Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձավոր Արևելքն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադի հեռանկարը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ կայացել է Մանհեթենի կենտրոնում գտնվող 36 հարկանի «Թուրքական տուն» երկնաքերում։ Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետները նկատել են, որ գործընկերները թուրքերեն են երկխոսություն վարել, ինչը որոշակի բովանդակալից սիմվոլիզմ է հուշում։ Շատ փարձագետներ, հիմնականում՝ մերձավորարևել յան, որոնք լավ են տիրապետում հոգեբանական իրավիճակին, նկատել են, որ Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը Իրանը ներկայացնում էր էթնիկ ադրբեջանցի՝ Իրանի նախագահ Փեզեշքիանը, որը հնարավորության դեպքում սկսել էր օգտագործել իր մայրենի ադրբեջաներենը պաշտոնական բանակցություններում: Ուշագրավ է նաև այն, որ Թուրքիայի ղեկավարի հետ նրա առաջին հանդիպումը կայացել էր «Թուրքական տանը»։

Այդ առումով փորձագետները տեսնում են ազգային ինքնորոշման ճգնաժամի նշաններ, որոնք ընդգրկում են Իրանը, ինչպես նաև տարածաշրջանի շատ այլ երկրներ, և որոնց վրա հասարակություններն ու պետությունները կառուցում են իրենց և ուրիշների սուբյեկտիվ ընկալումները: Իրանի նախագահական ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակով թյուրքական ինքնության մասին բանավեճեր սկսեցին ի հայտ գալ, եթե ոչ քաղաքական դիսկուրսի առաջնագծում, ապա գոնե հասարակական դաշտում: Թեև Իրանի թյուրք բնակչության վերաբերյալ հրապարակայնորեն հասանելի պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն կիսապաշտոնական աղբյուրները նշում են, որ առնվազն 30 միլիոն էթնիկ թուրքեր են ապրում այդ երկրի տարբեր շրջաններում: Իրանի թյուրք բնակչությունը բաժանված է ենթախմբերի, ինչպիսիք են ադրբեջանցի թուրքերը, թուրքմենները, քաշքայի թուրքերը և խորասանի թուրքերը:

Այդ թյուրքական համայնքներից ամենամեծը Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանցի թուրքերն են։ Այսպես, Իրանի գլխավոր շտաբի աշխարհագրական կազմակերպության կողմից 2014 թվականին հրապարակված Իրանի ռազմավարական ատլասում նշվում է, որ պարսիկները Իրանի բնակչության կեսից էլ քիչ են։ Որոշակի հանգամանքներում, եթե իրանական հասարակության բևեռացումը սկսի տեղի ունենալ էթնիկական գծերով, նման գործոնը կարող է զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ձեռք բերել: Ավելին, Իրանում բնակվող թուրքերը դարեր շարունակ զգալի դեր են խաղացել Իրանի պատմության մեջ՝ որպես երկրի հիմնարար բաղադրիչներից մեկը։ Նման պայմաններում, Իրանն ունի երկու տարբերակ՝ կա՛մ հարմարվել և վերականգնել իրականությանը համապատասխանող նոր ինքնություն, կա՛մ մնալ խրված՝ փորձելով վերապրել անցյալը, ինչը կարող է հանգեցնել հոգեբանասոցիալական կործանման:

Թուրք փորձագետների կարծիքով, հենց այն փաստը, որ Փեզեշքիանը աջակցություն է գտնում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից, հուշում է, որ նրա ընտրվելը նպատակ ուներ հարթել այդ խնդիրը։ Դա իր հերթին նշանակում է լուրջ շրջադարձ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններում, ինչպես նաև Անկարա-Թեհրան-Բաքու եռանկյունում ուժերի հարաբերակցության փոփոխություն։ Միաժամանակ, այսպես կոչված պանթուրքիզմի բանաձևում Բաքուն կարող է առաջնորդության դափնիները խլել Անկարայից: Թուրք քաղաքագետ Հասան Օքթայը, որն Անկարայի՝ Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է, պնդում է, որ Փեզեշքիանը «իրանական նախագիծ է, որը աշխարհաքաղաքական բեկում է կատարում տարածաշրջանում»։ «Կարծում եմ, որ նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահը ոչ թե ողբերգական պատահար էր, այլ քաղաքական սպանության, մահափորձի արդյունք,- ասել է Օքթայը Բաքվի լրատվամիջոցներին,- դա նախազգուշական ազդանշան էր:

Իրանի իշխանությունները հասկացան և համակարգը արմատական փոփոխությունների սպառնալիքներին չենթարկելու համար իշխանության բերեցին ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող Փեզեշքիանին։ Կարծում եմ, որ Իրանի պետական կառույցներն ընտրել են Փեզեշքիանին՝ երկիրը նոր Սիրիայի կամ Իրաքի վերածվելու սցենարը և հնարավոր փլուզումը կանխելու համար»։ Օքթայը ճիշտ է զգում տարածաշրջանում հնարավոր զարգացումների միտումը, բայց պատահական չէ, որ փորձում է ամեն ինչ շրջել միայն Թուրքիայի ուղղությամբ։ Մինչդեռ իրական քաղաքականության մեջ արդեն գործում են «Արևմտյան Ադրբեջանի» նախագծերը, որոնք նախատեսում են Ադրբեջանի վերադարձ Երևան, Գյումրի և հայկական այլ տարածքներ։

Միաժամանակ չի բացառվում երկրի հարավ-արևել քում գտնվող թուրքական շրջանների (Կարս) մի մասի փոխանցումը Ադրբեջանին։ «Մեծ Ադրբեջանի» նախագիծը, որը ներառում է անդրկովկասյան հյուսիսային Ադրբեջանի միավորումը հարավային իրանականի հետ, առայժմ միայն թղթի վրա է։ Հիշենք նաև, թե ինչպես վերջերս Բաքվում քննարկվեց երկրի անվանումը Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն փոխելու գաղափարը, որը, ըստ էության, ակնարկ է Ադրբեջանի միասնության գաղափարի հնարավոր իրականացման մասին։ Թուրքիայում նման սցենարը չի բացառվում, թեև իշխանությունները հրապարակայնորեն չեն խրախուսում այն, քանի որ կա մտավախություն, որ «Իրանի անջատողականներին» պետական մակարդակով աջակցությունը կարող է հետո ավելի լուրջ հետևանքներ ունենալ Անկարայի համար, քանի որ կա նաև նախագիծ թուրքական Քրդստանի մասով: Այնպես որ, թվում է, թե մեզ սպասվում է Մերձավոր Արևել քն ընդգրկող հետագա լուրջ իրադարձությունների կասկադ։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված