Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ուժերը տարբեր կողմերից սկսել են շրջապատել  Զեյթունը․ պատմության այս օրը (02 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Ադրբեջանական կինոյի օր, Գայանա՝ Ազատության օր, Կոստա-Ռիկա՝ Սուրբ Կույսի օր, Բելառուս՝ Դեսանտայինների օր, Ռուսաստան՝ Օդային դեսանտի օր, Սերբիա՝ Ավիացիայի օր, Ուկրաինա՝ Բոլոր սերունդների զոհված դեսանտայինների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809 – վախճանվել է հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը:

1851 – ծնվել է ՀԲԸՄ առաջին նախագահ Պողոս Նուբար Փաշան:

1862 - թուրքական ուժերը տարբեր կողմերից սկսել են շրջապատել  Զեյթունը: Լեռնականներն խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացել են հակահարված տալ թշնամուն:

1922 – ծնվել է հայկական ծագումով հունգարացի դերասան Գաբրիել Արկալիյան:

1927 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան Փոլ Գարաբեդյանը:

1939 – ծնվել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

1944 – ծնվել է ծաղրանկարիչ Գուրգեն Գալստյանը:

1945 —ծնվել է  հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:

1987 – ծնվել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:

1988- Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ:

2001– ամերիկահայերի  System of a Down երգչախումբը թողարկել է իրենց չորրորդ Mezmerize ալբոմի B.Y.O.B. սինգլը նվիրված ԱՄՆ-Իրաքյան պատերազմին։

2007- Հայաստանի կառավարությունը որոշել է Գյումրիի «Շիրակ» օդակայանը 24 տարով կոնցեսիոն կառավարման հանձնել «Արմենիա միջազգային օդակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին:

2010-Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:

2012-տեղի է ունեցել վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։

2013 – վախճանվել է կինոյի և թատրոնի  դերասան Ազատ Գասպարյանը:

2016- դատարանը հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար երկու ամսով կալանավորել է Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին և Անդրիաս Ղուկասյանին:

2017-Գասպարին դարձյալ պառկել է ի պաշտպանություն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամի:

2019- պայթյուն է որոտացել Երևան-Սևան մայրուղու կամրջի վրա, վնասվել է երկու մեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ըստ մամուլի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կասկածանքով։

2021- 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում ընդդիմության բացակայությամբ 71 կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» Ալեն Սիմոնյանին ընտրել է ՀՀ ԱԺ խոսնակ:

- Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

- Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։ Պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։ Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 338-Հերոնեիի մոտ մակեդոնական արքա ֆիլիպ 2-րդն իր 30 հազարանոց բանակով ջախջախել է Աթենք և Բեոտի քաղաքների 30 հազարանոց զորքը:

մ.թ.ա. 216– Կաննեի ճակատամարտում Կարթագենի զորահրամանատար Հաննիբալի գլխավորած զորքերը ջախջախել են  հռոմեացիներին:

մ.թ.ա.47-Հուլիոս Կեսարը ջախջախելով բոսպորական թագավոր Ֆարնակ 23-րդին սենատին է ուղարկել  «եկա, տեսա, հաղթեցի» հաշվետվական նամակը:

1100- որսի ժամանակ հանելուկային կերպով զոհվել է անգլիական թագավոր Վիլհելմ 2-րդ Շիկահերը:

1589 –վախճանվել է  Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդը:

1610 – անգլիացի ծովագնոց Հենրի Հուդզոնը հայտնաբերել է Հուդզոնի ծոցը, համոզված լինելով, որ ինքը Հյուսիսային ուղով մտել է Խաղաղ օվկիանոս։

1776- Կոնտինենտալ կոնգրեսում կայացել է Անկախության հռչակագրի ստորագրման արարողությունը: Այդպիսով դե-յուրե ամրագրվել է նոր երկիր՝ ԱՄՆ-ի առաջացումը:

1790 - ԱՄՆ-ում անց է կացվել առաջին մարդահամարը:

1799 –վախճանվել է օդապարիկը հայտնագործած Մոնգոլֆյե եղբայրներից կրտսերը Ժակ-Էտյենը:

1802 –հանրաքվեով Նապոլեոնը նշանակվել է Ֆրանսիայի ցմահ կոնսուլ:

1903 – Մակեդոնիայում ապստամբություն է սկսվել Թուրքիայի դեմ։

1922 – վախճանվել է ամերիկացի գյուտարար  Ալեքսանդր Բելլը:

1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվել է Գերմանիայի ֆյուրեր:

1945– ավարտվել է Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ապագային վերաբերվող  հարցերը:

1972– Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարել են, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:

1976 – վախճանվել է գերմանացի նշանավոր ռեժիսոր, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրից Լանգը:

1990 - Իրաքը ներխուժեց Քուվեյթ

1996 –Ռուսաստանում իրականացվել է վերջին մահապատիժը, գնդակահարվել է 11-ամյա Սերգեյ Գոլովկինին սպանողը:

1997–վախճանվել է գերմանացի գրող, մանկագիր Ջեյմս Քրյուսը:

2011-վախճանվել է սովետական և ռուսական աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Անդրեյ Կապիցան:

2020- մասնավոր ընկերության կողմից ստեղծված SpaceX Dragon 2 տիեզերանավն առաջին անգամ տիեզերք թռչելուց հետո հաջողված վայրէջք է կատարել:

Կ. Խաչիկյան

Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված