Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուժ են տալիս հուշերը և հույսը, որ Միքայելս կվերածնվի».Միքայել Պողոսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, կատակասեր երեխա էր Միքայելս: Իրեն ամեն ինչ հետաքրքրում էր. ֆուտբոլ, կարատե, փորագրություն: Տարբեր խմբակների է հաճախել, իր հետաքրքրասիրությունը բավարարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սրբուհին՝ Միքայելի մայրիկը: Հիշում է՝ որդին անգամ քաղցր բամբակի սարք էր պատրաստել. «Այնքան համեղ էր իր պատրաստած բամբակը»:

Միքայելը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում: «Նշանակված ժամկետից 20 օր շուտ ծնվեց տղաս: Քաշը փոքր էր, բայց մեծացավ իմ տղան ու ինձ համար շատ լավ բալա դարձավ»: Սովորել է գյուղի դպրոցում: «Շատ ընդունակ էր, բայց չէր սովորում: Երբ իրեն ասում էի՝ Մի՛ք, նստիր ու դասերդ սովորիր, արձագանքում էր՝ ես ուսուցչի պատմածով արդեն ամեն ինչ գիտեմ: Երբ հիմա կարդում ենք իր գրածները, տառերը չենք կարողանում հասկանալ»,-խոսափողի այն կողմում զգացվում է մայրիկի ժպիտը: Միքայելի հետաքրքրությունը դպրոցում «պտտվում» էր անգլերենի շուրջ:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: «Կարող էր տարկետում ստանալ, իրեն առաջարկեցին, բայց ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց ծառայության: Ասաց՝ գնամ ծառայելու, որ ընկերներիս հետ էլ վերադառնամ: Համոզում էինք ուսումը շարունակել, բայց արձագանքեց՝ մա՛մ, ոչ մի խոսք, գնալու եմ բանակ: Հայրիկը չէր ծառայել, Միքայելն էլ ասում էր՝ գնամ, պապայիս պարտքը տամ ու գամ»:

Միքայելը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է ջերմոցային տնտեսությունում: «Ամեն ինչից գաղափար ուներ, իր համար կարծես անհնարին ոչինչ չլիներ: Ասաց, որ բանակից վերադառնալուց հետո ուզում է ընդունվել Ագրարային համալսարան, քանի որ իրեն ջերմոցային տնտեսությունը, կարծես թե, ավելի հոգեհարազատ է: Երբ արդեն Խնձորեսկում էր ծառայում, զրուցում էինք, ասում էր՝ մամ, այնքան լավ արև կա մեզ մոտ, իսկը ջերմոց կառուցելու տեղ է»: Այսպիսին էին Միքայելի նպատակները, որոնք պետք է իրականություն դառնային զինվորական ծառայության ավարտից հետո:

