Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահագն Ալեքսանյանը միակը չէ Փաշինյանի պատգամավորական թիմում, որ ունի պարտքեր` այն էլ սպառողական վարկ` չմուծած, բայց նորակառույցում տուն է «կպցրել» կասկածելի ճանապարհով։

Գրել էինք, որ 2022 թ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ Վահագն Ալեքսանյանից գումարի բռնագանձման պահանջով։ Խոսքը գնում է սպառողական վարկի մասին՝ 1 մլն 711 հազար 429 ՀՀ դրամի չափով, ըստ դատական գործի տվյալների։ ԼՈւՐԵՐ․com-ի բացահայտած երկրորդ անպարտաճանաչ, բայց «ղսմաթով» նորակառույցում բնակարան ձեռք բերած պատգամավորը՝ Արփինե Դավոյանն է։

 Նա էլ ճիշտ Վահագն Ալեքսանյանին օրինակով մինչեւ իշխանության գալը վարկով պարտքեր է գոյացրել ու չի մարել անբարեխղճորեն, իսկ կարճ ժամանակ անց, երբ դրաձել է իշխանավոր սեւ ցուցակում լինելով հանդերձ կարողացել է նորակառույցում բնակարան ձեռք բերել։ ԼՈւՐԵՐ․com-ը «Դատալեքս» համակարգից է տեղեկացել սույն երկու ՔՊ-ական պատգամավորների ֆինանսական պարտքերի ու անբարեխիղճ վարքի մասին։  Նախորդ դեպքում ... իսկ Արփի Դավոյանի դեպքում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն է դիմել դատարան` ընդդեմ Լուսինե Տեր-Գրիգորյանի և Արփինե Դավոյանի գումարի բռնագանձման պահանջով։  «Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումը դատարան է ներկայացրել է 30.06.2017թվ. և 06.07.2017թվ. այն ընդունվել է վարույթ, վերջինի միջնորդությամբ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանի 06.07.2017թվ. թիվ ԵՇԴ/2629/02/17 որոշմամբ, հայցագնի՝ 171.1 ԱՄՆ դոլարի չափով արգելանք է դրվել պատասխանող Լուսինե Արտավազդի Տեր-Գրիգորյանին և Արփինե Հրահատի Դավոյանին պատկանող գույքի վրա»,- տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Բայց կա մի յուրահատուկ փաստ եւս.  2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Արփի Դավոյանը հայտարարագրել է, որ «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան, ինչի համար վարկավորվել է շուրջ 25 մլն դրամի չափով։

Բայց ահա Նույն տարվա վերջում Դավոյանի՝ հաշվետվությամբ մարվել է վարկը մի բան էլ ավելին։ Ըստ հաշվետվության` Դավոյանի վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, այսիքն` զրոյացվել է վարկային պարտքը բանկին` նույն տարվա վերջում:  Սա խոսում է այն մասին որ առնվազն ձեւական է ձեւակերպել վարկը, հանրության աչքից հեռու` հանկարծ մարդկանց այդքան արագ հարստանալու ու տուն գնելը չզարմացնի եւ հարցեր չառաջացնի։

Իսկ որտեղից Արփի Դավոյանի այդքան գումար եւ ինչպես է հաջողել ...... նորակառույցում այսքան մատչելի բնակարան գնել` շատ կասկածելի է։ Տրամաբանությունը հուշում է, որ առնվազն կարող է իշխանական խողովակներով լինել միջամտություն, որպեսզի Դավոյանը նորակառույցում տուն ձեռք բերի `մի կողմից շրջանցելով բանկային սեւ ցուցակում լինելու կարևորագույն փաստը, մյուս կողմից խիստ մատչելի գնով այն էլ ֆորմալ վարկով ձեռք բերի բնակարան ՄԻԿՇԻՆ կառուցապատող հայտնի ընկերության մատուցած շենքերում։ Նշենք` Արփի Դավոյանը, որպես կանխիկ գումար, հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ: ՔՊ-ականի ՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը ԱԺ-ից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը,  2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից: Տեղեկացնենք, որ Հայաստանում գործող օրենքներին համապատասխան, եթե հայտնվում ես բանկային համակարգի «սև ցուցակում», ապա նվազագույն պատիժը, որ կարող է կրել մարդը, 5 տարի չի կարողանա նորից վարկ վերցնել ցանկացած բանկից եւ ցանկացած չափով։  

Սակայն, Արփի Դավոյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու և իշխանության համար ընդդիմադիրներին թիրախում պահած խոսող կերպարներից մեկը,  շատ արագ հսկայական վարկային պատմություն է ձեռք բերում, անգամ հիփոթեքով բնակարան ձեռք բերում։ Փորձեցինք զրուցել Արփի Դավոյանի հետ` պարզաբանումներ ստանալու համար, սակայն ՔՊ-ականներին բնորոշ ոճով` իր համար անկանխատեսելի զանգերը մնացին անպատասխան։ Չմոռանանք, բաց ու թափանցիկ լինելու մասին ամենից շատը գոռացել ու փառաբանել են իրենց հենց փաշինյանական գործիչները, բայց իրենց հոգևոր և քաղաքական «կնքահայր» Նիկոլ Փաշինյանի պես Հակասում են ամենաթափանցիկը լինելու իրենց խոստումներին։

 

 
ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած
Ամենադիտված