Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ասում է՝ չի կարող «գարանտիա տալ». փաստորեն, Կիրանցն Աստծո հույսին է. Կիրանցի բնակիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանն իր կնոջ, ԿԳՄՍ նախարարի և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել էր Կիրանց՝ կտրելու թշնամու դիրքերից ընդամենը մի քանի մետր այն կողմ կառուցված դպրոցի կարմիր ժապավենը։

«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի պատմության մեջ Կիրանց դպրոց գնալը երբեք ավելի անվտանգ չի եղել և Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Սա շատ կարևոր արձանագրում է, որին ուզում եմ ավելացնել հետևյալը, որը, թերևս, կարող է անսովոր հնչել, որովհետև երբ ասում են՝ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, սա ինքնին պիտի նշանակի, որ ադրբեջանական Խեյրումլի դպրոց գնալը նույնքան անվտանգ է։ Կրկին ասում եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ մի ահռելի հաջողություն է մեր պետության համար, այս եզրակացությանը գալուն ինձ օգնեց մեր ժողովուրդը, ինքնուրույն այդ եզրակացությանը գալու գուցե համարձակություն չունենայի»,- իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանի գնահատմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը կտրել է թշնամու «քթի տակ» գտնվող դպրոցի ժապավենը ու բոլորին ասել, թե անվտանգ է Կիրանցն էլ, դպրոցն էլ, դա հո չի՞ նշանակում, որ իսկապես Կիրանցն անվտանգ է։

«Նիկոլ Փաշինյանը հստակ չի ասում, որ ապահովելու են անվտանգությունը, մասամբ է ասում։ Ինքն ասում է, որ չի կարող թշնամու դեպքում «գարանտիա» տա, որ մեզ համար վտանգ չի ներկայացնում, կարելի է ասել՝ կիրանցցին Աստծո հույսին է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Կիրանցի դպրոցի պատուհանները մի քիչ բարձր է սարքել, որ երեխաներն ադրբեջանցի զինվորականներին չտեսնեն, բայց ադրբեջանցի զինվորների համար դա կապ չունի՝ երեխան իրենց կտեսնի՞, թե՞ ոչ, նա իր գործողություններն անելու է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մասիս Ավալյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ տարածքի որոշ հատված փշալարով է փակված, սակայն հակառակ կողմից պարզ երևում է թե՛ դպրոցը, թե՛ դպրոցի ներսը, դասասենյակները։

Մասիս Ավալյանի խոսքով՝ Կիրանց գյուղը գտնվում է փոսում, գյուղի որոշ հատվածներ են տեսանելի թշնամուն, և սա 90-ականներից սկսած թշնամու համար մեծ խնդիրներ է առաջացրել՝ ամեն ինչ անում էր, որպեսզի ներթափանցեր գյուղ, սակայն չի հաջողվել։

«Կարելի է ասել, որ 90-ականներից թշնամին միայն մեծ խնդիրներ ունեցել է Կիրանցի հարցում, որովհետև պետք է գործի դներ միայն ծանր զենք, ավտոմատով հարցեր չէր կարողանում լուծեր։ Ադրբեջանը 90-ականներին որոշել էր մտներ Կիրանց ու գյուղից տներ վառել, մեր գյուղի առաջին տունը, որը քանդեցին վերջերս, Ադրբեջանը երեք անգամ փորձել է մտնել ու վառել՝ չի հաջողվել։ Դրա համար այդ ժամանակվանից սկսած Կիրանցը դարձել է թշնամու «աչքի փուշը»»,- հավելեց կիրանցեցին։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորված այս գործողությունների արդյունքում Կիրանցի բնակիչներն այդպես էլ չեն կարողացել ամբողջությամբ հնձել իրենց ցորենի արտերը, որոնք թշնամու զբաղեցրած դիրքերից որոշ չափով հեռվում են գտնվել՝ միայն այդ դաշտերի ցորենն են հավաքել, մնացած ցորենի դաշտերի ցորենը հավաքել է ադրբեջանական կողմը։

«Թշնամին հիմա չի խանգարում մեր գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, քանի որ սահմանից այն կողմում էլ ադրբեջանցի գյուղացին է դաշտում աշխատում, գիտի, որ եթե կրակեն, մենք էլ չենք նայելու մեր սահմանապահներին, մենք էլ մերը կանենք։ Անհանգստությունը մեր երեխաներն են, որ չկրակեն այդ ուղղությամբ»,- եզրափակեց Մայիս Ավալյանը։

Հիշեցնենք, որ մայիսին, երբ Կիրանցում իրավիճակը շատ լարված էր, և մարդիկ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին դադարեցնել սահմանագծման գործընթացը, որը նրանց կարծիքով՝ ոչ թե սահմանագծում էր, այլ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին, քանի որ դրանով թշնամուն ավելի էր մոտեցնելու գյուղին, մասնավորապես՝ գյուղի դպրոցին, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե կիրանցեցիները չեն ցանկանում տեսնել ադրբեջանցիներին, կարող են ծառեր տնկել դպրոցի մոտ։

 

Նշենք, որ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցը կառուցվել է՝ որպես մոդուլային կառույց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ, նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ:

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»
Ամենադիտված