Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջան և Հայաստան. արդյո՞ք կլինի հանգուցալուծում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ կետեր չի նշել, սակայն ասել է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի  17 հոդվածներից 13-ն ամբողջությամբ, 3-ը մասնակի համաձայնեցվել են։ Նա նույնիսկ մի հնարքի է դիմել առաջարկելով Ադրբեջանին ստորագրել համաձայնագիրն առանց չհամաձայնեցված կետերի, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և այդ ընթացքում որոշել չհամաձայնեցվածների հարցերը։

Այսինք նա հայտարարել է խաղաղության նախագիծը ստորագրելու պատրաստակամության մասին նույնիսկ այն դեպքում, երբ այն պատրաստ էր 70 տոկոսով, ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ այդ դեպքում հարց է առաջանում. դա ի՞նչ թուղթ է, որը չի լուծում հիմնական խնդիրները, գրում է trtrussian.com-ը։

Բաքուն իր հերթին չի շտապում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը, քանի դեռ չեն քննարկվել սկզբունքորեն կարևոր կետերը։ Եվ կան բազմաթիվ վիճելի թեմաներ՝ անկլավները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը,  սահմանազատումը և նույնիսկ Հայաստանի Սահմանադրությունը: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարևան երկրից պահանջում է փոփոխություններ կատարել Հիմնական օրենքում։ Խնդիրը, նրա կարծիքով, թաքնված է մեկ այլ փաստաթղթում՝ Հայաստանի անկախության հռչակման մեջ։ Այն ընդունվել է 1990 թվականի ամռանը և հղում է պարունակում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» բանաձևին։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա հղում այդ հռչակագրին, որը Բաքվի կարծիքով իրավական պահանջատիրություն է իր պետության տարածքի նկատմամբ։ 

Երևանը կարծես թե համաձայն է փոխել Սահմանադրությունը, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք այդ փոփոխությունները կոնկրետ կազդեն այդ հարցի վրա, բացի դա հանրաքվե կարող է տեղի ունենալ 2027 թվականին։

«Ղարաբաղը Հայաստանի Սահմանադրության մեջ անգամ մեկ անգամ նշված չէ, ուստի այն այնտեղից բացառելու համար նախ պետք է այն ներառել այնտեղ»,- trtrussian.com-ի հետ զրույցում ասում է հայ քաղաքագետ Արթուր Ավակովը։

Միևնույն ժամանակ, Երևանը հավակնություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության նկատմամբ, որը հղում ունի 1918 թվականի Անկախության հռչակագրին, շարունակել է զրուցակիցը, լավ կլիներ, որ Բաքուն վերաշարադրեր իր սահմանադրությունը, որպեսզի բացառվեր որևէ չար մտադրություն, և դա կարող է մեծապես նպաստել բանակցային գործընթացին։
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն trtrussian.com-ի հետ զրույցում նման պնդումներն անհիմն է համարել:

«Փաշինյանը չի պատրաստվում կատարել Բաքվի հիմնական պահանջը։ Ավելին, նա ասում է, որ իբր Ադրբեջանի Սահմանադրությունը որոշակի ակնարկներ է պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Եթե թեմային այդպես մոտենանք, ապա հավանաբար դժվար կլինի ենթադրել, որ այս խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում»,- ասել է նա։

Երկրների միջև վեճի մյուս առարկան ղարաբաղյան հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավիճակն է։ Կողմերի միջև ընթացիկ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների մասնակցության։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է այդ ձևաչափի վերացման անհրաժեշտության մասին։

«Մինսկի խումբը հակամարտության օրակարգի մի մասն է: Քանի որ վեճն ըստ էության լուծվել է ռազմաքաղաքական մեթոդներով, ո՞րն է լինելու նրա դերը»,- հարց է հնչեցրել Վելիզադեն:

Երևանում կտրականապես հրաժարվում են այդ ձևաչափի լուծարումից, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Հնարավոր վախերը ներառում են ամբողջովին մեկուսացված և առանց զենքի մնալու վտանգները: Եվ թեև Մինսկի խումբը չկարողացավ արդյունավետ հարթակի համբավ ձեռք բերել Հայաստանի ղեկավարության աչքում, այն, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան ոչինչ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքել, քանի որ պետք է գոնե ինչ-որ բան առաջարկի բնակչությանը։ Ապրիլին նրա վարկանիշն ընկել է պատմական նվազագույնի` 8 %-ի։ Բնակչությանը որևէ առաջընթաց ցույց տալու համար նա նույնիսկ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հրավիրել է սահմանին հանդիպելու և անձամբ քննարկելու վիճելի հարցերը։ Եթե Ալիևը համաձայնի, ապա հնարավոր է հանդիպում: Այլ հարց է այն, թե արդյո՞ք նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը պնդում է, որ գրեթե ամեն ինչ պատրաստ է, նա կոնկրետություն չի հայտնում։ 

«Ես կասկածում եմ հայկական կողմի խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությանը, - կարծում  է քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Փաշինյանն առաջարկում է այն ստորագրել խիստ կտրված ձևով՝ ըստ էության թողնելով չլուծված բոլոր խնդրահարույց կետերը»։

Քաղաքագետը Հայաստանի ղեկավարության ոչ հետևողական պահվածքն է նշել նաև այլ հարցերում: Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը երբեք չի պարտավորվել բացել Զանգեզուրի միջանցքը, բայց միևնույն ժամանակ, նրա ստորագրությունն է դրված 2020 թվականի եռակողմ համաձայնագրի վրա, որտեղ խոսվում է Բաքվի և նրա էքսկլավի միջև անխոչընդոտ հաղորդակցության երաշխիքների մասին։ Վելիզադեի խոսքով նման պայմաններում բավականին դժվար է բանակցել որևէ մեկի հետ։

Դրական կողմերից է առաջընթացը սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերում, մասնավորապես, հավանության է արժանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը, նշել է քաղաքագետը:

«Միևնույն ժամանակ, սահմանների անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր դեռևս մնում են։ Եվ որպես դրանցից մեկը հարց. ի՞նչ է անում եվրոպական դիտորդական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Թվում է, թե վերջնական որոշման հասնելը դեռ շատ է հեռու»,- ասել է նա։

Իսկապես, Երևանի և Բաքվի միջև առանցքային հարցերի շուրջ դեռևս քիչ հստակություն կա: Ու թեև երկու երկրների ղեկավարներն էլ գիտակցում են խաղաղության գործընթացի կարևորությունը, բայց նրանք այլ կերպ են հասկանում դրա պայմանները։

«Խաղաղության համար բանակցությունները ենթադրում են փոխզիջումների որոնում, - կարծում է Ավակովը,- միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Բաքուն ձգտում է իր հարևանին կապիտուլյացիայի ենթարկել։ Ձգձգվող հակամարտության համատեքստում դա զարմանալի չէ, սակայն խաղաղության պայմանագիրը նպատակ ունի լուծել հարցերը, այլ ոչ թե կողմերից մեկին լրացուցիչ հաղթաթուղթ տալ։ Ցավոք սրտի, դեռ չկա բարի կամք խաղաղության հասնելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»
Ամենադիտված