ստիպելով որոշում կայացնել կյանքի սկզբնավորությանն ու մահվանն առնչված հարցերում:
 
Ժամանակակից աշխարհն ուզում է մարդուն դարձնել միայն տնտեսական էակ։ Այսօրվա իշխանություններն էլ լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնելու տնտեսական էակ, ոչ մի բան, սպառող՝ այդ բառի լայն իմաստով, սպառող, և ոչ՝ ստեղծող, մի էակ, որը սպառում է իր ինքնությունը, իր եսը, իր հայրենիքը, իր հավատը, ու մեխանիզացված, տնտեսական նիշ դարձած՝ շարունակում մեխանիկորեն ապրել այս կյանքը։
 
Այդ մարդուն անվանում են «քաղաքացի», բայց արդյոք դա՞ է այն քաղաքացին, որին արժանի է մեր հայրենիքը, և որը կարող է դիմակայել մեր հայրենիքին սպառնացող խնդիրներին, որը կարող է գնահատել ու սիրել մեր ամբողջական Հայաստանը՝ պատմական և իրական։
Հայաստանի նորագույն պատմության վերջին դրվագներից մեկում՝ հունիսի12-ին, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների մի ստվար զանգված լուռ գտնվեց քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անարդարությունների, ազատության և արժանապատվության ոտնահարման իրողությունների հանդեպ։ Մի խումբ էլ պոկվեց նրանցից և հստակորեն արտահայտվեց՝ հավատարիմ մնալով մարդկային և բարոյական արժեքներին։
 
Կարո՞ղ է լինել քաղաքացիական հասարակություն, որը կտրված է մարդկային և բարոյական ամենապարզ արժեքներից, արդյոք սա նոնսենս չէ՞։ Այդպիսի «քաղաքացիական հասարակությունը» կարող է հարմարվել պահի քաղաքական իրականությանը և ծառայել ամեն հաջորդ իշխանության, իսկ բարոյական հասարակությունը՝ ոչ։ «Քաղաքացի» բառի ամենալայն իմաստն իր մեջ շատ ավելի մեծ բարոյական և արժեքային խորություն ունի, քան այն սահմանափակ և մակերեսային ընկալումը, որով փորձում են մեզ կերակրել։ Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ։ Քաղաքացին բարոյական լուրջ բարձիկներ ունի իր ներսում, քաղաքացին ընտրում է իր երկրի ճակատագիրը և զարգացումը, ուրեմն նա պետք է խորությամբ ընկալի բոլոր գործընթացները։
 
Եվ հենց բարոյական հասարակության տապալումն է պատճառը, որ մենք.
 
- հանդուրժում ենք չարիքի իշխանության ցանկացած անբարոյականություն, որը մեզ արժանապատիվ մարդուց ուզում է դարձնել սոսկ ուտող և լավ ապրող կենդանի,
- հանդուրժում ենք այսքան սուտ և կեղծիք, անձնական և ազգային ստորացում, հանդուրժում ենք բազմահազարամյա Արցախի կորուստը,
- անտարբեր ենք Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հանդեպ, իսկ որոշները չարախնդում են։
 
Մենք այն հասարակությունն ենք, որ հեռախոսներով ու համակարգիչներով նայել է իր հայրենիքի կորստին, իր հայրենակիցների գաղթին։ Սա խարան է, բայց ոչ՝ դատավճիռ, եթե մենք ցանկանանք փոխվել, ցանկանանք առերեսվել ինքներս մեզ և ձգտել բարոյական հասարակության։
 
Մեր հանրային և պետական կյանքի ու հեռանկարի տարբեր հարցերի ու հիմնախնդիրների շուրջ առանձին հրապարակումներով հանդես կգամ պարբերաբար՝ ցույց տալով այսօր կատարվող իրադարձությունների և մեր ներքին բարոյական զարկերակի աշխատանքի անմիջական կապը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված