Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Կարմիր Խաչի գործունեությունն Արցախում. OCCRP-ի հետաքննությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում գործող փաստացի միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը, որը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար:

Ազատության փոխանցմամբ, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննությամբ պնդում է, որ Ալիևի ավտորիտար ռեժիմին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։

«Զրկանքները, որոնց շրջափակման ընթացքում բախվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, այն ժամանակ լուսաբանվում էին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների կողմից, սակայն շատ ավելի քիչ էին տեղեկությունները այն մարտահրավերների մասին, որոնց բախվում էին մարդասիրական աշխատողները, ովքեր փորձում են օգնել մարդկանց», - նկատում է հոդվածի հեղինակ Ռասմուս Քանբեքը:

Շվեդ լրագրողը հիշեցնում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։

«Յուրաքանչյուր հաջորդ ավտոշարասյան հետ ամեն ինչ ավելի ու ավելի բարդ էր։ Ադրբեջանական կողմը մեզ վրա ճնշում էր գործադրում` սկսած տեղում մանր խնդիրներից, այդ թվում՝ տեղաշարժի արգելք, մինչև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ստեղծած լուրջ խնդիրները», - ասել է ԿԽՄԿ-ի նախկին աշխատակիցը, որն ուղղակիորեն մասնակցել է տեղում կազմակերպության աշխատանքներին։ Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ «Բաքվի հարուցած լոգիստիկ, բյուրոկրատական խնդիրները, աննշան դետալների շուրջ կուլիսային վեճերը և տեղաշարժի ուղիղ արգելքներն անհնարին են դարձրել աշխատանքը»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ մարդասիրական կազմակերպության գործունեությունը խոչընդոտելուն անմիջականորեն մասնակցել է ադրբեջանական Կարմիր մահիկը, որը հրապարակավ ընդդիմացել է այդ տարածքում ԿԽՄԿ-ի առաքելությանը, թեև ի պաշտոնե պարտավոր էր հետևել Կարմիր Խաչի չեզոքության, անաչառության սկզբունքներին, պարբերաբար կրկնել է պաշտոնական Բաքվի հայտարարություններն ու պահանջները, հրապարակավ կասկածի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքները՝ մարտահրավեր նետելով հակամարտության գոտիներում մասնագիտացած, աշխարհում իր անաչառությամբ հայտնի ԿԽՄԿ-ի հեղինակությանը։

Լրագրողը բազմաթիվ դրվագներ է թվարկել, որոնք փաստում են, որ ադրբեջանական Կարմիր մահիկն ամուր թելերով կապված է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ։ Եվ չնայած այդ փաստերին՝ ադրբեջանական այդ կազմակերպությունը մինչ օրս որևէ պատժամիջոցի չի ենթարկվել, քննության առարկա չի դարձել:

ԿԽՄԿ-ն OCCRP-ի հարցումներին պատասխան նամակում ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատությունից, ընդգծելով միայն, որ կառույցի հանձնառությունն է հասնել «խոցելի մարդկանց»՝ իշխանությունների հետ համագործակցության միջոցով։ «Տարիների պրակտիկան մեզ ցույց է տվել, որ սա մեր աշխատանքն իրականացնելու ամենաարդյունավետ միջոցն է», - շեշտել է ԿԽՄԿ-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»
Ամենադիտված