Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործով

ԻՐԱՎՈՒՆՔ

Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում․ վիճաբանություն եղավ, կրակոցներ հնչեցին եւ մարդ սպանվեց։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լյովա Բանդուրյանն էր, որը քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին է։

«Սևան» բժշկական կենտրոն տեղափոխվեցին Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։ Հարուցվեց քրեական գործ, առաջադրվեցին մեղադրանքներ, Արա Բանդուրյանին եւ նրա հետ եղած անձին՝ Միսաք Փաշիկյանին կալանավորեցին: Դեպքից երկու ամիս անց Քննչական կոմիտեն ավարտել է գործի նախաքննությունը, այն ուղարկել վերահսկող դատախազին հաստատելու համար։

Լյովա Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, որը նաեւ Միսաք Փաշիկյանի շահերի պաշտպանությամբ է զբաղվում, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործն ուղարկվել է դատարան, սակայն դեռեւս հայտնի չէ՝ որ դատավորին է մակագրվել։

Անդրադառնալով գործի նախաքննությանը, նա նշեց՝ գովելի է, որ նախաքննությունը շուտ է ավարտվել, սակայն եղել են որակումների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց հետ համաձայն չեն․ «Օրինակ, արարքի որակման առումով այն, որ, երբ տեսագրությունը տեսնում ես, վերլուծության ես ենթարկվում` որպես իրավական անձ, տեսնում ես, որ Լյովա Բանդուրյանը որեւէ հանցավոր արարք չի կատարում, բայց այսօր միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների համար նա մեղադրվում է։ Սկզբում խուլիգանության հանցակազմով էր մեղադրանք առաջադրվել, հետո մեղադրանքին նաեւ միացավ «խմբի կազմում ծանր մարմնական վնասվածք հասցնելու» մեղադրանքը, ինչը ծանր մեղադրանք է»։ 

Խոսելով իր մյուս պաշտպանյալի՝ Փաշիկյանի գործուղությունների մասին՝ ասաց․  «Անհերքելի է, որ նա է ծանր մարմնական վնասվածքներ հասցրել, բայց հասցրել է որոշակի հանգամանքների բերումով, որը քրեական հետապնդումը բացառող հանգամանքների իրավիճակում է կատարվել»։ Ըստ փաստաբանի՝ կոնֆլիկտը դեռ չսկսված, սպանվածի հորեղբոր որդին՝ Էդգար Աֆյանը, մարտական ատրճանակը հանել է, որպեսզի կրակ արձակի կանգնածների ուղղությամբ․ «Ես չեմ կարծում որ խելամիտ մարդը այդ պայմաններում, եթե ի վիճակի է, պաշտպանության գործողություններ չանի, այս մարդն (Մ․Փ․-ն) էլ լինելով կառատեի աշխարհի չեմպիոն, միանգամից հնարք է կիրառել, ատրճանակը բռնել է, փորձել է ձեռքից վերցնել, այդ ընթացքում կրակոց է արձակվել, ինքն էլ անհրաժեշտ պաշտպանական վիճակից ելնելով սկսել է նրան հարվածներ հասցնել, այնքան է խփել կողքերին, որ ծանր մարմնական վնասվածք է հասցրել, ինքը՝ մենակով։ Հիմա այս պայմաններում ասում են՝ Լյովա Բանդուրյանն էլ է մասնակցել, խփել է, բայց այդ տեսագրությունում չի երևում, մարդուն մեղադրում են ապացույցների առկայության պայմաններում, հիմա այդ չկա, քննիչին ասում ենք՝ խփելու պահը ո՞րն է, մենք էլ տեսնենք, մենք նայում ենք` չենք գտնում, իրենք ասում են՝ խփել է, այսպիսի անհասկանալի իրավիճակ»։ 

Էդգար Աֆյանին քրեական հետապնդման ենթարկելու որոշում է կայացվել, մեղադրյալների փաստաբանն ասում է՝ թեկուզ այդ փաստով, որ մեղադրանք են առաջադրում, այդ մասով վարույթն իրականացնող մարմինը ընդունում է մեր դիրքորոշումը, որ տեղի է ունեցել վտանգավոր իրավիճակ․ «Խուլիգանություն է կատարվել, այդ մարդիկ էլ փորձել են պաշտպանվել։ Իմ պաշտպանյալն առաջին օրվանից սկսած, ներկայացնում է այդ հանգամանքները, որոնք ամբողջությամբ զուգադիպում են տեսագրության արձանագրված իրողություններին, ասում է՝ մենք կանգնած էինք, մարտական ատրճանակը հանեց, լիցքավորեց եւ փորձում էր կրակել։ Հիմա այս պայմաններում ի՞նչ պիտի անեինք` կանգնել ենք, փորձել ենք խլել․․․․Ես բան չունեմ ասելու, ողբերգություն է կատարվել, մարդ է մահացել, բայց դա չի նշանակում, որ այդ տարածքում ինչքան մարդ կար,պետք է քրեական հետապնդման ենթարկվեր»։ 

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալների կալանավորման որոշումները բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն դեռեւս նորություն չկա։ 

Դատալեքսից պարզեցինք, որ Միսաք Սամվելի Փաշիկյանին 2021 թվականին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով և խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել և հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: Դատաքննություն է ընթացել եւ ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության. «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել և վերստին նշանակվել էր 20.02.2024 թվականին»:

Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատարան եւ դատարանը հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ: Նա «հայտնաբերվել» է Սեւանում տեղի ունեցած ողբերգությունից հետո: Այսինքն, հետախուզման մեջ գտնվող մարդն ազատ գնացել է ռեստորան, կերել-խմել, վիճել, կրակել` նոր հայտնաբերվել:նՈՐ 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված