Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիների վարկերն աճում են ստացած եկամուտներից անհամեմատ ավելի արագ․ 168․am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024թ. հունիսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5.5 տրիլիոն դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 19.4%-ով ավելի: Այդ 19.4% աճին ամենամեծ նպաստումն ունեցել է սպառողական վարկերի աճը՝ 6.4 տոկոսային կետ։ 2024թ. հունիսին դրանց ծավալը՝ 1.25 տրիլիոն դրամ, գտնվել է պատմական ամենաբարձր մակարդակում։ Այն մեկ տարվա ընթացքում աճել է 29.5%-ով, իսկ միայն մեկ ամսում (մայիսի համեմատ) աճն արագացել է 4.5 տոկոսային կետով։ Վարկերի ընդհանուր ծավալի աճին հաջորդ ամենամեծ նպաստումն ունեն հիփոթեքային վարկերը՝ 4.8 տոկոսային կետ:

Դրանց ծավալը՝ 1.17 տրիլիոն դրամ, ևս պատմական ամենաբարձրն է և նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցում է 22.5%-ով։ Այսինքն` բանկային համակարգի ամբողջ վարկային պորտֆելի ավելի քան 45%-ը կազմում են միայն այս երկու վարկատեսակները, որոնք աճում են «տպավորիչ» բարձր տեմպերով։

Գործող իշխանությունը, իրեն բնորոշ «անհոգությամբ», այս աճող ցուցանիշները կարող է ներկայացնել՝ որպես հերթական «նվաճում» («աննախադեպ», «պատմական ռեկորդ»)՝ ապացուցելու, թե շնորհիվ իրենց վարած տնտեսական քաղաքականության՝ ներկայումս ՀՀ քաղաքացու կենցաղային ու ֆինանսական պայմանները միայն բարելավվել են։

Դեռևս 2023թ. հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով 2023թ. սեպտեմբերի վերջի դրությամբ սպառողական վարկերի զգալի աճին, նշել էր.

«Բավականին լավ, առողջ ցուցանիշ է։ Դա պայմանավորված է նաև եկամուտների աճով, որը դեռևս շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում՝ որոշակի ճյուղերում։ Պայմանավորված է նաև աճ ապահովող սեկտորների բնական ցիկլով, որովհետև, եթե մարդիկ օգտվում են հիփոթեքից, ձեռք են բերում անշարժ գույք, բնականաբար, անշարժ գույքը ձեռք բերելուց կամ ստանալուց հետո իրենց բնակարանները պետք է կահավորեն, վերանորոգեն և պիտանի դարձնեն կյանքի համար։ Ուստի կարծում ենք, որ այս տարվա ընթացքում մենք տեսնելու ենք վարկային պրոդուկտների առաջարկներ, աճի բավականին առողջ տեմպեր»:

ՀՀ ԿԲ նախագահի վերոնշյալ հայտարարությունն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար նվազ խոցելի էր, քանի որ այդ ժամանակահատվածում գոնե միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը գերազանցում էր սպառողական վարկերի ծավալի աճի տեմպին (հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2023թ. սեպտեմբերին ֆիզիկական անձանց տրված սպառողական վարկերի ծավալն աճել էր 14.3%-ով, իսկ նույն ժամանակահատվածի՝ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը կազմել էր 9.7%, և անվանական աշխատավարձն աճել էր 16.6%-ով)։

Մինչդեռ այս տարվա հունիսին արձանագրված «նվաճումը» վկայում է լիովին այլ՝ մտահոգիչ իրավիճակի մասին։ Մի կողմից՝ սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են տնտեսական աճի տեմպին (հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, միայն հունիսին՝ անցյալ տարվա հունիսի համեմատ՝ 7.1%), իսկ մյուս կողմից՝ դրանք շատ ավելի բարձր են, քան բնակչության եկամուտների աճի տեմպը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնային տնտեսությունների, ասել է թե՝ քաղաքացիների մեծ մասի պարագայում եկամտի հիմնական աղբյուրն աշխատավարձն է և արտերկրից ստացված դրամական փոխանցումները։ Եթե պարզ համեմատական անցկացնենք բնակչության վարկերի աճի, վերջիններիս ստացած ամսական աշխատավարձերի և արտերկրից կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքի (ներհոսքի և արտահոսքի տարբերության) ցուցանիշների միջև, կտեսնենք, որ 2024թ. հունվար-հունիս ժամանակահատվածի դրությամբ միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ցածր տեմպով (6.8%-ով) է աճել տնտեսական աճի համեմատ: Իսկ ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ մեծությունը նույնիսկ նվազել է՝ ընդ որում, բավական կտրուկ՝ գրեթե կրկնակի, ինչը, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ պայմանավորված՝ արտածին գործոնների ազդեցության զգալի թուլացման արդյունք է։

Պարզ լեզվով ասած՝ ՀՀ քաղաքացիներն առավել հաճախ են սպառողական վարկեր վերցնում կենցաղային պայմանները բարելավելու համար, քանի որ նրանց ընթացիկ եկամուտները չեն բավականացնում բոլոր անհրաժեշտ ծախսերը կատարելու համար, և ստիպված գնում են պարտքեր կուտակելու քայլին։

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի ծավալի զգալի աճին, ապա «պահանջարկի» ավելացմանը, կարելի է ասել, մղեց հենց ՀՀ կառավարությունը։ Հիփոթեքային շուկան գերտաքացավ այն ժամանակ, երբ կառավարության կողմից որոշում կայացվեց անշարժ գույքի առաջնային շուկայից ձեռք բերված բնակարաննների ծրագրով աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը, և այն դադարեցնել՝ Երևանում՝ 2025թ.-ից, մայրաքաղաքին մոտ մարզերում՝ 2027թ.-ից, իսկ մնացած մարզերում՝ 2029թ.-ից։ Այս փոփոխությունը «ստիպեց» բոլոր կառուցապատողներին արագ շինթույլտվություններ ստանալ, իսկ քաղաքացիներին՝ հնարավորինս արագ հիփոթեքային վարկեր ձևակերպել՝ պարզապես ծրագրից օգտվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։

Հիփոթեքային վարկերի աճը ոչ մի պարագայում չի կարելի դիտարկել՝ որպես քաղաքացիների եկամուտների և կենսամակարդակի բարելավման ցուցիչ։ Ավելին, հենց հիփոթեքով բնակարանների ձեռքբերումն էլ իր հերթին՝ ազդել է սպառողական վարկերի աճի վրա. չէ՞ որ, եթե քաղաքացու եկամուտները բավարար չեն, ապա բնակարանի վերանորոգման ու կահավորման միջոցներ գտնելու միակ հասանելի տարբերակը մնում է սպառողական վարկը՝ շատ դեպքերում հենց այդ նույն ձեռք բերված բնակարանի գրավադրմամբ։

Ավելորդ է խոսել այն մասին, որ եթե առկա է սպառողական ու հիփոթեքային վարկերի նմանօրինակ աճ, սակայն քաղաքացիների եկամուտների համարժեք աճ չի արձանագրվում, ապա վաղ թե ուշ կարող է խնդիր առաջանալ, թե ի՞նչ միջոցներով են մարվելու այդ վարկերը։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերը տրվում են երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 30 տարի մարման ժամկետով, ու պետության ներկա բարձր անորոշությունների պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կախյալ վիճակում է արտաքին ու ժամանակավոր գործոններից, եթե մարդկանց եկամուտները թույլ չտան մարել այդ վարկերը, առաջանալու է պարտքային մեծ բեռ, ժամկետանց վարկային պարտավորություններն իրենց բացասական ու լուրջ հետևանքներն են թողնելու թե’ քաղաքացու, թե’ բանկային համակարգի, և թե’ պետության ֆինանսական կայունության վրա։ Պետության անելիքն առնվազն պետք է լիներ վարկավորման աճը տնտեսությանը համահունչ դարձնելը, սակայն, ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ, պետության կառավարիչներն ամենը թողել են ինքնահոսի։

Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել
Ամենադիտված