Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ էր հայկական պատվիրակության ակտիվությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումների ժամանակ երեք ելույթ է ունեցել, նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ։ Ելույթների և հանդիպումների ժամանակ Փաշինյանը շատ է խոսել Ադրբեջանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու իր պատրաստակամության մասին, շատ է խոսել Հայաստանում ժողովրդավարության և այն մասին, որ երկիրն ապագա ունի։ Դե բացի այդ էլ նա բոլորին, այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, պատմել է «աշխարհի խաչմերուկի» մասին, գրում է eadaily.com-ը:

Ինչո՞վ է բացատրվում այդ ակտիվությունը: Կարծես թե, ի թիվս այլ բաների, հայկական պատվիրակությունը մեծ հույսեր էր կապել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի և դրա շրջանակներում հանդիպումների վրա որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ, որպեսզի խրախուսի վերջինիս խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ըստ ամենայնի, Երևանը կարծում է, որ պայմանագիր կնքելու հնարավորություն կա հենց հիմա՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովից առաջ։ Իլհամ Ալիևը հուսով է, որ այդ գագաթնաժողովի օգնությամբ կվերականգնի իր հեղինակությունն աշխարհում, որը խիստ արատավորվել էր Արցախում էթնիկ զտումներից հետո, իրեն կներկայացնի որպես տարածաշրջանի առաջնորդներից մեկը, և միևնույն ժամանակ լոբբինգ կանի տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» համար։

Փաշինյանն իր հերթին հույս ունի, որ Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունեցող այդ իրադարձությունից անմիջապես առաջ Բաքվից կարող է զիջումներ ձեռք բերել, եթե միջազգային հանրությունը ջանք թափի օգնելու դրան։ Հանուն ցանկալի արդյունքի Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում Թուրքիայի նախագահի առաջ ծամածռվելու: Ըստ երևույթին, Երևանում կարծում են, որ եթե Բաքվից հիմա հնարավոր չլինի զիջումներ ստանալ, ապա կլիմայական գագաթնաժողովի ավարտից հետո Ալիևն էլ ավելի անզիջում կդառնա Հայաստանի հանդեպ իր հավակնություններում։ Ամենայն հավանականությամբ, դա հենց այդպես է:

Բայց փաստն այն է, որ Ալիևն արդեն անուղղակիորեն արձագանքել էր Փաշինյանի ջանքերին... Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին իրեն դրսևորել էր «իր ողջ հմայքով» և նույնիսկ ավելին: Նա ոչ միայն հայտարարել էր, որ սահմանազատումը, որով Փաշինյանն այդքան հպարտանում է, լինելու է Ադրբեջանի սահմանած կանոններով, և ընդգծել, որ առանց որևէ պայմանի տարածքներ է ստացել Հայաստանի հյուսիսում պարզապես պահանջելով դրանք անհապաղ վերադարձնել, այլ ավելին, Ալիևը գրեթե ուղղակիորեն իր պատգամավորներին հայտարարել էր Հայաստանը մասնատելու մտադրության մասին: Այս իրավիճակում ծաղրի են նման Հայաստանի իշխանամետ ռեսուրսների հայտարարությունները, թե Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը և Էրդողանը հաստատել են հարաբերություններն առանց նախապայմանների լուծելու իրենց պատրաստակամությունը։ Իհարկե, Անկարան նախապայմաններ չունի, ինչո՞ւ։ Նա պարզապես ասում է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Բայց վերջինս ունի ոչ միայն նախապայմանների մի ամբողջություն, այլ նաև դրանք մշտապես թարմացնելու հստակ միտում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացում
Ամենադիտված