Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ միակ երեխան էր. հիմա ապրելուս հույսն այն է, որ Սարգիսս վերածնվի». Սարգիս Խանոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թանկ պահած երեխա էր, մեր միակը: Շատ բարի էր, անմեղ, չափից դուրս հանգիստ: Իր կյանքի ամեն օրն արագության մեջ էր անցնում, ուզում էր որքան հնարավոր է՝ շատ բան հասցնել անել: Կենսուրախ էր, կյանքով լեցուն: Իր դեմքին միշտ ժպիտ կար, անգամ եթե ներսում տխրություն լիներ, երբեք ցույց չէր տա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Սարգիսի մայրիկը:

Սարգիսը ծնունդով Թալինի շրջանից է՝ Արագածավան համայնքից: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է, որ որդին մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: «Իր գովասանագրերը տանն են: Դրանից հետո, այսպես ասեմ, միջին սովորող աշակերտ էր, նաև շատ աշխույժ ու ակտիվ: Սիրում էր կազմակերպչական աշխատանքներով զբաղվել: Առարկաներից շատ էր սիրում անգլերենն ու կենսաբանությունը: Օտար լեզու՝ անգլերեն պարապեց մի քանի տարի, բարձրագույն կրթությունն ուզում էր շարունակել այդ ուղղությամբ, բայց ընդունվել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց մի քանի օր հետո զորակոչվեց բանակ: Դպրոցական նստարանից անմիջապես հետո զենք բռնեց»:

Սարգիսը բազում երազանքներ ուներ: «Նախքան բանակ գնալը երազում էր սովորել ու Անգլիա մեկնել: Բայց բանակ գնալուց հետո իր նպատակները գլխիվայր շուռ եկան: Միշտ ասում էր՝ զորացրվեմ, վերադառնամ ու հոպարի մոտ Ամերիկա մեկնեմ: Սարգիսս հավանաբար շատ բաներ էր տեսել, բայց թե ինչ՝ միայն Աստված գիտի: Ամիսներով դիրքերում էին լինում, ինչ դժվարություն ասես տեսել են տղաները: Նա մեզ հետ որևէ հարցով, խնդրով, մտահոգությամբ չի կիսվել: Ամեն ինչ իմացել ենք իրենից հետո, թե ինչպես է ծառայել, ինչ շնորհք ու հարգանք է ունեցել: Շատ գաղտնապահ էր»: Սովորաբար անարդարության հետ երեսվելը կարող է շատ բան փոխել մարդու ներսում: «Շատ կարգապահ ծառայող է եղել, հարգանք վայելել: Տղայիս պետք է կրտսեր սերժանտի կոչում տային նախքան պատերազմը:

Սերժանտի «լիչկան» իր շորի վրա կարած է: Ասել էին՝ գնա արձակուրդ, արի, կհաստատենք, ձգձգեցին, այդպես էլ չհաստատեցին»: Սարգիսը բանակ է զորակոչվել 2021 թ. հուլիսի 28-ին: Ծառայել է նախ՝ Գորիսի «Զանգերում», ապա՝ Խնձորեսկում, հետո նորից վերադարձել «Զանգեր»: «Իմ Սարգիսին միշտ ասել եմ, որ տղամարդը պետք է ծառայի: 44-օրյա պատերազմից հետո էր զորակոչվում ծառայության, բնականաբար, ներքին վախ կար իր սրտում, բայց ուրախ է մեկնել, ինձ ոչինչ չի ասել, որ հանկարծ ինձ վատ չզգամ: Երբ լաց էի լինում, Սարգիսս ասում էր՝ մա՛մ ջան, որ լացում ես, կյանքիս կեսը գնում է: Իր կեսը կտրված լիներ, երբեք դա ցույց չէր տա»: Սարգիսը երկու անգամ արձակուրդ է եկել: «Առաջին արձակուրդին՝ փետրվարի 23-ին, եկավ տուն՝ թոքաբորբով հիվանդ էր: Համարյա մեկ ամիս պահեցին հիվանդանոցում, տաքությունը չէր իջնում: Որոշ ժամանակ հետո՝ մայիսի վերջին, երկրորդ անգամ արձակուրդ եկավ, այնքան տխուր էր, մտախոհ, ժամերով նստում ու չէր խոսում: Երբ հարցեր էի տալիս, ասում էր՝ լավ կլինի, մա՛մ»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին՝ մի քանի ուղղությամբ պատերազմ էր:

«Դիրքեր էին բարձրացել: Միշտ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ կարո՞ղ ես քարտիս 5000 դրամ փոխանցել: Այդ անգամ ոչինչ չուզեց: Իր շորերը, իրերը, իրեն պատկանող ամեն ինչ թողել է ներքևում ու բարձրացել դիրքեր: Այդ ամենը հետո ամուսինս տուն է բերել: Սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը հինգին զանգահարեց: Տխուր էր, հարցրեցի՝ Սա՛ք ջան, ի՞նչ է եղել: «Բան չէ, մա՛մ, հաց եմ կերել, հոգնած եմ, պառկել եմ: Ամեն ինչ լավ է, մի մտածի: Պապան ո՞ւր է»: Հեռախոսը փոխանցեցի հայրիկին, խոսեցին, ու անջատեցինք զանգը: Երեկոյան տասն անց կես նորից զանգեց: Այստեղ մի բան պատմեմ: Դրանից երևի մեկ ամիս առաջ իրեն ասել էինք, որ կարող ենք դիմել, իրեն տեղափոխեն Արմավիրի տանկային զորամաս, մեզ ավելի մոտ կլինի: Ինքն էլ՝ մա՛մ, նման բան չանեք, արդեն հարմարվել եմ: Ու երբ սեպտեմբերի 12-ի գիշերը զանգեց, հայրիկին ասել էր՝ պա՛պ, որ ասում էիք Արմավիրի զորամաս տեղափոխվելու համար, կարո՞ղ եք կազմակերպել: Բնականաբար, չգիտեինք, թե ինչ է կատարվում, հիմա եմ վերլուծում և հասկանում, որ զանգել էր հաջողություն ասելու, չգիտեր, թե հետո ինչ կլինի:

Զրույցից մեկ ժամ հետո տագրոջս տղան զանգեց, ասել էին, թե Գորիսի զորամասերին են հարվածել: Խառնվեցինք իրար: Մերոնք Գորիս հասան: Զորամասերում երևի թե մարդ չէր եղել, բոլորին բարձրացրել էին դիրքեր: Իմ տղան իր ընկերների հետ շրջափակման մեջ է եղել: Սարգիսս երկու ժամ ու կես կրակել է PK-ով: Տղաները կանչել են, երևի մի հինգ րոպե նստել է խրամատում, հետո վեր կացել, որ դեպի իր զենքը գնա, ԱԹՍ-ն հարվածել է: Բեկորը մտել էր Սարգիսիս սրտով, մեջքով դուրս եկել»: Իսկ հետո թշնամին լուսաբացին արդեն մտնում է տղաների՝ ժամեր շարունակ պաշտպանած դիրքերը: Սարգիսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, տուն «վերադարձել» օրեր անց: Մայրիկը չի տեսել որդուն, ասում է՝ հակառակ դեպքում կխելագարվեր: Բայց ասում են, որ դեմքը չէր վնասվել, մի փոքրիկ կապտուկ կար: 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին անմահացած մեր տղաների ծնողները մշտապես բարձրաձայնում են այն մասին, որ իրենց տղաների սխրանքի մասին քիչ է խոսվում, որ, առհասարակ, մարդիկ կան, որոնք չգիտեն, որ այդ օրերին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել:

«Մեր երեխեքը սեպտեմբերի 13-ին են զոհվել: Մեր հերոս երեխեքի մասին շատ քիչ տեղերում է խոսվում: Նրանք իրենց կյանքը զոհել են Հայաստանը պահելու համար: Ինձ համար մեծ ցավ է, որ ոչ մի տեղ գրված չէ մեր տղաների արածի մասին: Իմ տղան իր կյանքը տվել է Գորիս-Իշխանասարը պահելու համար: Բոլոր երեխեքը մերն են՝ 44-օրյայի, սեպտեմբերի 13-ի, Ապրիլ յան ու Արցախյան առաջին պատերազմների ժամանակ զոհվածները: Բոլորը մերն են, պետք չէ ոչ մեկին մյուսից տարանջատել: Բայց ցավալի է, որ պաշտոնյաները սեպտեմբերի 13-ի պատերազմը որպես սահմանային միջադեպ որակեցին ու թեման փակեցին: Քրեական գործ հարուցեցին, բայց մինչև հիմա ոչինչ չի արվել: Ծնողներին են հարցնում, թե մենք ինչ բողոք ունենք: Մեդալներն ինձ պետք չեն, դրանք իմ վիշտը չեն փարատում: Սակայն «բայցեր» կան: Իմ տղան ու էլի շատ երեխեք իրենց կյանքն են զոհել: Մեր վիշտը փարատել ոչինչ չի կարող, բայց սփոփանք կդառնա, որ ճանաչեն նրանց, խոսեն նրանց սխրանքի մասին»: Ապրելու ուժի մասին: «Իմ միակ երեխան էր, էլ ոչ մեկ չունեմ: Պահեցի, փայփայեցի միակիս, ուղարկեցի բանակ ու այսպես եղավ: Բայց միշտ ներքին վախ եմ ունեցել, որ կկորցնեմ իրեն: Իսկ հիմա հույսս մեկն է, որ Սարգիսս վերածնվի»:

Հ. Գ. - Սարգիս Խանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածավանի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին
Ամենադիտված