Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սեփական ինտելեկտուալ դատարկությունը քողարկելու համար նման մեթոդների օգտագործումը նշանակում է օճառի փուչիկներ բռնել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Փաշինյանն ու PR -ը. Հայաստանի քաղաքական տարածքը բացարձակ դատարկ է» վերնագրով հոդվածում գրում է, որ 2018 թվականի դավադրության արդյունքում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը և նրա շրջապատը կորցրել են «լուրեր ստեղծելու» և հասարակության ուշադրության կենտրոնում լինելու ունակությունը, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիել յանը։ Փորձագետը պնդում է, որ նրանց իշխանության արդյունքը Արցախի և Հայաստանի տարածքների կորուստն է, հազարավոր զոհերը, անթիվ փախստականները և ազգային արժանապատվության ոչնչացումը:

«Սևանում տոլմա փաթաթելը, հեծանիվ վարելը, կիսամերկ լողալն արդեն իսկ ծաղրի առարկա են դառնում։ Դա հանրային դիսկուրսի ստեղծում չէ։ Ուշադրության կենտրոնում լինելը, նույնիսկ վիրավորանք ստանալու գնով, կարող է արդյունավետ լինել, եթե կա մի շերտ, որն այլ կարծիքի է և կպաշտպանի քեզ։ Բայց արդեն այդպես չէ։ Սեփական ինտելեկտուալ դատարկությունը քողարկելու համար նման մեթոդների օգտագործումը նշանակում է օճառի փուչիկներ բռնել: Այնուամենայնիվ, չնայած այդ գործողությունների հակաէսթետիկությանը, կա մի սոցիալական շերտ, որի համար այդ պահվածքը հարազատ է: Իրականում քաղաքական տարածքը բացարձակ դատարկ է։ Իշխանափոխությունը նախ պետք է տեղի ունենա մարդկանց գիտակցության մեջ, հետո նյութականանա, և դրա համար պետք է ստեղծել ընդունելի այլընտրանք։ Իսկական հեղափոխությունը այլընտրանքի ստեղծումն է, մի բան, որը չի եղել նաև 2018 թվականին, և որի պահանջն արդիական է նաև այսօր»,- ամփոփել է Դանիելյանը։

Եվ մինչ մարդիկ խելքի են գալիս, իշխանությունները շարունակում են անվայել արարքներով զբաղվել։ Ահա թե ինչ է գրում այդ մասին «Ընկեր գեներալ» տելեգրամյան ալիքը. «Պրահայի դավաճանները բռնաբարում են ոչ թե Հայաստանի Սահմանադրությունը, այլ Անկախության հռչակագիրը: Շատերն ուշադրություն դարձրին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ Փաշինյանի տոնական ուղերձում արտահայտված այն արտահայտությանը, որ, իբր թե, Սահմանադրության բովանդակությունը նույնական չէ Անկախության հռչակագրի հետ, չնայած հիմնական օրենքում կա նրան հղում: Կարծես թե հին դավադիր ընկերներ Ալիևն ու Փաշինյանը իրենց հերթական հնարքն են նախապատրաստում. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փոխարեն Արցախի մասին հիշատակումը կջնջեն Անկախության հռչակագրից։ Եվ նրանք կանեն դա առանց հանրաքվեի, քվեարկությունը խորհրդարանում բավական կլինի։ Ի դեպ, այդ մասին իր շնորհավորանքում ծամծմել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա ասել է, որ Հռչակագիրը կենդանի փաստաթուղթ է: Դե, իսկ քանի որ նա կենդանի է, ապա կարելի է նաև սպանել: Եթե նախապատրաստվում է հռչակագրի բռնաբարություն «Քաղաքացիական պայմանագրով», ապա դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի կեսերին։ Իսկ մինչև նոյեմբեր էլ, հավանաբար, դավադիրները կձևակերպեն խաղաղության պայմանագիրը»։

Իր հերթին, քաղաքագետ Արման Ղուկասյանը հիշեցրել է, թե ինչպես էր վեց տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բղավում, որ բոլոր նախկին կոռումպացված պաշտոնյաները ստիպված են լինելու վերադարձնել իրենց գողացածը։ «Բայց ի՞նչ ենք մենք հիմա տեսնում։ Այդ նույն «նախկինները» ոչ միայն չեն վերադարձրել թալանածը, այլ նաև շարունակում են նոր միջոցների յուրացումը նոր ձեռնարկությունների ու ֆինանսական սխեմաների միջոցով։ Եվ, իհարկե, ներկայիս «ժողովրդական» իշխանությունը, որն իբր եկել էր արդարություն հաստատելու, գործնականում միայն բեմում է։ Իսկ բեմից դուրս նրանք ոչ միայն չեն խառնվում «նախկինների» գործերին, այլ, կարծես թե, նաև մեծ հաճույքով իրենց բաժինն են պոկում պետական մրցույթներում։ Իսկ Փաշինյա՞նը։ Նա մնացել է իր սիրելի դերում՝ պարբերաբար հիշեցնելով, որ եթե ինքը հեռանա, կգան «նախկինները», և ավելի վատ կլինի։ Եվ պարզվում է, որ այդ «նախկինները» ներկայիս իշխանությանը պետք են որպես մշտական վախի գործիք։ Այսինքն, որքան վատ է գործում իշխանությունը, այնքան ավելի հաճախ են մատնացույց անում «նախկիններին», ասում՝ տեսեք, եթե մեզ չպաշտպանեք, հետ կգան։ Ահա այսպես էլ ապրում ենք, միտքը պտտվում է նույն արատավոր շրջանով, որտեղ «նախկիններն» ու «ներկաները» փոխադարձաբար պաշտպանում են միմյանց, իսկ ժողովուրդը, ցավոք, շարունակում է սպասել խոստացված արդարադատությանը», - ասել է Ղուկասյանը։

Իսկ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվել յանը վստահ է, որ հայտարարությունները, թե ԱՄՆ-ը Հայաստանին տեխնոլոգիա է տրամադրելու նոր ատոմակայանի կառուցման համար, սուտ ու կեղծիք է։ «ԱՄՆ կառավարությունը մեր երկրին ոչ մի տեխնոլոգիա էլ չի տրամադրի ատոմակայանի կառուցման համար, և դա մեկ պարզ պատճառով՝ ԱՄՆ կառավարությունը չունի այդ տեխնոլոգիան։ Տեխնոլոգիաները պատկանում են մասնավոր ընկերություններին, որոնք պետք է դրանք ներդնեն Հայաստանի էներգետիկայի ոլորտում, բայց դրա համար պետք է լինեն կոմերցիոն շահեր, որոնք, հաշվի առնելով հայկական փոքր շուկան, պարզապես չկան»,- ասել է քաղաքական գործիչը Review հաղորդաշարի եթերում։

Մանվելյանը վստահ է, որ ամերիկյան կողմը չի փորձում այդ հարցում մոլորեցնել Հայաստանին, իշխանություններն են պարզապես ինքնախաբեությամբ զբաղված: Փորձագետի խոսքով, բոլոր այն մասնագետները, ովքեր հայտարարում են նոր ատոմակայանի կառուցման հեռանկարների մասին, հաշվի չեն առնում մի շարք կարևոր ասպեկտներ, որոնք կարող են լուրջ խոչընդոտ դառնալ այդ ճանապարհին։ Նախ՝ պետք է հասկանալ, որ նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի թույլտվությունը։ Երևանն այստեղ կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ երկու հարևան երկրներ՝ Թուրքիան և Ադրբեջանը, դեմ են Հայաստանում ատոմակայանի առկայությանը։ Եվ հաշվի առնելով նաև ռազմական հակամարտության անավարտ լինելը՝ Հայաստանին համապատասխան թույլտվություն տրամադրելու հավանականությունը հասցվում է զրոյի։ Բացի այդ, լուրջ հարցեր կան ամերիկյան ընկերությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաների հետ կապված:

«Դա նույնպես լուրջ խնդիր է։ Ինչպե՞ս և ի՞նչ տեխնոլոգիաների կիրառմամբ կկառուցեն այդ կայանը։ Գումարած՝ միջուկային ռեակտորներ կառուցելիս կարևոր է հաշվի առնել, թե ինչպե՞ս են լուծվելու վառելիքի և միջուկային թափոնների հեռացման հարցերը»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին
Ամենադիտված