Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3 տարի է՝ ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում»․ Գործարարը հայտարարել է՝ իր բիզնեսը ձեռքից առնում են, որ Փաշինյանի ընկերը դրա տեղում շինարարություն անի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խարդախ, խաբեբա Նիկոլը Զովունիում կառուցվող «Նիկոլի թաղամասը» ընդլայնելու համար՝ իր մաֆիայի միջոցով ապօրինի քանդել է «Ունիվերսալ» ՍՊԸ-ի նորակառույց գործարանային մասնաշենքը։ «Նիկոլի մաֆիայի» հանցավոր ջանքերով՝ Կոտայքի մարզի իրավապահ եւ կառավարչական մարմինների կողմից  «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիրների նկատմամբ իրականացվում են քայքայիչ, ռեպրեսիոն գործողություններ, զուգորդվող՝ ծեծի, ապօրինի ձերբակալությունների և շինծու քրեական գործեր  սարքելու միջադեպերով՝ «Ունիվերսալ» ՍՊԸ-ի ակտիվները խլելու համար, իսկ ՀՀ ՄԻՊ-ը շարունակ ստում է․․․»,- ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, այսպիսի բողոքով այսօր «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Թորոսյանն իր աշխատակիցների հետ եկել էր կառավարության մոտ՝ ակցիա անելու։ Դանակը հասել է կոկորդին, ասում է նա, էլ պետական դուռ չմնաց, որ չթակեմ․ «3 տարի է՝ ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում, չեն թողնում աշխատենք»։ 

2021թ․ մարտի 18-ի կառավարության նիստին իշխանականները հավանություն են տվել «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։ Զեկուցողն այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: Սամվել Թորոսյանի խոսքով՝ դրանից հետո ապօրինաբար քանդել են այդ տարածքում գտնվող իր գործարանը, տարիների քրտինքը, որ Նիկոլ Փաշինյանի ընկերը՝ «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի տերը, ոմն՝ Աբո, շինարարություն անի: Այս Աբոն ներկայանում է որպես Փաշինյանի ընկեր՝ նշելով, թե ինքը Փաշինյանի հետ կալանավայրում է եղել։

«30 հոգուց բաղկացած ոստիկանական բանդան եկավ, ասացին՝ հողամասդ մեկ մետրի չափով հարում է «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ին, որը իրավունք չուներ 2021թ․-ին գնել այդ հողամասը։ Նիկոլի մաֆիան 2020թ․-ին որոշեց Զովունիի սպորտային գոտին վերածել բնակելի թաղամասի։ Նախաձեռնել են այդ գործընթացը, հասցրել ավարտին՝ բազմաթիվ օրենքներ խախտելով։ Նիկոլը և նախարարները, կամ իր ընկերները՝ «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրինությունը, ոչ մի օրենքի չեն ենթարկվում։ Երկրում ապօրինություններ են տեղի ունենում, ոչ մեկն իմ դիմումներին չի արձագանքում։ Ստիպված դիմել ենք այս քայլին։ Արդեն հնարավոր չի դիմանալ, քանդում են իմ տարիների քրտինքը։ Մաս-մաս, փուլ փուլ քանդում են իմ գործարանը»,-ասել է նա։

Սամվել Թորոսյանը պնդում է՝ Զովունիում խոսում են, թե նորակառույց թաղամասի մի մասը Սուրեն Պապիկյանինն է, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանինը։ «Ամբողջ Զովունին է դա ասում, կեսն ասում է՝ Նիկոլ Փաշինյանինն է, կեսը՝ Պապիկյանինը։ ՄԻՊ-ին դիմում ենք գրում, որ սա մեր տարածքն է՝ իբրև կանաչապատման գոտի է, բայց գործարանի տարածքն է։ Աշխատող գործարան է՝ ոչ թե սովետական միությունից ստացված, այլ զրոյից սարքած՝ գիշեր-ցերեկ աշխատելով, այսօր Նիկոլի ընկերները քանդում են։ Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ գործարան է քանդում։ Ես սա իրեն եմ վերագրում, իսկ եթե տեղյակ չէ, թե իր ստորադասներն ինչ են անում այս երկրում, ուրեմն  ինքն անմեղսունակ է, որ տեղյակ չէ՝ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ինչով են զբաղված։ ՄԻՊ-ը պատասխանում է, որ չկա թաղամաս»,- ասել է նա։ 

«Ունիվերսալ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում է, թե իր նկատմամբ հալածանքներին միացել են նաև համայնքի ղեկավարությունը, Կոտայքի մարզպետը, մարզի դատախազը։ 

«Իմ գործարանն արդեն էն աստիճանի են քանդել, որ չգիտեմ՝ հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ։ Բայց սրանց նպատակը ամբողջ գործարանը քանդելն է, իրենք հիմա զբաղվում են դրանով։ Բազմաթիվ դատական հայցեր եմ ներկայացրել, 20-ից ավելի գործ կա դատարանում, բայց այս մարդիկ օրենքներին չեն ենթարկվում։ Դատարանում գործերն առաջ չեն գնում, Հակակոռուպցիոն դատարանում այս թեմայով գործ կա, բայց մեկ ու կես տարի անցել է՝ նիստեր տեղի չեն ունենում, լուր չկա»,-նշել է նա։

Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներում
Ամենադիտված