Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միշտ զգում եմ Գուգարքիս ներկայությունը, նա և կրտսեր որդիս են ուժ տալիս կյանքը շարունակելու». Գուգարք Օհանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելացի երեխա էր Գուգարքս: Փխրուն էր, հասկացող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզանը՝ Գուգարքի մայրիկը: Նշում է՝ դպրոցական տարիներին ակնհայտ էր որդու սերը հումանիտար առարկաների նկատմամբ: «Ավելի շատ լսելով էր սովորում, քան կարդալով ու գրելով: Պատմություն առարկան էր շատ սիրում, խորանում էր դրա մեջ: Պատմությունը լավ գիտեր, գուցե դա պատճառ դարձավ, որ իր կյանքի գնով պաշտպանեց Գորիսն ու մեր հայրենիքը»:

Դպրոցն ավարտելուց հետո Գուգարքն ընդունվել է Մ. Խորենացու անվան համալսարանի իրավաբանության բաժինը, հասցրել է, թեկուզ կարճ ժամանակով, բայց վայելել ուսանողական կյանքը: «Անարդարությունն իր համար անհանդուրժելի էր, չէր կարողանում դրա հետ հաշտվել, ու պատահական չէր, որ որոշել էր ուսումը հենց այդ ուղղությամբ շարունակել: Սեր ուներ նաև սպորտի հանդեպ: Մարտ առանց կանոնների սպորտաձևում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, պատվոգրեր և մեդալներ ունի»:

Գուգարքը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 31ին: Սկզբում ծառայել է Խնձորեսկում, հետո Գորիսի «Զանգեր» զորամասում: «44-օրյա պատերազմի օրերին առանց մեզ ասելու գնացել էր զինկոմիսարիատ, փորձել էր մարտադաշտ հասնել, բայց, բնականաբար, չէր ստացվել: Ընկերները հետո են մեզ պատմել, որ այդ օրերին փորձել է մեկնել Արցախ և անգամ բարկացել է, որ իրեն մերժել են: Պատերազմի ժամանակ շատ անհանգիստ էր, գիշերները չէր քնում: Ասում էր՝ իմ ախպերները զոհվում են, ես ինչո՞ւ պետք է տանը նստեմ:

Իր ու եղբոր համար միշտ պատմական գրքեր էի կարդում: Հետո արդեն իրենք էին նույն գրքերը կարդում: Իրենց միշտ ասում էի, որ պետք է սեփական պատմությունը լավ իմանալ: Ես եմ իրենց ներշնչել այդ հայրենասիրությունը: Մեր արմատները Արևմտյան Հայաստանից են, և երևի մեր պատմած պատմություններն էլ իրենց մեջ սերմանեցին հայրենասիրություն, այդ ոգով իրենք դաստիարակվեցին»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Այդ ժամանակ Գուգարքս արդեն փորձառու զինծառայող էր, մասնակցել էր նաև Սև լճի մարտերին: Մի անգամ իր հեռախոսում ցույց տվեց կադրեր. թուրքի դրոշն իրենցից մի քանի մետր հեռավորության վրա էր, այդ պահին սարսափեցի: Մեր վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:00-ին: Հիմնականում ցերեկներն էր զանգահարում, բայց այդ օրը գիշերը զանգահարեց: Մեր զրույցը կիսատ մնաց, ասաց. «Մա՛մ, մի րոպե, ոնց որ մի բան էն չի»: Արդեն հանգստի ժամն է եղել, երբ թշնամին հարձակվել է: Ընկերն է պատմում՝ մեր աղոթքը վերջացրեցինք, անգամ ձորի մեջ այն լսվեց: Հետո տղաները ձայներ են լսել, հասկացել, որ հարձակում է»:

Գուգարքը մարտի է նետվել՝ վերցնելով իր PK-ն: Տղաները մեծ վնաս են հասցրել թշնամուն: Թշնամին մարտի է նետել «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատը: «Գուգարքը հինգ-վեց ժամ պայքարել է: Իրենք դիրքը պահել են երեք հոգով: Տղաս պայքարել է իր դիրքի համար ամբողջ գիշեր, պայքարել է ամեն գնով, ռացիայով զենք է ուզել, բայց չեն ուղարկել: Մեծ վնաս է հասցրել թշնամուն, վիրավոր զինվորներ է իջեցրել դիրքերից ու նորից բարձրացել, կռիվը շարունակել: Այդ ժամանակ արդեն ոտքից վիրավոր է եղել»:

