Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրսի հանդիսատեսի համար հայկական երաժշտությունը անսովոր է ու հետաքրքիր. «Գյուրջև» համույթի գեղարվեստական ղեկավար

ՄՇԱԿՈՒՅԹ

Գերմանական հանրահայտ «ECM records»-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերին հրատարակվել է «Գյուրջիև» համույթի «Կոմիտաս»  ձայնասկավառակը՝ Լևոն Էսկենյան գործիքավորմամբ: «Songlines Award»-ն այն ընդգրկել է 2016 թվականի 10 լավագույն ձայնասկավառակների շարքում, իսկ ձայնասկավառակի ստեղծագործությունները հնչում են «British Airways» ավիաընկերության ինքնաթիռներում: Ձայնասկավառակի թողարկումից հետո համույթն աշխարհի տարբեր երկրների կողմից հեղինակավոր փառատոների մասնակցելու հրավերներ է ստացել: Panorama.am-ի հետ զրույցում  համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանն ասաց, որ ապրիլ ամսին համերգներով հանդես են եկել եվրոպական երեք երկրում` Ավստրիա, Հունաստան և Դանիա:

Համույթը ելույթ է ունեցել ավստրիական Կրեմս քաղաքի «Իմագո Դեյ» փառատոնում, Զալզբուրգ քաղաքի Օդեյոն սրահում,  Հունաստանի «Պառնաս» համերգասրահում և Սմիրնիի քաղաքապետարանի սրահում: Դանիայում համերգը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Տրինիդատիս եկեղեցում Դանիայում ՀՀ դեսպանատան ու «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցության շնորհիվ:

«Համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության զոհերի ու ցեղասպանության ականատես դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի հիշատակին: Յակոբսոնը այդ եկեղեցում խոստում էր տվել նվիրվել հայ ժողովրդին և այդ նպատակով էլ Լիբանանում հիմնել է «Թռչնոց բույն» մանկատունը՝ փրկելով հարյուրավոր հայ որբ երեխաների»,- ասաց համույթի գեղարվեստական ղեկավարը:

Նա նշեց, որ իրենց հիմնականում հրավիրում են տվյալ երկրկրների հայտնի փառատոները, համերգների կազմակերպիչները կամ կարևոր համերգասրահները:

«Մեր լսարանի 90 տոկոսից ավելին լինում են տվյալ երկրների բնակիչներ, 5 տոկոսը՝ հայկական սփյուռքից: Շատ մեծ հետաքրքրությամբ են ընդունում հայկական երաժշտությունը, իրենց համար անսովոր, հետաքրքիր, նոր երաժշտություն է, դեռևս չբացահայտված: Իհարկե, մեր երաժշտությունը խորն է, շատ մեծ պոտենցիալ ունի, բայց լավ ձևով պրոպագանդված չէ դրսում: Կոմիտասը, որին մենք պաշտում ենք, պատշաճ ձևով ճանաչված չէ դրսում: Բնականաբար, շատ է հետաքրքրում դրսի հանդիսատեսին, զարմանալի երաժշտություն են համարում:  Զարմացած են, թե  ինչու մինչ օրս չգիտեն Կոմիտասի երաժշտության մասին: Շատ մեծ աշխատանք կա անելու, մենք մի մասն ենք կարողանում անել»,- ասաց Լևոն Էսկենյանը:

Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների գործիքավորումները կատարել է համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը` օգտագործելով այն ժողովրդական նվագարանները, որոնց մասին  յուրաքանչյուր ստեղծագործության վրա նշել է Կոմիտասը` թառ, դուդուկ, փող, դափ, թմբուկ և այլն:

Գուրջևի համույթի համերգային շրջագայությունները իրականացվել  են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչ վերաբերում է առաջիկա համերգներին, Լ. Էսկենյանը տեղեկացրեց, որ 2017 - 2018 թվականներին համույթը պատրաստվում է շրջագայել աշխարհի տարբեր երկրներով և կրկին լսելի դարձնել հայկական երաժշտությունն իր խորությամբ. «Ամռանը նախատեսված է համույթի համերգը Կրակովում, հայտնի փառատոնի կողմից հրավեր ենք ստացել, նվագելու ենք Կոմիտասի մեր ծրագիրը: Հոկտեմբերին Գերմանիայում ենք լինելու: Մինչև 2018 թվականի աշուն ունենք մեր ծրագրերը: Հայաստանում նույնպես այս տարի համերգեր ենք նախատեսում»:

«Գյուրջիև» համույթը հիմնադրվել է Լևոն Էսկենյանի կողմից 2008 թվականին` նպատակ ունենալով ներկայացնել հայկական ավանդական երաժշտությունը, հայ մեծանուն փիլիսոփա և երաժիշտ Գ.Ի. Գյուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունների իր գործիքավորումները:  Վերջին 5 տարիների ընթացքում «Գյուրջիև» համույթը համերգներով հանդես է եկել 19 երկրներում: Համույթի կազմում են՝ Էմմանուել Հովհաննիսյան (դուդուկ, զուռնա, պկու), Նորայր Գափոյան (դուդուկ, բասդուդուկ), Ավագ Մարգարյան (փող, զուռնա), Aրմեն Այվազյան (քամանչա, ծնծղա), Արամ Նիկողոսյան (ուդ), Մերի Վարդանյան (քանոն), Վլադիմիր Պապիկյան (սանթուր, ձայն), Դավիթ Ավագյան (թառ), Մեսրոպ Խալաթյան (դափ, դհոլ, բուրվառ), Էդուարդ Հարությունյան (թմբուկ, ծնծղա): 


Լուսանկարները տրամադրել է Լևոն  Էսկենյանը: 

Աղբյուր` Panorama.am

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված