Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«20 տարեկան աղջկան հողը դրեցինք». մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա ծննդկան է մահացել։ 20-ամյա Մարինե Պողոսյանը Տավուշի մարզի Զորական գյուղից էր, 11 ամիս առաջ էր ամուսնացել ու երեք ամիս անց հղիացել։

News.am-ին մահացած ծննդկանի հարազատը, որի խնդրանքով անուն-ազգանունը չենք հրապարակում, պատմում է, որ կինը հղիության առաջին երեք ամիսներին որևէ գանգատ չի ունեցել, ընթացել է բնականոն հունով.

«Հղիության 3-րդ ամսում մենք տարել ենք Վարդենիսի պոլիկլինիկա ու գրանցել այնտեղ։ Բոլոր ստուգումներն ու անալիզները տվել է, բժիշկները մեզ ասել են, որ հղին որևէ առողջական խնդիր չունի, ամեն ինչ նորմալ ընթանում է։

Ամեն ինչ սկսեց 5-րդ ամսից․ շունչը պարբերաբար կտրվում էր, հազում էր, տարանք իր բժշկի մոտ, բժիշկն ասաց, թե թոքաբորբ է, ուղեգիր տվեց, ուղարկեց Հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժզննում անցավ, բժիշկները հերքեցին, թե թոքաբորբ է, ասացին՝ իբր պտղաջրերը քիչ է և այլն, դրա հետևանքով է հղին հազում, այլ խնդիր չկա, սիստեմաներ նշանակեցին, ընդունեց, այդ ընթացքում հիվանդանոցում մոտ 15-20 օր պառկեց։

Դրանից հետո սկսվեց մոտը թուլություն, սակայն մենք տարօրինակ ոչինչ չէինք նկատում, ենթադրում էինք, որ հղիություն է, հնարավոր է նաև նման խնդիր առաջանա։ Մեր ապահովության համար մենք տարել ենք նաև իր հսկող բժշկի մոտ, որը ասել է՝ նորմալ է, հղիության ընթացքում նման նշաններ լինեն։ Ընդ որում, իր շրթունքներն էլ կապտել էր, ձեռքերի եղունգներն էլ էր կապտել։

Մարինեն ամեն անգամ որ գնում էր ստուգման, երեխայի ամսականի վերաբերյալ տարբեր թվեր էր ասում բժիշկը, մեկ ասում էր՝ սխալվել եմ, ոչ թե 6 ամսական է, այլ՝ 5, հետո այլ թիվ էր ասում»։

Հարազատը պատմում է՝ հղիության 6-րդ ամսում Մարինեն հերթական կոնսուլտացիային էր գնում, երբ շենքի աստիճանները բարձրանալիս սկսեց հևալ ու կտրուկ վատացավ․ «Մենք իրեն տեղափոխեցինք Երևանի մի քանի հիվանդանոցներ, սակայն հղիին չընդունեցին՝ տարբեր պատճառաբանություններով, նշելով, թե իրենց հիվանդը չէ և այլն, սակայն Աստղիկ ԲԿ-ում ընդունեցին։

Հիվանդանոցից փոխանցեցին, որ պետք է կեսարյան հատում անեն, մենք ասել ենք ծննդկանին փրկեք։ Հիմա էլ սուտ լուրեր են տարածվում, թե ասվել է՝ երեխային փրկեն, մորը՝ ոչ, նման բան չի եղել, հղին այն վիճակում չէր, որ կարողանար խոսել ու ասեր՝ ինձ մի փրկեք, երեխային փրկեք։ Վիրահատությունից որոշ ժամանակ անց Մարինեն մահացել է, սիրտը կանգնել է»։

Մահացած ծննդկանի հարազատն ասում է՝ Մարինեի մահվանից հետո հիվանդանոցից փոխանցել են, որ պտուղը վերջին 5 շաբաթում չի աճել, երեխայի քաշն այժմ 830 գրամ է․ «Այդքան հետազոտությունների ենք տարել, այդ բժիշկը չէ՞ր տեսնում այդ խնդիրը։

Ծննդկանը սրտի կանգ է ունեցել, այդպես մեզ ասացին բժիշկները, հետո պարզվեց նաև, որ ունեցել է սրտի արատ, որի մասին մենք մահվանից հետո ենք իմացել։ Իրենց անփութության, տգիտության հետևանքով 20 տարեկան աղջկան հողը դրեցինք։ Ավելի քան 6 ամիս հղիին որ պահում էր բժիշկը, չէ՞ր տեսնում հղին ինչ վիճակում է։ 830 գրամ է երեխայի քաշը, որը համապատասխանում է 4 ամսականին»։

Ծննդկանի հարազատները 20-ամյա Մարինեի մահվան մեջ մեղադրում են Վարդենիսի պոլիկլինիկայի գինեկոլոգ Անահիտ Խաչատրյանին․ «Վարդենիսի այդ բժիշկը հղիների կյանքի հետ է խաղում։ Մենք արդարություն ենք պահանջում ու մինչև վերջ գնալու ենք»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված