Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, համեստ ու խելացի էր Արգիշտիս: Շատ աշխույժ երեխա էր, միևնույն ժամանակ՝ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարը՝ Արգիշտիի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում բացարձակ գերազանցիկ է եղել մինչև ավարտելը: «Վերջում երևի մեկ-երկու «ութ» գնահատական ունեցավ: Դպրոցն ավարտեց, առանց պարապելու ընդունվեց Սլավոնական համալսարան, բայց ուսանող լինել չհասցրեց: Բանակում իմացավ համալսարան ընդունվելու լուրը: Ես էլ դիմում գրեցի, տարկետման իրավունք ստացավ, պետք է զորացրվելուց հետո ուսումը շարունակեր, անհամբերությամբ էր սպասում այդ օրերին: Զրույցների ժամանակ անընդհատ ասում էր՝ գամ, գնամ սովորելու: Սերն անսահման էր ուսման նկատմամբ: Սիրում էր կարդալ, երբ արձակուրդ եկավ, զորամաս վերադառնալիս հետը գրքեր տարավ՝ դիրքեր բարձրանալիս հետս կտանեմ: Առաջին դասարանից իրավաբան դառնալու մասին էր երազում, շատ էր սիրում այդ մասնագիտությունը: Որևէ մեկն իր համար օրինակ չէր մասնագիտության ընտրության հարցում, դա իր երազանքն էր: «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաները առավել լավ էր սովորում, անընդհատ ուսումնասիրում էր, պրպտում, փորձում էր էլ ավելի լավ տիրապետել դրանց: Բազմաթիվ գովասանագրեր ունի, եթե առիթ լինի իր դպրոցում լինելու, ուսուցիչները կպատմեն, թե ինչպիսի աշակերտ է եղել Արգիշտին»:

Հիմա, երբ մայրիկը վերլուծում է որդու գործողությունները մարտի դաշտում, հասկանում է՝ պատմությանը լավ ծանոթ լինելն է որդու մտածողության, գաղափարների վրա հետք թողել: «Անգամ իր ուսուցիչներն են ասում՝ գիտեինք, որ Արգիշտին չի լքի իրեն վստահված դիրքը: Պատմություն լավ գիտեր, դրա համար էլ այդպես պայքարեց իր հայրենիքի համար»: Արգիշտին Թալինի շրջանի Արագածավան գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: «Շատ էր սիրում իր գյուղը: 13-14 տարեկան էր, երբ Ռուսաստան մեկնեցինք, բայց չհարմարվեց այնտեղ, չսիրեց այդ երկիրը: Անընդհատ մտածում էր Հայաստան վերադառնալու մասին: Երկու տարի գնացինք, եկանք, բայց որոշեց, որ պետք է Հայաստանում մնա ու բանակում ծառայի. «Մա՛մ ջան, ուզում եմ գնալ ու ծառայել»: Այդպես էլ արեց: Քանի որ ինքը չմնաց Ռուսաստանում, մենք էլ, բնականաբար, վերադարձանք: Դպրոցում էլ լավ էր սովորում, չէինք ուզում նաև դպրոցից տեղափոխել ու իր առաջադիմությանը վնասել»:

Արգիշտին պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 24ին: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Նախ ասեմ, որ շատ ծանր տարավ 44-օրյա պատերազմը, երևի վրեժը սրտում գնաց: 12-րդ դասարանում էր սովորում այդ ժամանակ: Գնացել էր զինկոմիսարիատ՝ գրանցեք ինձ, գնամ մարտի դաշտ: Պատասխանել էին, որ տարիքը չի համապատասխանում, արձագանքել էր՝ գոնե ինչ-որ բանով կօգնեմ զինվորներին: Այդ մասին հետո ենք իմացել: Այստեղ հագուստ կամ այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում, ցանցեր գործում, Արգիշտին ամեն ինչին մասնակցում էր, այդ օրերին համարյա տուն չէր գալիս: Բայց, երբ ինքը զորակոչվեց ծառայության, մտավախություններ, անհանգստություններ չուներ: Ասում էր՝ տղեն պիտի դիրքերում ծառայի: Եվ իրականում էլ իր ծառայությունը կարծես միշտ դիրքերում է անցել: Իրեն վեց ամիս չեմ տեսել, որովհետև դիրքերից չէր իջնում: Երկու օր իջեցնում էին, նորից բարձրացնում: Բայց իր համար էլ էր դա նախընտրելի, ասում էր՝ տղեն պիտի պոստերում լինի: Ամսվա մեջ 25 օրը դիրքերում էր»:

