Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և Եվրաջասթի միջև այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն:

Փաստաթուղթը կարգավորում  է Համագործակցության հարցերով դատախազի գործուղման, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես՝ Եվրաջասթի Կոլեգիայի նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, դասընթացներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին վերջինիս մասնակցության հետ կապված հարցերը:

Աշխատանքային պայմանավորվածությունը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը (ՀՀ արդարադատության նախկին նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, այլք:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ընդգծել է, որ այս կարևոր փաստաթուղթը արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է: Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման ճանապարհին, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը և համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.

«Անդրազգային հանցավորությունը քրեական արդարադատության արդի համակարգի ամենամեծ մարտահրավերն է: Լատենտային ու համագործակցված հանցավորությունը, որի ընդգրկման ծավալները դուրս են գալիս մեկ պետության սահմաններից և ներառում ընդհուպ մինչև ամբողջական տարածաշրջանի կամ մայրցամաքի աշխարհագրությունը, քրեական հետապնդման մարմինների միջև միջազգային-իրավական համագործակցության նոր որակ են պահանջում:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը գիտակցում է այս իրողությունը և հետևողական է օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում:

Գործընկերների հետ Դատախազության պրոֆեսիոնալ հարաբերությունների աշխարհագրությունն ընդգրկուն է. մենք ունենք երկկողմ կամ տարածաշրջանային, իսկ որոշ երկրների հետ՝ ՄԱԿ-ի և ԵԽ-ի շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրեր:

Եվրաջասթի հետ մեր համագործակցությունը երիտասարդ է, բայց մենք արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք կապված են փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն բնույթի գործերով իրավական օգնությունների հետ:

Մենք հասցրել ենք ծանոթանալ Եվրաջասթի գործիքակազմին, համոզվել ենք դրա արդյունավետության մեջ և վստահ ենք, որ Եվրաջասթի հետ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանի իրավապահ մարմինների համար այդ գործիքակազմն ավելի լայն կիրառելու հնարավորություն կստեղծի: Մասնավորապես՝ Համագործակցության հարցերով դատախազի միջոցով Հայաստանի Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և անդամ չհանդիսացող երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հետևաբար նաև հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա արարողակարգային միջոցառումը եզրափակում է շուրջ երեք տարի տևած բանակցությունները. դրանք սկսվել էին 2021 թվականին:

Համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում հասել ենք Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Աշխատանքային պայմանավորվածության ստորագրման փուլին, ինչը նշանակում է, որ այսօր մեկ քայլով մոտենում ենք Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը:

Երախտագիտությամբ ընդգծում եմ Համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, շնորհակալություն եմ հայտնում հետևողական քայլերի համար: Առանձնահատուկ ընդգծումով շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ինչպես նաև այս օրն իրականություն դարձնելու գործում իրենց ավանդն ունեցած՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մեր բոլոր գործընկերներին: Շնորհավորում եմ բոլորիս,  մաղթում արդյունավետ համատեղ աշխատանք»:

Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: «Եվրաջասթին միանալով՝ Հայաստանն ավելի է մոտենում իրավական ոլորտում եվրոպական արժեքներին»,- ընդգծել է Լադիսլավ Համրանն ու հաջող ընթացք մաղթել Հայաստան-Եվրաջասթ համագործակցությանը:

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված