Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանը Սահմանադրության հետ կապված բազմաքայլ «կոմբինացիա» նախապատրաստում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru-ն «Ինչո՞ւ է Փաշինյանը Սահմանադրության հետ կապված բազմաքայլ «կոմբինացիա» նախապատրաստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացրել երկրի դեսպաններին՝ ասելով, թե «ով համաձայն չէ, կարող է հրաժարական տալ»։ Նա նաև ասել է, որ առաջիկայում արտաքին քաղաքականության մեջ կանի «ոչ ստանդարտ» քայլ, որը պետք է ընդունեն բոլորը, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլ է լինելու։ Ակնհայտ է թվում այն, որ երկիրը դուրս կգա ռուսական ինտեգրացիոն կառույցներից՝ ՀԱՊԿից և ԵԱՏՄ-ից։ Փաշինյանը վեց տարի վարչապետի պաշտոնում, իսկ մինչ այդ էլ իր ամբողջ լրագրողական և քաղաքական կարիերայի ընթացքում երկիրը տանում է դեպի դա։

Ընդ որում, Փաշինյանը չի ցանկանում անձամբ հանդես գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ՝ գիտակցելով, որ ողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա, քանի որ դրա հետևանքների թվում հստակ տեսանելի են Հայաստանի տնտեսական դեգրադացումը և տարածքային նոր կորուստները։ Ուստի, նախ պետք է լինեն մի շարք նախապատրաստական քայլեր, որոնցից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ Բաքուն պահանջում է, որ Երևանը համապատասխանեցնի երկրի Սահմանադրությունն իր պատկերացումներին։ Խոսքը Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից բացառելու մասին է, որով հայտարարվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, regnum.ru-ին պարզաբանել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, Բաքուն դա դիտարկում է որպես տարածքային պահանջ։ Թվում է, թե դա առանձնապես կարևոր չէ, քանի որ Հայաստանը պատերազմում պարտվել է և չի էլ մտածում ռևանշի մասին, բայց Ալիևը համառում է: «Հայաստանը միտումնավոր խաղում է ժամանակի վրա, Ֆրանսիայից, արևմտյան երկրներից և այլ կողմերից նոր զինատեսակներ է գնում և իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Եվ նրա խոսքերում տրամաբանություն կա, կարծում է RUDN համալսարանի ժուռնալիստիկայի տեսության և պատմության ամբիոնի ավագ դասախոս Քամրան Հասանովը։ Այո, հիմա Հայաստանը պատրաստ չէ ռազմական գործողությունների, ասել է նա regnum.ru-ի հետ զրույցում, ներքաղաքական իրավիճակը Փաշինյանից մեծ էներգիա է խլում, բայց երկարաժամկետ հեռանկարում Բաքուն վախենում է, որ փոքր քայլերով Հայաստանը Արևմուտքի օգնությամբ կարող է հզոր ռազմական ներուժ ձեռք բերել, իսկ ավելի արմատական, ազգայնական ու ռևանշիստական ուժերի իշխանության գալու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի մեծ ռեսուրսներ ծախսել ու մեծ բանակ պահել ինքնապաշտպանության համար։ Բացի այդ, ըստ փորձագետի, Ալիևը չի բացառում այն տարբերակը, որ Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ «կգրվեն» Հայաստանի կողմից ռազմական գործողություններին։ Փաշինյանն իսկապես կարող է լայնածավալ բախումներ հրահրել Ադրբեջանի հետ՝ հույս ունենալով, որ Արևմուտքը նրան ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի, խոստովանել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։

