Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով ում կողմից է «խաղում». արդյո՞ք արևմտյան կուրատորների վրա հույս դրած Փաշինյանին դա պետք է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Փաշինյանը պատրաստ չէ Պուտինի հետ հանդիպմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած երկօրյա պետական այցի և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ Պուտինն ասել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդպես էլ արվել է։ Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ռուսական կողմը «հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում»։ Չնայած Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը միայն «համաձայնել են շարունակել շփումները», բայց Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել «պատեհ առիթի դեպքում»»։ Ի՞նչ կա այս երկու «նուրբ» հաղորդագրությունների տողատակերում, հարցին անդրադարձել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Երբ Պուտինն ասում է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա դա իրականում նշանակում է կոչ Բաքվին և Երևանին՝ վերադառնալ մոսկով յան բանակցային հարթակ։ Բաքուն դեմ չէ դրան: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, «Մոսկվան հարմար հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների համար»։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա չնայած պաշտոնապես չի բոյկոտում Բաքվի հետ բանակցությունների ռուսական հարթակը, սակայն նախապատվությունը տալիս է եվրոպական և ամերիկյան հարթակներին։ Արդյունքում, փաստորեն, պոկվելով մոսկովյան բանակցային հարթակից՝ կողմերը զգալի դիվանագիտական մարաթոնը ավարտեցին արևմտյան հարթակում, բայց մտան փակուղի»,- նշել է Տարասովը։

Երևանում կարծում են, որ Մոսկվան խաղում է Բաքվի կողմից, իսկ Բաքվում վստահ են, որ Արևմուտքը խաղում է Հայաստանի կողմից, շարունակել է քաղաքագետը։ «Այս իրավիճակում կողմերը կարող էին բանակցել առանց միջնորդների, սակայն այդ ձևաչափը միայն բացահայտում է խնդիրների բազմակողմանիությունն ու բարդությունը։ Արդյունքում 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից չորս տարի է անցել, բայց ամեն ինչ դեռ սխալ է ընթանում։ Կողմերը հեռացել են ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետագա առաջընթացից՝ ընկղմվելով այնպիսի միջանկյալ բնույթի քննարկումների մեջ, որոնց դրդապատճառները ակնհայտ չեն»,- ասել է նա։

Դիվանագիտական մեթոդաբանության խնդիրներն էլ են մնում, ավելացրել է փորձագետը։ «Այսպես, Երևանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, քանի որ հակառակ դեպքում անհնար կլիներ խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Ճիշտ է, հայ փորձագետները նշում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների ու հայկական անկլավի ապագայի հետ կապված խնդիրը մնում է, և պնդում են դրա համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։ Իր հերթին, Բաքուն պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, թեև Լեռնային Ղարաբաղը պայմանագրի տեքստում չներառելու Փաշինյանի որոշումը պետք է բավարարեր Ադրբեջանին։ Բացի այդ ամենը, նաև նույն շամփուրի վրա են հագցնում նաև սահմանազատման խնդիրը, և ի հայտ են գալիս որոշ նոր գաղափարներ, որոնք «անսպասելիորեն» խախտում են բանակցային սցենարը։ Ուստի, երկու երկրների միջև լարվածության աճը չի թվում պատահական»,- նշել է Տարասովը։

Իհարկե, շարունակել է քաղաքագետը, Երևանի և Բաքվի վերադարձը մոսկով յան բանակցային հարթակ բոլորովին այլ ուղղությամբ կշրջեր իրադարձությունների ընթացքը։ «Պուտինն առաջարկում է վերսկսել փակուղային բանակցային գործընթացը առանց լրացուցիչ արտաքին դրամայի։ Բայց Երևանը շարունակում է ինչ-որ բանի սպասել՝ հավատալով, որ տարածաշրջանում կարող է փոխվել քաղաքական ու աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Նման իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի վերջին այցը Բաքու և նրա անձնական շփումը Ալիևի հետ։ Այդ առումով առաջին պլան է մղվում Փաշինյանի և Պուտինի հնարավոր հանդիպումը, սակայն Փաշինյանը, ձգձգելով բանակցային ողջ գործընթացը, առայժմ միայն «հարմար առիթի» է սպասում։ Եվ իրոք, արդյո՞ք արևմտյան կուրատորների վրա հույս դրած Փաշինյանին դա պետք է», – ամփոփել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-ն
Ամենադիտված