Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1857– ծնվել է ճանաչված նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1921– ծնվել է գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը:

1925 – իր ծննդյան օրը 68 տարեկան հասակում վախճանվել է  անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1950 – ծնվել է բանաստեղծ Արզուման Այվազյանը:

2005-Ախալքալակում Սամցխե-Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանթուների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

2007-Հայաստանի կառավարության նիստում որոշվել է օտարել Կոնդի թաղամասին և Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ  գերակա հանրային շահ:

2016- Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում իր շքեղ կեցավայրում ավազակային  հարձակման է ենթարկվել ու կողոպտվել:

Զինված հինգ անձինք ներխուժել են կապկպել նրան, փակելով լոգարանում և հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում` 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:

2018-Անիում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ պահանջել են  համայնքապետի հրաժարականը, իսկ համայնքապետի կողմնակիցները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:

2019- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» համաժողովին արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - ասել է Ալիևը։

2020- ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը, սակայն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ռմբակոծության է ենթարկվել քաղաքի խաղաղ բնակչությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

610 - Հերակլիոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի կայսր:

1289 —ծնվել է ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 10-րդը:

1472– ծնվել է վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1535- լույս է տեսել առաջին անգլերեն Աստվածաշունչը:

1582– Հռոմի Պապ Գրիգոր 12-րդը գործածության մեջ է մտցրել գրիգորյան օրացույցը:

1669 – վախճանվել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնին:

1675- հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսն արտոնագրել է գրպանի ժամացույցը:

1880 —վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆֆերբախը:

1800- Լուգանսկում գործարկվել է առաջին դոմենյան վառարանն Ուկրաինայում:

1830- Բելգիան հայտարարում է Հոլլանդիայից անկախանալու մասին:

1847– ծնվել է ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը հանդիսացող  Լուի Բուսենարը:

1890– ավարտվել է Առաջին ֆրանս-դագոմեական պատերազմը:

1895-ծնվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1903-ծնվել է ԷսԷս-ի անվտանգության գլխավոր բաժնի ղեկավար, Գերմանիայի ներքին գործերի ստատս-քարտուղար Էրնստ Կալտենբրուները:

1911- Լոնդոնում գործարկվում է առաջին շարժասանդուղքը:

1931– սկսվել է  նշվել Կենդանիների պաշտպանության միջազգային օրը:

1934 —էնրիկո Ֆերմին հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման էֆեկտը:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները գրավել են   Սողոմոնյան կղզիները:

1957– տիեզերք է ուղարկվել Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը` Սպուտնիկ 1-ը:

1959 — տիեզերք է ուղարկվել  «Լուսին-3» տիեզերական սարքը, որն առաջին անգամ լուսանկարել է Լուսնի երկրից չերևացող երեսը:

1965- պապականության պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Պավել 6-րդը հրապարակել է բուլլա որտեղ հրեաները չեն մեղադրվել Քրիստոսի մահվան մեջ:

1965– ծնվել է ռուս ծրագրավորող, հակավիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին։

1971 —si հաշվարկային համակարգում Մոլի մեծությունն ընդունվել է որպես ստանդարտ չափման միավոր:

1982 – վախճանվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1985- ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում Ռիչարդ Սթոլմանի կողմից  հիմնադրվել է Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամն ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։

1992 - Ամստերդամում բեռնատար Բոինգ 747 ինքնաթիռն  ընկել է բնակելի շենքերի վրա, զոհվվել է 47 մարդ:

1994 —Շվեյցարիայում  «Արևի Վանքի Օրդեն» սեկտայի 48 անդամներ իրականացրել են ինքնահրկիզում:

2004 –վախճանվել է  ամերիկացի ճարտարագետ, աստղագնաց, գնդապետ Գորդոն Քուփերը:

2022 —Եթիոպիայում Տիգրաեի պատերազմի  ժամանակ ավելի քան 50 երեխա է մահացել Եթովպիայի բանակի կողմից Վերին Ադիյաբո բնակավայրի դպրոցի ավիառմբակոծության արդյունքում:

Կ. Խաչիկյան

Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված