Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Արևմուտքը շոյում Ադրբեջանի գլուխը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ոմանց թվում է, թե ներկայիս մարդկային քաղաքակրթության զարգացման պայմաններում բռնապետությունը հեռավոր անցյալին առնչվող իրողություն է, ապա պետք է դիտարկեն Ադրբեջանի օրինակը։ Իլհամ Ալիևն այդ երկիրը վերածել է ընտանեկան կալվածքի՝ սեփական կնոջն էլ դարձնելով փոխնախագահ։ Ու նորություն չէ, որ Ադրբեջանում ոչ միայն ժողովրդավարության նշույլ չկա, այլև այդ երկիրն իր բնույթով բացարձակ հակաժողովրդավարական է ու բռնատիրական։ Ազատ խոսքն ամեն քայլափոխի ճնշվում է, իսկ ընդդիմությունը հետապնդումների է ենթարկվում, բայց այս իրողությունը չի խանգարում, որ իրեն ժողովրդավարության պաշտպանության ջատագով հայտարարած Արևմուտքը զարգացնի իր հարաբերություններն այս երկրի հետ։

Եթե մի այլ երկրում ժողովրդավարական արժեքները նման կարգի ոտնահարվեին, ապա Արևմուտքից մեկը մյուսի հետևից զեկույցներ կհրապարակեին ու քայլեր կձեռնարկեին այդ երկրի հետ հարաբերությունները սահմանափակելու ուղղությամբ։ Այնինչ, Ադրբեջանի համար կանաչ լույս է վառված այն աստիճանի, որ այդ երկիրը նոյեմբերին Բաքվում հյուրընկալելու է այնպիսի խոշոր միջազգային իրադարձություն, ինչպիսին COP 29 կլիմայական համաժողովն է։ Բայց, ահա, կլիմայական համաժողովի շեմին արևմտյան համայնքը հանկարծ հիշել է ժողովրդավարության մասին ու «անհանգստություն է հայտնել» Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալի առկայության վերաբերյալ։ Մամուլում էլ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ նույնիսկ բանակցություններ են տարվում նրանց ազատ արձակելու կապակցությամբ։

Ադրբեջանի հետ կապված այսպիսի մոտեցումն ինչ-որ առումով նաև երեսպաշտության է նմանվում: Նախ՝ Ադրբեջանը թքած ունի մարդու ոչ միայն իրավունքների օրակարգի վրա, այլև նմանօրինակ բոլոր հայտարարությունների ու կոչերի: Երկրորդ՝ փաստացի ստացվում է, որ քաղաքական հայացքների պատճառով ձերբակալված անձանց հարցով Արևմուտքի հետաքրքրություններն ավելի բարձրաձայնելի են, քան այն բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունները։ Նորություն չէ, որ այդ երկիրը հայատյացությունը դարձրել է կենսակերպ։ Ալիևի իշխանությունը հայերի նկատմամբ թշնամությունն օգտագործում է սեփական իշխանությունը պահելու և ժողովրդի աչքի առաջ սեփական հանցագործություններն արդարացնելու համար։

Մյուս կողմից՝ Ադրբեջանն էր, որ խախտելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները՝ 2020 թվականին ագրեսիա սկսեց Արցախի նկատմամբ։ Ապա այդ երկիրը, ոտնահարելով մարդասիրական բոլոր սկզբունքները, թիրախավորեց Արցախի խաղաղ բնակչությանը՝ կիրառելով ֆոսֆորային զենք ու այլ արգելված սպառազինություն։ Իսկ հրադադարից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության միջամտությամբ Լաչինի միջանցքը փակվեց, որի արդյունքում արցախցիներն ամիսներ շարունակ սովի մատնվեցին։ Իսկ անցյալ տարվա աշնանը ողջ միջազգային հանրության աչքի առաջ Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի նկատմամբ նոր հարձակմանն ու հայաթափմանը։ Իսկ միջազգային հանրություն կոչեցյալը լուռ հետևում էր այս իրադարձություններին։

Այս իրադարձություններից հետո նույն Արևմուտքում նշում էին, որ իրենք հանձնառու են արցախահայությանը տրամադրվելիք մարդասիրական օգնության հարցում, բայց ոչ մի խոսք այն մասին, որ նրանք Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների զոհ են դարձել։ Իսկ ինչո՞ւ է արևմտյան հանրությունը շրջանցում Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների թեման։ Թերևս այս հարցը բարձրացնելու դեպքում արևմտյան համայնքը պետք է ստիպված լինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ դեպքում Եվրոպան պետք է ստիպված լինի հրաժարվել Ադրբեջանի կողմից մատակարարվող էներգակիրներից, բայց եվրոպական երկրներն ավելի շատ կարևորում են իրենց էներգետիկ շահերը, քան համամարդկային արժեքները։ Իսկ քաղբանտարկյալների թեման Արևմուտքի համար պարտավորեցնող չէ, ուղղակի ցույց կտան, թե աշխատանք են կատարում հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության։ Ու այդպես ձևականությունն ապահովված կլինի։

Ներկայում Ադրբեջանն իր մոտ է պահում հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, բայց ԵՄ-ում ու ԱՄՆ-ում խուսափում են COP 29 կլիմայական համաժողովի անցկացումից առաջ Ադրբեջանի առաջ դնել կոնկրետ ռազմագերիների վերադարձման հարցը։ Արևմտյան պաշտոնյաներն անընդհատ նշում են, թե ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ու ոչ մի գործնական ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա՝ դրանով նոր ագրեսիայի ձեռնարկման ճանապարհ ապահովելով այդ հանցագործ երկրի համար։

Բացառված չէ, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արևմուտքի դիրքորոշման վրա ազդում է նաև կոռուպցիոն սխեմաներով։ Չէ՞ որ Ալիևը արևմտյան ու, մասնավորապես, եվրոպացի պաշտոնյաների կաշառելու ու փողերի լվացման մեծ փորձ է ձեռք բերել: Հենց դրան է միտված Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը։ Ու ժամանակի ընթացքում ականատես ենք եղել Ալիևների շուրջ պայթած բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների, ինչի մասին ոչ մեկ անգամ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-ն
Ամենադիտված