Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մինչև հիմա սպասում եմ այդ առավոտին, որ պետք է զանգի».կրտսեր սերժանտ Վոլոդյա Աբրահամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկուց շատ ակտիվ, ժպտերես, շփվող երեխա էր: Տարբերվող էր, հաճախ էին ասում՝ կարծես այս աշխարհից չլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նազիկը՝ Վոլոդյայի մայրիկը: Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին սովորել շատ էր սիրում: «Մի քանի տարի գերազանց առաջադիմություն է ունեցել, հետո սկսեց ֆուտբոլով զբաղվել, այլ հետաքրքրություններ ավելացան: «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն». դրանք իր սիրելի առարկաների շարքում էին: Գրականության հանդեպ սերն այլ էր, խենթանում էր Սևակի համար: Անըդհատ ձգտում էր ինչ-որ նոր բան սովորել»:

Վոլոդյան ուսանել է Գայանե Փայտյանի հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոցում, երեք տարի՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում՝ լրագրության բաժնում, հետո ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանում՝ կրկին լրագրության բաժնում: «Սիրում էր լրագրությունը, փոքրուց ասում էր, որ ցանկանում է սպորտային մեկնաբան դառնալ: Չորս ամիս հաճույքով սովորեց համալսարանում: Առհասարակ, իր համար սովորելը միշտ կարծես քիչ լիներ, անընդհատ լրացնում էր իր գիտելիքների պաշարը, շատ էր կարդում»:

Վոլոդյան պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2022 թ. հունվարի 17-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Գորիսի «Զանգեր» զորամաս: «Ներքուստ վախ ունեի, բայց ինձ ասում էին՝ Հայաստանում է ծառայում, ի՞նչ պետք է լինի: 44-օրյա պատերազմում իր դասընկերոջը, իր մոտ ընկերոջը՝ Նարեկին կորցրեց: Վոլոդյան շատ ծանր էր տանում այդ փաստը: Ուսումնական զորամասում ծառայելու ամիսներին իր լավ ծառայության համար ամեն շաբաթ մի քանի ժամով տուն էին թողնում: Այդպիսի շաբաթ չկար, որ գար ու չգնար Նարեկի մայրիկին տեսնելու»:

Մայրիկն ասում է՝ ուսումնական զորամասից որդու տպավորությունները հրաշալի էին, իրեն ևս շատ լավ էին վերաբերվում. «Կարգապահ էր, կարգ ու կանոն սիրող, ուսումնական զորամասում ծառայությունն իրեն դուր էր գալիս: Բայց Գորիսում չհարմարվեց, չնայած այնտեղ էլ իրեն շատ են սիրել»:

Հարմարվելու ժամանակ էլ չմնաց: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց: «Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը յոթի կողմերը զանգահարեց. «Մա՛մ, ի՞նչ եք անում, տա՞նն եք»: Արձագանքեցի, որ տատիկ-պապիկի մոտից՝ գերեզմանատնից ենք վերադառնում: Խաչվերացի օրն էր: «Մա՛մ, իմ տեղն էլ եք, չէ՞, խունկ ծխել»: Պատասխանեցի՝ իհարկե: Կապն անջատվեց: Մի քանի րոպեից նորից զանգահարեց. «Մա՛մ, կապը լավը չի, հեռախոսը լիցքավորում չունի, հեռախոսը փոխանցիր պապային, մի երկու բառ էլ իր հետ խոսեմ, հնարավոր է՝ էլ չզանգեմ, առավոտյան նոր կխոսենք»: Շատ հետո արդեն իմացանք, որ տղաները գիտեին, թե ինչ է տեղի ունենալու: Մինչև հիմա սպասում եմ այդ առավոտին, որ պետք է զանգի: Վոլոդյաս դիրքի ավագ էր, խոստացել էին, որ դիրքերից իջնելուց հետո ավագ սերժանտի կոչում էին տալու լավ ծառայության համար և տասն օր արձակուրդ: Բայց, ավաղ, այդ օրն այդպես էլ չեկավ»:

Մայրիկը պատմում է, որ որդին մի այլ տեսակի հավատ ուներ, որը գուցե բառերով անգամ դժվար լինի նկարագրել: «Շատ էր սիրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Վարժարանի և համալսարանի ընկերները գիտեին՝ եթե մի քանի րոպե ուշանում է, ուրեմն եկեղեցում է, դրա համար է ուշանում: 2022 թ. հուլիսի 10-ին՝ իր ծննդյան հաջորդ օրը, գնացինք Գորիս: Մի քանի ժամով արձակման թերթիկ տվեցին իրեն, շրջեցինք Գորիսում, շատ սիրեցինք քաղաքը: Ասաց՝ մա՛մ, Գորիսում եկեղեցի կա, ամեն օր զորամասում լսում եմ եկեղեցու զանգերի ձայնը ու տեսնում խաչը: Գնացինք այդ եկեղեցին, հետո քաղաքում նաև իր կապիտանին հանդիպեցինք, զրուցեցինք: Եկանք զորամաս, իրեն հրաժեշտ տվեցինք, մեքենայով տուն վերադառնալիս ամբողջ ճանապարհին լալիս էի: Տեսել էի, որ լավ է, թե ինչքան լավ է իրեն վերաբերվում իր կապիտանը, բայց ներքուստ ինչ-որ բան այն չէր, կարծես կանխազգացում ունենայի»:

