Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարազատները, որոնք համաձայն չեն զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմում են ԿԽՄԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք համաձայն չեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմել են ԿԽՄԿ՝ նրանց անհետ կորածների ցուցակում ներառելու հայտով։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում։

ԿԽՄԿ տվյալներով՝ ներկայում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակներում ներառված են մոտ հազար մարդու անուններ։ Մոտ 700 անհետ կորած կա 90-ականներից, առաջին պատերազմից, եւս 300 հոգի՝ 2020-23թթ. գործողություններից։

Հարցին, թե ինչ է տեղի ունենում, եթե ծնողները համաձայն չեն ԴՆԹ հետազոտության արդյունքների հետ, չեն ընդունում իրենց որդիների զոհվելը եւ դիմում են ԿԽՄԿ նրանց որպես անհետ կորած գրանցելու համար, ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ շատ կարեւոր է հասկանալ իրական, օբյեկտիվ պատճառը, թե ինչու ընտանիքները չեն ընդունում արդյունքները։ Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել համապատասխան փորձագիտական մարմինների աշխատանքին, որպեսզի ապագայում նվազագույնի հասցվի նման դեպքերի թիվը։ Խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետեւանքներին, նշել է Ամատունին։ Նա հայտնել է, որ ԿԽՄԿ է դիմել մի քանի տասնյակ ընտանիք, որոնք համաձայն չեն ԴՆԹ-անալիզների հետ։

Երեւանի եւ Բաքվի համատեղ աշխատանքի հնարավորության մասին հարցին ի պատասխան Ամատունին հիշեցրել է, որ ԿԽՄԿ-ն չի մասնակցում բանակցություններին, բայց հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, այսինքն՝ իշխանությունների հետ երկխոսության ընթացքում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն փորձում է հարցը պահել իշխանությունների ուշադրության կենտրոնում։ ԿԽՄԿ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել գործընթացին, սակայն կարեւոր է երկրի ղեկավարության քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն առաջ ընթանա։

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կան տվյալներ այն մասին, որ անձը գերության մեջ է, բայց Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում դա, ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ առայժմ չկա պաշտոնական հաստատում, եւ ինչ-որ բան պնդելը դժվար է։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին»,- փաստել է Զառա Ամատունին։ Նա նաեւ նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին անկախ կարգավիճակից։ «Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին»,- նշել է Զառա Ամատունին։

Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»
Ամենադիտված