Ընդ որում, դա հրահրել ոչ թե պատերազմում հաղթելու, այլ արևմտյան շահերն իրացնելու նպատակով։ «Մոսկվան ձգտում է խուսափել տարածաշրջանում նոր ճգնաժամերից և սպառնալիքներից, որպեսզի չշեղվի Ուկրաինայից։ Սակայն Հայաստանը մոտենում է Արևմուտքին, որի համար կայունացումը անշահավետ է։ Ես մտավախություն ունեմ, որ Փաշինյանին կդրդեն սաբոտաժի ենթարկել ռուսական ջանքերը և, որ ամենակարևորն է, հրդեհել Անդրկովկասը»,- regnum.ru-ի հետ զրույցում պարզաբանել է փորձագետը։ Փաշինյանը, ըստ ամենայնի, պատրաստ է կատարել ադրբեջանական կողմի պահանջները, բայց ոչ հետագա խաղաղության համար, նա ունի իր նպատակները: Նախ՝ պահպանել իշխանությունը։ Սահմանադրության «Ղարաբաղյան» մասի փոփոխման շուրջ բարձրացված աղմուկը կօգնի Հայաստանի վարչապետին խուսափել սահմանադրական այլ բարեփոխումներից, որոնք պահանջում է հասարակությունը։

«Լինելով ընդդիմադիր՝ Փաշինյանը քննադատում էր գործող Սահմանադրությունը և այն անվանում «սուպերվարչապետական», սակայն իշխանության գալուց հետո նա ոչ միայն չվերաբաշխեց լիազորությունները իշխանության այլ ինստիտուտների միջև, այլ նաև ուժեղացրեց վարչապետի հնարավորությունները։ Գործող Սահմանադրությունը լավագույնս է համապատասխանում նրա շահերին՝ չվերահսկվող իշխանություն և իշխանության վերարտադրում։ Ուստի, եթե ինչ-որ բան փոխեն, ապա դա կլինի բացառապես Բաքվի պահանջով»,- վստահ է Հայկ Խալաթյանը։ Երկրորդ հերթին՝ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Ալիևի պահանջների ցանկը չի ավարտվի Սահմանադրության փոփոխություններով: Բայց այդ առումով սպասվում է երկկողմանի կոմբինացիա՝ Փաշինյանը Բաքվի ցանկացած նոր պահանջ կդիտարկի որպես ճնշում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից։ Փաստն այն է, որ ադրբեջանա-հայկական կարգավորման հարցում միջնորդների ցուցակը կտրուկ կրճատվել է: Բաքուն հանդես է գալիս Արևմուտքի փաստացի դուրսբերման օգտին:

Ալիևը վերջերս ասել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն»։ Խումբը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, և վերջին երկու երկրի համար այդ խումբը միակ իրավական գործիքն է Ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու համար։ Ազդեցություն, որը կցանկանային չեզոքացնել Թուրքիան (որը Արևմուտքին դուրս է մղում Կովկասից), Ռուսաստանը (որին ևս տարածքում Արևմուտքը պետք չէ) և Ադրբեջանը (քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին իրենց ճամբար ներքաշելու համար անցել են նրա կողմը): Այսինքն, ստացվում է, որ միակ միջնորդը մնում է Ռուսաստանը։ Դա պլ յուս է Մոսկվայի համար, բայց, միևնույն ժամանակ, նա դառնում է պատասխանատու գործընթացի և դրա փոփոխությունների համար, որոնք ծագում են Ադրբեջանի նոր պահանջներից։ Եվ դրան է փորձում հասնել Փաշինյանը։

«Փաշինյանն իր ցանկացած ձախողում, ցանկացած զիջում Ադրբեջանին քողարկում է հայտարարություններով, թե՝ Մոսկվան դավաճանեց, լրիվ Մոսկվան է մեղավոր, ինքը ոչ մի բանում մեղավոր չէ,- Փաշինյանի տրամաբանությունն է բացատրել Նիկիտա Մենդկովիչը,- և այդ ամենը ծառայում է Հայաստանի վարչապետի գլխավոր նպատակին, այն է՝ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, ընդ որում՝ քողարկված՝ որպես ողջ հայ ժողովրդի պահանջ, որն իբր վիրավորված է «Ռուսաստանի դավաճանությունից»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-ն
Ամենադիտված