Միքայելը պարտադիր զինվորական ծառայության է մեկնում 2022 թ. հունվարի 12ին: Ծառայել է Խնձորեսկում, այնուհետև տեղափոխվել Գորիսի «Զանգեր»: Մայրիկն ասում է՝ որդին սիրով է մեկնել բանակ: «Պատերազմից հետո հոգեբանորեն դժվար էր, Միքայելը նաև իր մանկության ընկերոջն էր կորցրել, բայց առանց երկմտելու մեկնեց ծառայության: Երբեք չի տրտնջացել, չի բողոքել: Երբ ես էի նեղսրտում, արձագանքում էր՝ մա՛մ, տղա ենք, ամեն ինչ կանցնի, կգնա: Մի անգամ տեսազանգով զրուցում էինք, դրանք վերջին օրերն էին, խրամատ էին փորել, դեմքն ամբողջությամբ փոշու մեջ կորած էր: Նեղվեցի, հուզվեցի անգամ, բայց ինքը դրան հանգիստ էր վերաբերվում՝ տղա ենք, մա՛մ, մի նեղվի, ամեն ինչի միջով էլ պիտի անցնենք: Իրեն միշտ ասում էի՝ Մի՛ք ջան, որ դու լավ լինես, ես էլ լավ կլինեմ, ինքն էլ նույնն ինձ էր ասում՝ որ դուք լավ լինեք, ես էլ լավ կլինեմ: Շատ լավ ընկերներ ունեցավ բանակում ծառայելու ընթացքում, հիմա էլ մեզ հետ կապ են պահում տղաները, գնում-գալիս են»:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց: «Այդ ընթացքում Հայաստանում չէինք: Միքայելն արձակուրդ եկավ, բայց մենք գալ չկարողացանք: Ամուսինս ասաց՝ միանգամից սեպտեմբերին կգանք: Որքան սեպտեմբերը մոտենում էր, Միքոս այնքան ուրախանում էր. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, դուք միայն եկեք, դիրքերից իջնելուց հետո խոսք են տվել, որ հինգ օր խրախուսական արձակուրդ են տալու»: Պատերազմի գիշերը տագրոջս կինը զանգահարեց, իրենց տղան ծառայում էր Կապանում, նրա հետ կարողացել էին խոսել: Ասացին, որ զանգում են Միքայելին, սակայն կապ հաստատել չեն կարողանում: Միքայելն ինձ ասել էր, որ Իշխանասարում են լինելու, իսկ այնտեղ կապը լավը չէ, պետք է բավականին իջնի, որ կարողանա խոսել: Ասացի, որ պետք չի զանգել, միևնույնն է, իրենց մոտ կապը չի «բռնում»: Դրանից առաջ Միքայելը հայրիկին ասել էր՝ պա՛պ, ինչ-որ բանի ենք սպասում, որ չզանգեմ, ուրեմն խառն ենք, կխախանդվեմ ու կզանգեմ, մամային բան չասես: Հայրիկն էլ ասել էր, որ զգույշ և ուշադիր լինեն»:

Եվ այդպես էլ Միքայելի հետ կապ հաստատել չհաջողվեց. «Ամուսինս իմ ու իր եղբոր հետ ուղևորվեց Գորիս: Իրենց խաբել էին, ասել, որ երեխեքը թաքնվել են, բայց նրանք մինչև առավոտյան վեցը կռիվ են տվել: Զենք են ուզել, բայց որևէ մեկը նրանց օգնության չի հասել, թիկունքը բաց է մնացել, տղաների հրամանատարն էլ իրենց հետ զոհվել է: Իրար մենակ չեն թողել, ընկերներ են եղել տղաները»:

Սեպտեմբերի 13-ին Իշխանասարում զոհվում է նաև Միքայելը: Նա տուն է «վերադարձել» օրեր անց՝ 95 տղաների հետ: «Ամուսինս ասում է՝ տղաներ կային, որոնք անճանաչելի էին, բայց Միքայելը ճանաչելի էր, կարողացել ենք իրեն տեսնել: Նրա ոտքերից է վիրավոր եղել, երևի արնաքամ է եղել: Օգնության չեն հասել, որ կարողանային տղաներին իջեցնել, վիրավորներից շատերը կարող էին փրկվել»: Իշխանասարի պատմության մեջ այնքան շատ են «եթե»-ները, կան շատ անպատասխան հարցեր, ինչպես տիկին Սրբուհին է նաև հավելում, ավաղ, տղաներից որևէ մեկը ողջ չի մնացել, որ կարողանա պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Բայց չէ՞ որ նրանք այդքան անձնուրաց պայքարել են: Ուզում ենք բողոքարկել այդ մեդալներով պարգևատրելու որոշումը»:

Իսկ հիմա ընտանիքին ուժ են տալիս Միքայելի մասին հուշերը, նրա քույրիկը, հույսը, որ Միքայելը կվերածնվի. «Երևի Միքայելը գիտեր, որ ուժեղ ենք, կդիմանանք: Նեղվում ես, կարոտում, ինչ-որ պահ է լինում, ասում ես՝ Միքոն այստեղ լիներ, այսպես կասեր: Որքան ապրում ենք, այնքան էլ նա է մեզ հետ ապրում: Մենք իրենց չենք տեսնում, բայց իրենք մեզ տեսնում են»:

Հ. Գ. - Միքայել Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ»
Ամենադիտված