Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Երևանը վաղուց է մեղավորներ փնտրում իր սխալներն արդարացնելու համար, ի սկզբանե մեղավոր կարգեցին զինվորականներին, ապա բանակի շատ ղեկավարներ արդեն ճաղերի հետևում են․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեփական սխալների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու հերթական փորձ: Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել պաշտոնական Երևանի արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Լավրովն օրերս նշել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ առկա պայմանավորվածությունները։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն կոշտ էր արձագանքել, Ռուսաստանին կոչ անելով սաբոտաժի չենթարկել կայունությունը Հարավային Կովկասում։

«Սա պաշտոնական Երևանի կողմից սեփական սխալների, ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը ուրիշների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի վրա բարդելու հերթական օրինակն է»,- ասել է Զախարովան: Նա մեջբերել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որին ավելի վաղ հղում էր արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Զախարովայի խոսքով՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Ըստ Զախարովայի, հայկական կողմի խնդրանքով որոշվեց երկաթուղային հաղորդակցության գործարկումը չկապել ավտոմոբիլային հաղորդակցության հետ։ 2023 թ. հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, ինչը պնդում էր հենց Երևանը։ Նրա խոսքով՝ Երևանը հեռացել է նախկինում համաձայնեցված դիրքորոշումներից, սկսել է պնդել ՌԴ սահմանապահների ներկայության հարցում «փոխադարձության» սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում: «9-րդ կետի հակառակ՝ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության ուժերի կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության իրականացումը»,- հայտարարել է Զախարովան: Նա հավելել է, որ հետագայում Հայաստանի իշխանությունները գնացին իրենց նոր` արևմտյան բարեկամների հետևից և փաստորեն սառեցրին եռակողմ աշխատանքային խմբում համատեղ աշխատանքը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ, պաշտոնական Երևանը վաղուց է մեղավորներ փնտրում իր սխալներն արդարացնելու համար։ Եթե պատերազմում կրած պարտության համար ի սկզբանե մեղավոր կարգեցին զինվորականներին, ապա բանակի շատ ղեկավարներ արդեն ճաղերի հետևում են, այս ռեսուրսը սկսեց սպառվել։ «Հաջորդ մեղավորը որոշեցին դարձնել Ռուսաստանին։ Իհարկե, դա սխալ որոշում էր, մտերիմ դաշնակցի հետ վիճել չարժեր, բայց իշխող թիմում դա չէին հասկանում»,- նշել էր Կարապետյանը։ Նա ասել էր, որ եթե չլիներ ռուս ժողովուրդը, չէր լինի ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ Հայաստանի Հանրապետությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, նշել, թե հանրապետության առջև դռները բաց են լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար: «Վերջին հաշվով, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ Դա փորձարկվել է ոչ թե տարիներով, այլ դարերով, և դա գնահատել է հայ ժողովուրդը», - ասել էր Զախարովան։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ավելի վաղ էր հայտնել, թե ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ իշխանությունների քայլերն աղետի կարող են հանգեցնել։ Ըստ Կարապետյանի, հարկավոր է հեռացնել գործող իշխանություններին, ապա քրտնաջան աշխատել անվտանգության այն համակարգի շրջանակներում, որը ստեղծվել է 30 տարվա ընթացքում։ «Նկատի ունեմ ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը։ Եթե այս կազմակերպության գործելակերպը որևէ առումով դժգոհություն է առաջացնում, ապա կարիք չկա «սառեցնել» մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված