Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է սուզվում ՏՏ ոլորտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կարևոր կենտրոն՝ Հայաստանը հատուկ նախադրյալներ է ստեղծել անկախությունից հետո ՏՏ ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Հայաստանին որոշակի առավելություն է ապահովում որակյալ մասնագիտական ռեսուրսը։ Եվ ժամանակի ընթացքում բազմաթիվ ընկերություններ ներգրավվեցին այս ոլորտում՝ ապահովելով բարձր աճ։

Իսկ ՀՀ կառավարությունը, տեսնելով համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական ուղղության կարևորությունը, ոլորտը հռչակեց որպես տնտեսության գերակա ուղղություն։ Եվ տարիներ շարունակ ՏՀՏ ոլորտը էական մասնաբաժին էր զբաղեցնում Հայաստանի տնտեսության կառուցվածքում։ Հետաքրքրական է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 2022 թվականին նոր խթան ստացավ, երբ ռուսաստանցի բազմաթիվ ռելոկանտ ծրագրավորող մասնագետներ տեղափոխվեցին Հայաստան ու սկսեցին իրենց ընկերությունները ևս տեղափոխել մեր երկիր։ ՏՏ ոլորտի ռուսաստանցի ներկայացուցիչների մեծ ներհոսքը բարդացրեց հայ մասնագետների աշխատանքը՝ ստեղծելով լրացուցիչ մրցակցային ֆոն։ Բայց շուտով ՏՏ-ի դաշտում գործունեություն ծավալողները նոր խնդրի առաջ կանգնեցին, երբ դրամը սկսեց արժևորվել դոլարի նկատմամբ։

Քանի որ Հայաստանի ՏՏ ընկերությունները հիմնականում սպասարկում են արևմտյան տեխնոլոգիական կազմակերպություններին, ապա իրենց գումարները ստանում են հիմնականում դոլարով, ինչն արդեն նոր պայմաններում դրամային արտահայտությամբ ավելի քիչ գումար էր կազմում։ Արդյունքում բարդ իրավիճակի առաջ կանգնած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմեցին կառավարությանը՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Եվ միայն ամիսներ շարունակ խնդրի բարձրաձայնումից հետո կառավարությունն ուշացումով որոշեց որոշակի աջակցություն տրամադրել այս դաշտում գործող տնտեսվարողներին։ Մինչ իշխանությունները ծրագրի գործարկումից հետո հայտարարեցին, թե իրենց տրամադրած օգնությունը ծառայել է իր նպատակին, որոշ ընկերություններ օգտվեցին այդ աջակցությունից ու անմիջապես փակվեցին։ Խնդիրն այն է, որ պետության կողմից տրամադրվող աջակցության երկարաժամկետ խնդիրները ձևակերպված չէին, քանի որ ընկերությունները կարող էին այն ստանալ մաս առ մաս որոշակի նպատակային թիրախների հասնելու դեպքում։

Հայաստանի հարկային դաշտը ևս միտված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բեռն ավելացնելուն։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10 % եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում Հայաստանում վերացվում են ՏՏ դաշտում գործունեություն ծավալելու առավելությունները։ Դա է պատճառը, որ 2023 թվականի սկզբից սկսած ՏՏ ոլորտը կանգնած է, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն իրավիճակն ուղղակի տագնապալի է։ Հայաստանի ամբողջ ՏՏ արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս արդյունք է ստեղծել։ 2023 թ. սկզբից մինչ հիմա աշխատավարձերը ոլորտում մնում են անփոփոխ։ Բնական է, որ նույնիսկ հայաստանյան մասնագետները նախընտրում են իրենց ընկերությունները գրանցել արտերկրում, քանի որ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ստեղծված և մեծ հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու համար։ Արդյունքում ՀՀ–ում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում է արձանագրվում։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրանց թիվը շուրջ 3000– ով ավելացել է` 5511-ից հասնելով 8180–ի։ Փոխարենը կտրուկ նվազել են Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները` 5163ից հասնելով 1174–ի (4,4 անգամ)։

Բացի այդ, Հայաստանից հեռացել են ոչ միայն ռուսաստանցի ռելոկանտ մասնագետները, այլև հայ մասնագետների արտահոսք է տեղի ունենում, կրճատվում են ոլորտում իրականացվող ներդրումները։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում դեպի Վրաստան, որին հաջողվել է վերջին տարիներին բազմաթիվ ՏՏ ընկերությունների գրավել իր կողմը, Կիպրոս ու հատկապես ԱՄԷ, որտեղ շատ բարենպաստ պայմաններ են ստեղծված։

Ստացվում է, որ եթե ՏՏ ոլորտի անկումը երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը։ Իշխանությունները պետք է ՏՏ ոլորտի խթանման նոր ծրագիր մշակեն ու արագ գործեն, այլապես հետագայում ավելի դժվար է լինելու ոլորտի ներուժը վերականգնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ»
Ամենադիտված