Վոլոդյան անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում՝ իր ընկերների ու կապիտանի հետ: «Ամբողջ գիշեր մինչև լուսադեմ տղաները կռվել են: Ասում են՝ ամբողջ Գորիսը դրանից հետո օրեր շարունակ տղաների մասին էր խոսում, թե ինչպես են 29 հոգով սարը պահել: Թշնամին ոչինչ չի կարողացել անել, այնքան անզոր է եղել, որ հատուկ ջոկատայիններին է ուղարկել այդ դիրքի ուղղությամբ: Տղաներն այդ սխրանքը գործել են այն դեպքում, երբ մնացել են առանց օգնության, բաց թիկունքով: Ձայնագրություններ ենք լսել, որտեղ իրենց կապիտանը ռացիայով գոռում է՝ ինչո՞ւ չի աշխատում մեր հրետանին: Քրեական գործեր կան հարուցված, ասում էին, որ մեղավորները պետք է պատժվեն, բայց ո՞վ պատժվեց, ո՞վ պետք է պատժի»:

Վոլոդյայի զոհվելուց հետո սկսվում է նրան փնտրելու և գտնելու կարճ, բայց իրականում անվերջանալի թվացող ճանապարհը: Ու չնայած թշնամին տարածել էր մեր զոհված տղաների լուսանկարները, այդ թվում՝ Վոլոդյայինը, ու շատերը հասցրել էին ճանաչել նրան այդ նկարներում, բայց որևէ մեկը համարձակություն չէր ունեցել լուրը հայտնելու նրա ընտանիքին: «Տասն օր ինքս ինձ նման չէի: Ամեն տեղ գնում էինք՝ ՊՆ, Կարմիր խաչ, Գորիսի զորամաս, գնացել ենք՝ ուր հնարավոր էր: Մեզ անընդհատ խաբում էին, ասում էին՝ քարանձավներ կան, գուցե տղաներն այնտեղ լինեն: Մենք էլ ուզում էինք հավատալ դրան, հավատում էինք, ես էլ անգամ ասում էի՝ գոնե ջուր լինի, որ կարողանան ջուր խմել, մինչև իրենց դուրս գալը»:

Մայրիկը չի տեսել որդուն մի վերջին անգամ, բայց ընտանիքի անդամները տեսել են նրան, ճանաչել, ասում են, թե ինչպես կար, այնպիսին էլ այդ օրն էր, կարծես ժպտալիս լիներ: «Իր անունը «ժպիտ Վլե» էին դրել, բոլորին ժպտում էր: Գրպանում նաև իր զինվորական գրքույկն ու իմ նվիրած խաչն էին եղել, որոնք որոշ ժամանակ հետո կարողացանք վերցնել, դիրք բարձրանալիս սերժանտի և հերթապահության իր մեդալները փոխանցել էր ընկերոջը, նա էլ դրանք մեզ փոխանցեց: Այդ իրերն ինձ համար այնքան թանկ են, իր գրքույկից կարծես իր հոտն եմ առնում»:

Այս օրերին Վոլոդյայի կուրսընկերներն իրենց դասախոսի առաջարկով իրենց ընկերոջ մասին ֆիլմ են նկարահանում: «Դասախոսն ասել է՝ Վոլոդյայի մասին յուրահատուկ մի բան նկարեք, ինչպես ինքն էր յուրահատուկ: Վարժարանում փառքի անկյունում նաև Վոլոդյայի նկարը, բուհի դիմաց տեղադրված հուշաքարի վրա նրա անունը կա»:

Ապրելու ուժի մասին: «Հիմա երևի այն է ուժ տալիս, որ իր ընկերներն իրեն չեն մոռանում, իրենց յուրաքանչյուր զրույցում, խոսքում իմ տղան ներկա է: Իմ փոքր տղան է ուժ տալիս: Իմ ու Վոլոդյայիս կապվածությունն այլ էր, ամբողջ աշխարհը, բոլորը մի կողմ էին, Վոլոդյաս՝ մի կողմ, նույնն էլ՝ իր համար: Բոլորն էին զգում մեր այդ կապը: Սկզբում մտածում էի, որ չեմ կարողանա առանց իրեն: Շարժիչ ուժն իր մասին անընդհատ խոսելն ու պատմելն է, նաև իր եղբայրը՝ Վահեն է: Նա էլ իր հերթին շատ ծանր է տանում եղբոր կորուստը, հիմա քիչ-քիչ ուշքի է գալիս»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Վոլոդյա Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Չարբախի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիք
Ամենադիտված