Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն ուզում է արցախցիներին ընտրության առաջ կանգնեցնել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․

Իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հինգշաբթի օրը ավանդական դարձած Նախաձեռնող խմբի նիստ են անցկացրել։ Այս անգամ ՔՊ-ականներին իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մեր աղբյուրի տպավորությամբ՝ ստանդարտ, առանց էմոցիաների ու բռնկումների հանդիպում է եղել, Նիկոլ Փաշինյանն էլ ո՛չ հարց է տվել, ո՛չ էլ ելույթ է ունեցել։ Նարեկ Մկրտչյանը, բոլոր նախարարների պես, ներկայացրել է, թե օրնիբուն աշխատում են, բարեփոխումների բազում ծրագրեր են մշակում, կյանքի կոչում ու պատրաստ են շարունակել աշխատանքը։ Այդուհանդերձ, քննարկման ընթացքում մի քանի ուշագրավ մտքեր ու իդեաներ են հնչել, մասնավորապես՝ արցախցիներին վերաբերող։

ՔՊ-ականները նախարարից հետաքրքրվել են, թե որքան կարող է երկարացվել բռնագաղթած արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը, խոսքը 40+10 հազարական դրամների մասին է, որոնք անցած տարվա սեպտեմբերից պետությունը տրամադրում է արցախցի ընտանիքներին՝ շնչի հաշվարկով: Նախարարը հիշեցրել է, որ դեկտեմբերին ծրագիրն ավարտվում է, բայց քննարկում են սոցիալական խոցելի խմբերին աջակցությունը շարունակելու հարցը: Իհարկե, եթե պետության միջոցները թույլ տան, պետք է շատերին տրամադրել, քանի որ ֆինանսական աջակցության դադարեցումը իշխանությունների համար հղի է լուրջ հետեւանքներով։ 

Վիճակագրություն ու կարծիք է հնչել, որ արցախցիները ոչ մի կերպ չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել եւ բնակարանային ապահովման ծրագրին մասնակցել, հավաստագրեր ստանալ, տներ ձեռք բերել կամ կառուցել։ Նախարարի գնահատմամբ էլ՝ խայտառակ ցածր ցուցանիշ կա այս առումով: Մենք գրել էինք, որ երեք ամսվա ընթացքում ընդամենը 30 արցախցու են հավաստագիր տրամադրել, սակայն դեռ ոչ մեկն այն չի իրագործել` բնակարան կամ տուն ձեռք չի բերել։ Առաջարկ է հնչել, որ պետք է արցախցիների համար հստակ ժամկետներ սահմանել, չի կարող պետությունն անվերջ սոցիալական աջակցություն տրամադրել, ինչից արցախցիներն առանձնապես գոհ չեն, մշտապես քննադատում են, որ այդ գումարով հազիվ տան վարձ են փակում, ուստի նրանց պետք է ընտրության առաջ կանգնեցնել։ Օրինակ, առաջարկ է հնչել՝  հայտարարել, որ բնակարանային ծրագիրն անժամկետ չէ եւ գործելու է մինչեւ հաջորդ տարվա ամառ։ Այդ դեպքում արցախցիները խելոք կդիմեն նախ՝ քաղաքացիություն ստանալու համար, ապա` ծրագրից օգտվելու։ Նիկոլ Փաշինյանն այս թեմայով լռել է, փաստացի դեմ չի եղել, իսկ նախարարը ոգեւորվել է առաջարկից։

Նախարարն ասել է նաեւ, որ չնայած փողի խնդիր կա, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչեւ 2026 թվականը նվազագույն աշխատավարձը, ՔՊ ծրագրային խոստման համաձայն, հասնի 85 հազար դրամի՝ ներկայիս 75 հազարի փոխարեն։ Բանն այն է, որ առջեւում նախընտրական փուլ է, եւ ՔՊ-ն մեկ-երկու նման որոշումներով փորձելու է վարկանիշ բարձրացնել, մոռացության տալ Արցախի կորուստն ու այն բոլոր աղետները, որ իրենց վարած քաղաքականության հետեւանքով կրել ու կրում է Հայաստանը։
Խնդրահարույց թեմաներից մեկն էլ եղել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու բնակապահովության ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին․ ծրագրով պետությունը 16 միլիոն դրամ է տալիս այն երիտասարդ ընտանիքներին, որոնք պատրաստ են սահմանամերձ գյուղերում տներ կառուցել եւ ապրել: 2 հազար մարդ է դիմել այս ծրագրով, բավարարվել է 500 հայտ, սակայն պետությունը պատշաճ վերահսկողություն չի սահմանել, եւ մարդիկ գումարները վերցրել են, բայց տներ չեն կառուցել։ Սա է պատճառը, որ հստակ վիճակագրություն չի ներկայացվել, թե քանի տուն է այս ծրագրով կառուցվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագիրը ժամանակավորապես կասեցրել են, մինչեւ ուսումնասիրություն կատարեն։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-ն
Ամենադիտված