Ծառայության օրերից ընտանիքի հետ Արգիշտին չի կիսվել: Մայրիկն ասում է՝ ինչպես փոքր տարիքում դպրոցում, բակում տեղի ունեցածը տանը չէր պատմում, նույն կերպ նաև բանակի պարագայում էր: «Միայն մի բառ էր ասում՝ «սաղ տոչնի ա»: Իրենից միայն այդ բառն ենք լսել, բայց հետո ենք իմացել, որ Իշխանասարում իր ծառայությունը շատ դժվար է եղել, բայց երբեք ոչ մի բառ չի ասել մեզ: Իր տեսակով բողոքող չէր, ամեն ինչին հարմարվող էր: Չէր էլ ցանկանա՝ իմանայի, թե դժվարություններ ունի, որ չնեղսրտեմ: Իրեն երկրորդ զենք են տվել լավ հաշվարկներ կատարելու համար, բայց անգամ դա մեզ չի ասել: Այդ մասին պատերազմի օրերի իր ընկերն է հետո մեզ պատմել: Այդ զենքով է կռվել ու չի նահանջել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11-ին ենք զրուցել իր հետ, խնդրել էր ծխախոտի գումար իրեն ուղարկել: Բայց պատերազմ սկսվեց, գումարն այդպես էլ իրեն չուղարկեցինք»:

Զրույցի ժամանակ պատերազմի մասին որևէ ակնարկ չի եղել: «Հարցրեցինք՝ ամեն ինչ նորմա՞լ է, արձագանքեց. «Հա, մա՛մ ջան, սաղ տոչնի ա»: Երկրորդ արձակուրդը չէր եկել, անընդհատ ձգձգվում էր: Այդ ժամանակ իր անունը գրել են, որ արձակուրդ ուղարկեն, բայց ասել են՝ Արգի՛շտ, գիտես, չէ՞, որ վերևը խառն է: Իրենք մի անգամ՝ օգոստոսին, Իշխանասարում կռիվ տվել էին մի քանի ժամով, այդ մարտին ևս նա մասնակցել էր, բայց մեզ ոչինչ չէր ասել: Սեպտեմբերին ինքնակամ թուղթը հետ է տվել ու ասել՝ եթե խառն է, տղերքին ո՞նց թողնեմ ու գնամ, իմ ներկայությունը պարտադիր է: Հետո բարձրացել էր դիրքեր՝ ասելով՝ ոչինչ, կիջնեմ, պապայիս ծնունդին կգնամ արձակուրդ: Վեց ամիս չէր եկել տուն, մեզ էլ չէր թողնում, որ գնայինք իր մոտ՝ գալիս եք, ի՞նչ անեք, ներքևում չեմ»:

Սեպտեմբերի 13-ի լուսադեմին մի քանի ժամ տևած պայքարից հետո Արգիշտին անմահանում է Իշխանասարում՝ փրկելով ընկերոջ կյանքը: «Այդ տղային ասել է՝ կգնաս մեր տուն ու մամայիս կասես, որ շատ էի ուզում իր երազած տղան դառնալ: Իր ավտոմատը փոխանցել է ընկերոջը, վիրավոր զինակից ընկերներին ուղղորդել է, որ իջնեն դիրքից՝ պահելով նրանց թիկունքը: Այս ամենը մեզ պատմել է այն տղան, ում կյանքն Արգիշտիս փրկել է: Մինչև հիմա գալիս է մեր տուն ու միշտ ասում՝ Արգիշտին է իմ կյանքը փրկել, բայց ես իրեն օգնել չկարողացա: Այսօր արդեն տղաներն են պատմում՝ եթե Արգիշտին կրակը չապահովեր, վիրավորներին չէինք կարողանա իջեցնել, եթե փախչեր, շատ մարդիկ չէին փրկվի»: Արգիշտիի մարմինը մնացել է չեզոք դիրքում: «Մեր 95 տղաներին փոխանցեցին, բայց Արգիշտիս նրանց մեջ չէր: Նա թուրքերի մոտ չի եղել: Իրեն փնտրում էինք, բայց նա չեզոք դիրքում՝ մեր հողի վրա էր մնացել: Վիրավորվել էր մեջքի և ոտքերի շրջանում, արնաքամ եղել, եթե իրեն կարողանային իջեցնել, գուցե փրկվեր: Օրեր անց նա տանն էր, բայց ես իրեն չտեսա, չթողեցին, որ տեսնեմ»:

Արգիշտիից հետո ծանր օրերում նրա քույրիկը դարձավ ծնողների ուժը՝ կյանքը շարունակելու, իսկ մեկ տարի անց տիկին Թամարն իմացավ, որ կրկին մայրանալու է: Ասում է՝ չպլանավորված հղիություն էր, լուրն՝ անսպասելի: Ու հիմա Արգիշտիի փոքրիկ եղբայրը դարձել է ընտանիքի նոր ուժը: «Բառեր չկան այս ցավը նկարագրելու: Արգիշտիս է ուժ տալիս վերևից: Երբ փոքրիկիս մասին հարցնում են, ասում եմ՝ երևի այդ հարցում էլ Արգիշտիիս մատն է խառը: Տեսնում էր, որ չենք կարողանում առանց իրեն ապրել ու մեզ «ուղարկեց» փոքր եղբորը»: Մայրիկը նաև նեղսրտում է, որ այսօր ոչ ոք չի հիշում այդ օրերի պատերազմի մասին, այն բախում ու հարձակում են որակում, շատերն անգամ չգիտեն, որ այդ օրերին մի քանի ուղղությամբ ռազմական գործողություններ են եղել:

Հ. Գ. - Արգիշտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Արագածավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված