Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակտիվ պայքարի վերսկսման մասին։ Բողոքի ցույցերը կսկսվեն հոկտեմբերի 2-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում։ Գալստանյանի խոսքով, դա կլինի «համառ, անողոք, երաշխավորված հաղթանակով» պայքարի լարված և հետևողական փուլի սկիզբը։ 

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ ներկայիս իրավիճակը «շատ ցուցիչ» է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մանրամասների մասին քիչ տեղեկություններ կան։ «Բայց այն փաստը, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սկսել է զանգահարել երկու առաջնորդներին, վկայում է այն մասին, որ այդ եռանկյունում ինչ-որ լուրջ խնդիր է քննարկվում։ Եվ, ամենայն հավանականությամբ, եղել է տվյալների արտահոսք, արդյունքում էլ Հայաստանի ընդդիմությունը որոշել է ակտիվանալ։ Ի՞նչ հեռանկարներ կան այս ամենի համար: Բոլոր նախորդները, ինչպես գիտենք, ավարտվեցին առ ոչինչ։ Մարդիկ քայլեցին, վրաններ տեղադրեցին, ելույթներ ունեցան, բայց նրանց մոտ ոչինչ չստացվեց: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կկարողանան իրենց կողմը գրավել ուժի մեծ մասին, և որքանո՞վ են կազմակերպված»,- նշել է հրատարակության զրուցակիցը։

svpressa.ru-ի այն հարցին, թե կա՞ շանս, որ ընդդիմությունը կարողանա գրավել նաև դրսի հայերին, Տարասովը պատասխանել է, որ օրինակ Ռուսաստանի հայկական սփյուռքը, ըստ էության, չի աջակցում Փաշինյանին, և անգամ ավելի շուտ կարելի է ասել դեմ է նրան, բայց որքանո՞վ է պատրաստ մասնակցել քաղաքական գործընթացներին Հայաստանում, հարցը «բաց է մնում»։

 «Այո, նրանց համար դա իրենց պատմական հայրենիքն է, նրանք, իհարկե, փորձում են որոշակի ազդեցություն ունենալ և ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Ավելին, սփյուռքը լուրջ բազմամիլիոնանոց ուժ է։ Բայց այդ մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով և տարբեր ժամանակներում լքել են իրենց հայրենիքը, այսօր Ռուսաստանի լիիրավ քաղաքացիներն են, ծառայում են նրա զինված ուժերում, ունեն հաջող կարիերա և այլն։ Բնականաբար, նրանք շահագրգռված են, որ Հայաստանը լինի Ռուսաստանին բարեկամ, և, իհարկե, տարածաշրջանում ապակայունացման աղբյուր չհանդիսացող պետություն։ Բայց ինձ թվում է, որ այն ջանքերը, որ այդ մարդիկ գործադրել են մինչ այժմ, անբավարար են եղել»,- ընդգծել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է
Ամենադիտված