Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա ո՞ւմ «կենացը խմել» խոտանված «կոնյակով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսական շուկա հայկական ապրանքների առաջ «կարմիր լույս» վառելու հերթը բրենդային կոնյակին հասավ: Օրերս լրահոսը ողողված էր ռուսական գործակալությունների տարածած այն տեղեկատվությամբ, որ Ռուսաստանի խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ն «անվտանգ» չէ, իսկ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ:

Բայց մինչ այս «կոնյակային» էպոպեային անդրադառնալը հիշեցնենք ընդամենը 1 ամիս առաջ ծագած սկանդալին մեր անդրադարձը: Այն ժամանակ պարզվել էր, որ, չնայած ռուսական կողմի բազմաթիվ զգուշացումներին, Հայաստանի համապատասխան կառույցը քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի արտահանվող գյուղմթերքը համապատասխանի ներկայացվող անվտանգության չափանիշներին: Հիմա, փաստորեն, հերթը կոնյակին հասավ: Չնայած, հարց է, թե կարելի՞ է կոնյակ անվանել այն, ինչը չի ստացվել խաղողի որոշակի տեսակների սպիրտի հնեցման եղանակով: Իհարկե, հակված չենք «հալած յուղի» տեղ ընդունել ցանկացած տեղեկություն: Կան հարցեր. օրինակ՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ թույլ տրվել, որ նման վիճակ լինի, ինչո՞ւ ավելի վաղ այդ խնդրին անդրադարձ չի արվել, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ նույն ռուսական շուկայում հայկական կոնյակը կամ դրա մի շարք տեսակներ «ջրի գնով» են վաճառվել և այլն: Հարկավ, չի կարելի բացառել նաև այս պատմության մեջ «քաղաքական բաղադրիչը»՝ հաշվի առնելով, թե ինչ ինտենսիվությամբ է Փաշինյանը փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Բա՛յց: Այդ ամենով հանդերձ, կա առնվազն երկու խիստ էական հանգամանք: Առաջինը. սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է սննդի անվտանգության ապահովման առումով: Ստացվում է, որ այս ոլորտում վերահսկողություն չկա կամ այն զուտ ձևական բնույթ է կրում: Դե, ինչպես բոլոր ոլորտները Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Արդյունքում հայկական արտադրանքի «անունը դուրս է գալիս» դրսում՝ վնասելով նաև բարեխիղճ արտադրողներին:

Մյուս էական ու խիստ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այդ ամենը՝ գյուղմթերքը, մթերքի այլ տեսակներ, նաև, ինչու ոչ՝ հենց կոնյակը, նաև մենք ենք օգտագործում: Այսինքն, ստացվում է, որ արտահանման պարագայում հանկարծակի իմանում ենք վնասակարության մասին, այն էլ՝ օտար երկրների կառույցների հայտարարություններից, իսկ մեր ներքին շուկայում օգտագործում ենք այդ ամենը: Տարօրինակ է, որ Հայաստանի՝ սպառողների շահերի պաշտպանության անվանմամբ գործող ՀԿ-ները չեն փորձում ՌԴ կողմից որակազրկված ապրանքների լրացուցիչ ստուգումներ նախաձեռնել: Հատուկ չենք նշում՝ պետական մարմինները, որովհետև նրանց վրա, պարզ է, հույս դնելու տեղ էլ չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ
Ամենադիտված