Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին տանում են երկրի հիմնական օրենքի ոչ սահմանադրական փոփոխությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հադսոնի ինստիտուտում (ԱՄՆ) առցանց սեմինարի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել, գրում է iarex.ru-ն։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել (Հայաստանի հետ) խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ: Այժմ երկու երկրներն էլ պատմական հնարավորություն ունեն վերջնականապես փակելու թշնամության այս էջը, փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության ու խաղաղության վայր, - ասել է Ամիրբեկովը-Ադրբեջանը մտադիր է անել հնարավոր ամեն բան արդարացնելու ողջ միջազգային հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեկընդմիշտ լուծելու այն հարցը, որը գտնվում է այս հակամարտության հիմքում, այն է Հայաստանի Ադրբեջանին տարածքային պահանջատիրության հարցը։ Ուստի մենք հուսով ենք, որ մնացած դժվարությունները պատշաճ կերպով կլուծվեն կարճ ժամանակահատվածում, և որ մենք կարող ենք հասնել ապահով, կայուն և անշրջելի խաղաղության»։

Խոսքը Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջների մասին է, որ նա հանի սահմանադրության նախաբանը, որը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեկնաբանվում է որպես տարածքային պահանջներ։ Պարզվում է, որ հենց «սահմանադրական խնդիրն» է մնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի փակուղային բանակցությունների հիմնական խոչընդոտը։ Ամիրբեկովի խոսքով այս հարցը կարող է լուծվել մոտ ապագայում։ Բայց ե՞րբ:

Դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ վրա է հիմնված հատուկ հանձնարարություններով ԱՀ նախագահի ներկայացուցչի այդ լավատեսությունը։ Հայաստանի գործող սահմանադրության փոփոխությունն անհնար է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ խորհրդարանի մեկ որոշմամբ: Ավելին, Հիմնական օրենքը բխում է Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից ու նպատակներից։ Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ անելու համար Փաշինյանը պետք է նախաձեռնի համապատասխան հանրաքվե, սակայն ներկա պայմաններում դա կապված է ներքաղաքական լուրջ ցնցումների հետ։

Բացի այդ, խնդիրը քաղաքական և իրավական հարթության մեջ է, և հայ իրավաբանները՝ սահմանադրագետները պետք է լուծեն այն, որպեսզի օրինական կերպով հայտարարեն ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ Հայաստանի հավակնությունների բացակայության մասին։

Նախկինում Փաշինյանը հայտարարել էր երկրի նոր Հիմնական օրենք ընդունելու անհրաժեշտության մասին։ Ըստ հայկական լրատվամիջոցների նա սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է «զրոյից նոր սահմանադրություն մշակել» մինչև 2027 թվականի հունվար, թեև տեղեկություններ կան, որ խորհուրդն արդեն ավարտել է սահմանադրական փոփոխությունների առաջարկների աշխատանքները։ Բայց, ըստ Փաշինյանի, «ժողովուրդը պետք է ընդունի դրանց», նկատի ունենալով, իհարկե, հանրաքվեն։ Բայց եթե դա վաղը հայտարարվի, ապա դա կլինի ոչ թե Հիմնական օրենքի, այլ Հայաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության հանրաքվե։ Հետևաբար, Հայաստանի Սահմանադրության նախաբանի հանումը պարունակում է «առճակատման ներքաղաքական նարրատիվ»։

Բաքվում դա լավ են հասկանում։ Բայց դատելով իրադարձությունների այս ընթացքին նրանց արձագանքից տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ունի Փաշինյանի գործողությունների հնարավոր մոդելը, որն էլ նրան դրդում են իրականացնել։ Ըստ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովի, «Փաշինյանը կարող է խնդրել իր վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանին անվավեր ճանաչել նախաբանը, որպեսզի կարողանա համաձայնագիր ստորագրել մինչև նոր Հիմնական օրենքի մշակումը»։ Հետաքրքիր է նաև այն, որ Փաշինյանի կողմնակից, Սահմանադրական բարեփոխումների խորհրդում «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ «նոր սահմանադրության նախապատրաստումը վերահսկողությունից դուրս է, և որևէ ցուցում չկա, թե խորհուրդը երբ կարող է սկսել աշխատանքը նոր Սահմանադրության վրա»:

Եթե դա այդպես է, ապա Փաշինյանն իսկապես գտնվում է Սահմանադրության բարեփոխման կարևոր որոշում կայացնելու նախաշեմին, կամ նրան տանում են դրա ընդունմանը։ Պատահական չէ, որ հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար էնտոնի Բլինկենը հեռախոսով քննարկել է այդ թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հայտնվել է զրույցի Բաքվի տարբերակը, որտեղ նշվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը։ Դրանից բխում է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ սպասել ո՛չ Հայաստանում հանրաքվեին, ո՛չ էլ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների։

Բաքվի փորձագետ Ռաուֆ Միրկադիրովը դա կապում է այն մտավախությունների հետ, որ «ցանկացած պահի Հայաստանում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, որից հետո նոր իշխանությունը դիմելու է Սահմանադրական դատարան, որը կորոշի, որ այդ ուղղությամբ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը հակասում են Հայաստանի սահմանադրությանը»:

Այս առումով հարց է առաջանում իրադարձությունների հետագա զարգացման միտման բնույթի մասին։ Քիչ հավանական է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով Անդրկովկասում ձևավորվող ուժերի հարաբերակցությունը, շարժվի դեպի Հայաստանի հետ նոր զինված սրացման։ Ավելին, նրան հաջողվում է «խաղալ» արևմտյան հարթակներում, որտեղ կարողացել է անգամ օրակարգ մտցնել Հայաստանի սահմանադրության փոփոխության խնդիրը և այն դարձնել իր պահանջը կամ պայմանը խաղաղության ստորագրման համար։ Մարտավարական նկատառումներից ելնելով նրան կարող է գոհացնել նաև ԱՄՆ քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանին Ռուսաստանի հետ ավանդական ամուր հարաբերություններից անջատելուն։

Ինչպես ասում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը, «Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության որքան հնարավոր է շուտ կնքմանը»: Նրա խոսքով, դա թելադրված է նրանով, որ «Կենտրոնական Ասիայի անհավանական հարուստ երկրները» պետք է կարողանան «համաշխարհային շուկաներ դուրս գալ Ադրբեջանի և Հայաստանի միջոցով և նվազեցնեն իրենց կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից»։

Ճիշտ է, Ամիրբեկովն ասել է, որ «դեռևս տեղին չէ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներ նշելը»: Այժմ մնում է սպասել, թե որտե՞ղ և ե՞րբ Փաշինյանը կկայացնի Բաքվում և Վաշինգտոնում այդքան սպասվող որոշումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված