Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հանձնումը սկսվել է 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանին մերժելով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հանձնումը սկսվել է 2018 թվականին՝ Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023թվականին՝ արցախահայության գաղթով։

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է։

1991-ից հետո սա առաջին սեպտեմբերի 2-ն է՝ առանց փաստացի Անկախ ու Ազատ Արցախի։

Ակնահայտ փաստ է, որ 1988-2018թթ. հայության նոր Ոսկեդարն էր։ Եվ այդ Ոսկեդարը նախեւառաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով, որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։ Բայց կային ուժեր ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ գլոբալացված աշխարհում, ում նման իրողությունն ակնհայտորեն չէր գոհացնում։ Ուստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի, որոնք պետք է առաջ քաշեին՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք», ինչպես նաեւ սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջեւ։

Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների, ինչպես նաեւ Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։

Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը ։

Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։

Ինչու՞, քանի որ Սերժ Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն էին՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» եւ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։

Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը, սակայն 2018-ին, օգտվելով նաեւ հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից, իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան, որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։

ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը՝ չընկնել այդ հակահայկական թակարդը։ Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։

2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։

Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին  ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երեւանում,այլ նաեւ թե՛ Զագրեբում,  թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում եւ թե՛ նույնիսկ Սախալինում։

Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։

Նրանք սկզբում փաստացի մերժեգին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից», այնուհետեւ գոռացին «Արցախը Հայաստան է, եւ վերջ», եւ բերելով պատերազմ ՝ 2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։

Իսկ 2022-ի ապրիլից սկսած՝ թռնելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Միշելի արեւմտյան հարթակում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։

Դա փաատացի «կանաչ լույս« էր Ադրբեջանին՝ 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։

Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։

Ինչու՞, քանի որ նաեւ չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։

Չէ՞ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։

Չէ՞ որ Ալիեւն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում, որ իրեն ճնշում են՝ ճանաչելու Արցախի անկախությունը։

Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։

Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր։

Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Հայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ
Ամենադիտված