Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Տիգրան Ավինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքը մաքուր պահելը միայն մեկ կառույցի, մեկ հիմնարկի, անգամ միայն քաղաքապետարանի անելիքը չէ: Շատ կարևոր են համալիր գործողություններն ու ջանքերը: Յուրաքանչյուր բնակիչ պետք է սրտացավ լինի, մեր քաղաքին վերաբերվի այնպես, ինչպես սեփական տանը, սեփական բակին: Այդ նպատակին հասնելու բոլոր մեթոդներն էլ կարևոր են: Որոշ դեպքերում պետք է սկսել տուգանել մարդկանց աղբը չնախատեսված վայրերում թափելու համար: Այդ ամենը պետք է նպաստի նրան, որ մեր վարքը փոխվի, այդ վարքաբանական կանոնները, նոր մշակույթը կարողանանք ձևավորել մեր քաղաքում»,- նկատեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով տուգանքի հարցին՝ նա նշեց, որ դա կիրառվել և կիրառվում է, սակայն այս պահին Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները չեն բավարարում պատժաչափն ամբողջական ծավալով կիրառելու համար: «Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք և վստահաբար ունենալու ենք ավելի լավ արդյունքներ: Լավ չի խոսել այդ թեմայով, բայց տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել»,- ասաց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է անհատապես արձանագրել նման անպատասխանատու վարքագծի դրսևորման դեպքերը, իսկ տուգանքը պետք է կանխարգելիչ նպատակ ունենա: «Պարտադիր չէ, որ բոլոր աղտոտողները տուգանվեն: Բավական է լինեն կանխարգելիչ քանակի տուգանքներ և մարդիկ կիմանան, որ այստեղ խնդիր ունեն»,- գտնում է Երևանի քաղաքապետը:

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի
Ամենադիտված