Գուգարքը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում դիպուկահարի կրակոցից: Տիկին Ռուզանն ասում է՝ շատերն են լքել դիրքերը, իսկ չնահանջած տղաները պայքարել են մինչև վերջին փամփուշտը: Իշխանասարում անմահացած տղաների պատմություններում կարմիր թելով անցնում են հետևյալ խոսքերը՝ տղաներին օգնության չեն հասել, նրանց թիկունքը բաց է մնացել: Նրանց զոհվելուց հետո հարուցված քրեական գործերն են, որ պետք է հարցերի պատասխաններ տան, բայց, ավաղ, «ջուրն այդպես էլ չի կարողանում գտնել իր ճանապարհը», բայց արդարության հաստատման հույսը ծնողները չեն կորցնում, չնայած, որ դա էլ սփոփանք դառնալ չի կարող: «Պատիժ է լինելու բոլոր մեղավորներին, որոնք մեր «նժդեհ տղաներին» մենակ թողեցին»,-ասում է Գուգարքի մայրիկը:

Գուգարքը տուն է «վերադարձել» զոհվելուց օրեր անց՝ 95 տղաների հետ: Մայրիկն ասում է՝ կարծես քնած լիներ, մխիթարություն է իրենց համար նաև այն, որ թշնամին որևէ կերպ չի պղծել իրենց որդու մարմինը:

Փնտրելու մի քանի օրերի ընթացքում ընտանիքը որևէ կոնկրետ տեղեկություն չի ունեցել որդու գտնվելու մասին: «Հայրիկը պատերազմի լուրը լսելուն պես ճանապարհվեց Գորիս: Ես այդ ժամանակ ասում էի՝ եթե Գուգարքը ողջ լիներ, որևէ տարբերակով մեզ լուր կտար: Մայրական սիրտս ինչ-որ բան էր զգում: Այդ օրն աղավնին եկավ, մեր բակում նստեց, լուր էր բերել»: Բայց լուրը բարի չէր, տիկին Ռուզանի որդու զոհվելու բոթն էր:

Տղաներն են շատ հետո պատմել Գուգարքի ընտանիքին, որ նրանց որդին ծառայության ժամանակ էլ անընդհատ սպորտով էր զբաղվում՝ լիներ զորամասում, թե դիրքերում: «Տղաներին էլ է քաջալերել, որ սպորտով զբաղվեն, պարապ չմնան: Ասում են՝ երբ դիրքեր էին բարձրանում, տղաներին հորդորում էր, որ ամեն ինչին ուշադիր լինեն, ճանաչեն իրենց շրջապատը, որ վտանգի դեպքում կողմնորոշվեն: Ու հիմա երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ նա շատ լավ էր ճանաչում տարածքը, ինչո՞ւ այսպես եղավ: Հետո հասկանում եմ, որ Գուգարքը երբեք չէր նահանջի, երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի»:

Կյանքը Գուգարքից հետո: «Ոչինչ չէի ուտում, չէի խմում: Գուգարքիցս հետո հայրիկս մահացավ, չդիմացավ այս ցավին: Իմ ցավը կրկնապատկվեց, երկու սար կորցրեցի: Գուգարքիս զոհվելուց առաջ էլ սկեսրայրս էր մահացել: Կարճ ժամանակում իրար հաջորդող հարվածներ ստացավ մեր ընտանիքը: Հայրիկը, եղբայրը անասելի ծանր են տանում Գուգարքի բացակայությունը, բայց փորձում ենք ուժեղ լինել: Ինձ ոտքերի վրա ամուր պահողը Գուգարքի պայծառ ոգին է, որն անընդհատ հետևում է ինձ: Միշտ զգում եմ իր ներկայությունը: Նաև Նարեկս՝ կրտսեր որդիս է ինձ ուժ տալիս: Այդ օրերին նա էլ ասաց՝ մա՛մ, ոչինչ չեմ ուտելու, չեմ խմելու: Ես սթափվեցի՝ մի տղայիս կորցրել եմ, մյուսին էլ կորցնե՞մ: Նարեկիս և Գուգարքիս ոգին կենդանի պահելու համար եմ ապրում: Մանկապարտեզում խոհարար եմ, բայց որոշել եմ ընդունվել Մանկավարժական համալսարան: Ուզում եմ սերունդներին պատմել Գուգարքի և բոլոր տղաների սխրագործությունների մասին»:

Հիմա Գուգարքի մասին պատմում են Զարթոնքում նրա անունով անվանակոչված փողոցն ու բնակիչների ջանքերով տեղադրված խաչքարը, դպրոցում նրա անունը կրող դասասենյակը: Սերունդներին նրանք են պատմելու յուրահատուկ անունով տղայի նվիրական կյանքի պատմությունը:

Հ. Գ.- Գուգարք Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Զարթոնք գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ին
Ամենադիտված