Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած Իշխան Սիմոնյանի սպանությանը մասնակցել է նաև նրա կինը․ բացառիկ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Ի․Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ,  ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնք, սակայն, դրական արդյունքներ չեն տվել: Հիմք ընդունելով անձի անհետացման մասին առկա տվյալները՝ 2024 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քաղաքացու անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի հարակից ձորակում: Անմիջապես ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ անհետ կորած 36-ամյա Ի.Սիմոնյանը սպանության զոհ է դարձել: Վարույթն իրականացնող մարմինը պարզել է ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի և վերջինիս օժանդակած ու հանցագործությունը կազմակերպած անձանց ինքնությունները, ովքեր հանդիսանում են տուժողի 31-ամյա կինը, ով ամուսնու անհետանալու մասին հաղորդում էր ներկայացրել, և  սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձինք: Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Ի.Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը:

Փաստվել է, որ հիշյալ անձինք տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու մտահղացումը կյանքի են կոչել՝ այն պլանավորելով և անհետ կորելու իմիտացիա ստեղծելով: Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Ի.Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի միջնամասում գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Ի.Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Ի.Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է:

Այնուհետև, օգտվելով վերջինիս քնած լինելու և անօգնական վիճակում գտնվելու, իր ֆիզիկական վիճակով պայմանավորված դիմադրություն ցույց տալուց զրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև նպատակադրված լինելով վերջինիս ապօրինաբար զրկել կյանքից, 36-ամյա տղամարդու ներկայությամբ, ով երիտասարդի մտադրության մասին նախապես տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել  է Ի.Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Համոզվելով, որ Ի.Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ միասին, Ի.Սիմոնյանի դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։

Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը: Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսը տեղափոխել այլ վայր: Քննությամբ հիմնավորվել է, որ Ի.Սիմոնյանի կինը, տեղեկացված լինելով 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում 25-ամյա երիտասարդի կողմից ամուսնու սպանության և 36-ամյա տղամարդու կողմից սպանությանն օժանդակելու մասին, դեպքից երեք օր անց զանգահարել է վերջինիս և խնդրել ցույց տալ այն վայրը, որտեղ սպանվել է ամուսինը։ Ապա կինը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու, նշված անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգնելու, Ի.Սիմոնյանի գարեջրի մեջ քնաբեր ներարկած ներարկիչը գտնելու վերաբերյալ 25-ամյա երիտասարդի խնդրանքը կատարելու և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, 36-ամյա տղամարդու հետ միասին ուղևորվել են դեպքի վայր, որտեղ ոչինչ չհայտնաբերելով՝ վերադարձել են:

Այնուհետև, որպես վկա հարցաքննվելիս, փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, 31-ամյա կինը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց: Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25 և 36-ամյա մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»
Ամենադիտված