Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՐԻԿՍ-ի հարթակի ընդլայնվող «տարածքները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր ձևավորվող աշխարհակարգն աչքի է ընկնում Արևմուտքի, որը հիմնականում ներկայացնում է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի զարգացած երկրները, շատ արագ զարգացող երկրների ու, այսպես կոչված, «Գլոբալ հարավի» պետությունների դիմակայությամբ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային հարաբերություններում իր գերակայությունը պահպանելու նպատակով գործի է դնում քաղաքական, տնտեսական ու անվտանգային մեխանիզմներն ու ինտեգրացիոն հարթակները։ Օրինակ՝ այս շրջանակում կարող ենք դիտարկել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Մեծ յոթնյակի հարթակները։ Մյուս կողմից էլ՝ բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու և տնտեսական առաջընթաց ապահովելու նպատակով զարգացող երկրներն իրենց հերթին փորձում են ստեղծել փոխգործակցության լայն հարթակներ, որոնցից մեկն էլ ԲՐԻԿՍ-ն է։ Շատ հաճախ մեր հասարակության շրջանում ԲՐԻԿՍ-ն ուղղակիորեն ասոցացվում է Ռուսաստանի հետ ու այն որակվում է որպես «ռուսական ինտեգրացիոն միավորում»։

Ճիշտ է, այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանն է, սակայն նախ՝ հարկ է նշել, որ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամներն են ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, որոնց միացել է նաև ՀԱՀ-ը, որն Աֆրիկայում ամենամեծ տնտեսությունն ունի։ Եվ այս կազմակերպությունն իր անվանումը ստացել է հենց հիմնադիր երկրների անունների առաջին տառերից (BRICS-Brazil, Russia, India, China, South Africa)։ Այնուհետ ԲՐԻԿՍ-ին միացան Իրանը, Եթովպիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։ Սա ԲՐԻԿՍ-ի փաստացի առաջին ընդլայնումն էր, բայց սպասվում է նաև ընդլայնման հաջորդ փուլը ևս, քանի որ բազմաթիվ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում կազմակերպությանն անդամագրվելու նպատակով։ Ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ին միանալու ձգտումներ են ցուցաբերում նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է ու ակտիվորեն փոխգործակցում է Արևմուտքի հետ։ Փաստացի Անկարան փորձում է միաժամանակ օգտվել արևմտյան ու զարգացող երկրների ստեղծած տնտեսական հարթակներից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս շտապում է առավելագույն օգուտ քաղել ամբողջ եվրասիական մայրցամաքի հիմնական առևտրային այս հանգույցից, առավել ևս, որ ո՛չ Եվրամիություն, ո՛չ էլ որևէ այլ տեղ գնալու ո՛չ իրական հնարավորություններ ունի, ո՛չ էլ առանձնապես մեծ ցանկություն:

Իսկ որ ԲՐԻԿՍ-ն ահռելի տնտեսական ներուժ ունի, դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի տարածքի 30 տոկոսը և բնակչության 45 տոկոսը։ Ու կազմակերպության շրջանակներում հիմնական քննարկումների թեման տնտեսական համագործակցության, ներդրումային ստրատեգիաների ու ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցերն են։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում ԲՐԻԿՍ-ը դիտարկվում է որպես Մեծ յոթնյակի` G7-ի ձևաչափին հակադիր կամ հակակշռող բլոկ։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կողմից է ստեղծվել Զարգացման նոր բանկը, որը 100 միլիարդ դոլար կապիտալ ունի։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ-ի անդամ և զարգացող այլ երկրներում։ Ընդ որում, ԲՐԻԿՍ-ի անդամներն այնքան են խորացրել համագործակցությունը ֆինանսական հարցերում, որ արդեն քննարկում են միասնական արժույթ ստեղծելու և միջազգային առևտրում դոլարի գերակայությունից ազատվելու հարցը։

Ընդ որում, այնպես չէ, որ ԲՐԻԿՍ-ի ձևաչափում մասնակիցների շահերը լիովին համընկնում են միմյանց։ Պետք է նկատել, որ կազմակերպության անդամներից Հնդկաստանը և Չինաստանը լուրջ հակասություններ ունեն միմյանց միջև, ու այս երկրների սահմանին երբեմն բախումներ են տեղի ունենում։ Հնդկաստանը դժկամությամբ է վերաբերվում ԲՐԻԿՍ-ի արագ ընդլայնման մոտեցմանը՝ նկատելով, որ դրան հատկապես ձգտում է Չինաստանը, որը նպատակ ունի իր տնտեսական հնարավորություններն օգտագործել ու կազմակերպության ընդլայնման միջոցով տարածել չինական ազդեցությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել ԲՐԻԿՍ-ի հարթակի հաջողված լինելը, որ ձգողականություն է առաջացնում այլ զարգացող երկրների շրջանում։ Ուստի, պետք է հաշվի նստել այս իրողության հետ։

Սա վերաբերում է նաև Հայաստանին, որը, շատ փորձագետների կարծիքով, պետք է հնարավորինս ընդլայնի իր համագործակցության շրջանակները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի ֆորմատում: Ավելին, շատերի կարծիքով, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ակտիվացումը կարող է բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը, որպես միջազգային խաղացողի, հնարավորություն տալ մեր երկրին՝ ունենալ նոր դաշնակիցներ ամբողջ աշխարհում և ամրապնդել հարաբերությունները ներկա գործընկերների հետ։ Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են «ուղտի ականջում քնած մնալ» ու բաց են թողնում այս կազմակերպության հետ որևէ ձևով փոխհարաբերվելու հնարավորությունը, մինչդեռ մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, սևեռվել են ԲՐԻԿՍ-ի ուղղությամբ։ Կազմակերպության հետ համագործակցելու և ինտեգրվելու կարևոր հանգամանք է նաև այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսական կապերը հիմնականում այնպիսի երկրների հետ են, ինչպես Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու ԱՄԷ-ն։

Չհաշված, որ Հայաստանը բավական ջերմ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, որից նաև մեծ քանակությամբ զենք է գնում։ Սրանք հարցեր են, որ պետք է լինեն երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Սակայն այս ամենը հանրությանը հասցնելու, ինչպես և համագործակցության թեման շեշտադրելու առաքելությունը մնացել է անհատների ուսերին: Ի մասնավորի, այս առումով կարևոր էր, որ օրերս «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակը
Ամենադիտված