Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը

ՖՈՏՈ

Իննայի ականջի մեջ շարունակ հնչում է որդու՝ Մարատի խոսքերը․ «Մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ 

Մարատ Գևորգյանն ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախի դեմ։ Դա վերջին ու ճակատագրական կռիվն էր, որ տվեցին բանակը, աշխարհազորն ու պաշարման մեջ հայտնված ժողովուրդը։

«Ու չնայած նորակոչիկ էր, իրենց էլ «ՑՕՐ» զորամասից տեղափոխեցին դիրքեր։ Հրետակոծությունը չէր դադարում, իսկ ես շարունակ աղոթում էի Մարատի ու մեր անմեղ երեխաների համար։ Պատերազմն ավարտվեց հաջորդ օրը, լուր հասավ, որ Մարատը ողջ է։ Այդքան ցավի ու տառապանքի, զոհերի, վիրավորների, ներքին տեղահանվածների ու անգամ Արցախը հայաթափելու ֆոնին, դա իմ ստացած ամենացանկալի լուրն էր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Իննան։ 

Որդու մասին խոսելիս մայրն անընդհատ հեկեկում է, անցյալով չի խոսում։ Տղան միշտ ներկա է։ Իննայի 4 երեխաներից Մարատը 3-րդն է։

«Ցանկացած հարցով ես միշտ խորհրդակցում էի Մարատի հետ։ Չնայած 18 տարեկան էր, ծանրակշիռ խոսք ու միտք ուներ»։

Սեպտեմբերի 23-ին Մարատը տուն է հասել։ Արթուրի և Իննայի ընտանիքը մյուս հայրենակիցների պես հավաքել է անհրաժեշտ իրերը, որ ճանապարհի խցանումները փոքր ինչ թեթևանա, իրենք էլ ճանապարհվեն։ Մայրը պատմում է, որ սեպտեմբերի 25-ին Մարատն իր մորաքրոջ որդու՝ Գարիկի և ընկերների հետ քաղաքում էր, հետո միացել են վառելիքի պակասից խուճապի մեջ հայտնված մարդկանց հոսքին ու հասել Հայկազով։ 

«Ես նույնիսկ չգիտեի, որ Մարատը Հայկազովում է։ Երեկոյան, երբ ասացին՝ պայթյուն է եղել, սկսեցինք անհանգստանալ։ Այդ ժամանակ կապի խնդիր կար, բայց Մարատը զանգեց․ «մամա, պայթյուն է եղել, բոլորը վառվել են, ես այրվածքներ եմ ստացել․․․» ու կապն ընդհատվեց։ Չգիտեինք, թե որ հիվանդանոցում է, հետ զանգեցինք, պատասխանող չկար։ Ավելի ուշ մի անծանոթ տղա պատասխանեց, որ Մարատին իր մեքենայով տեղափոխել է խաղաղապահների կենտրոնակայանի հոսպիտալ, հեռախոսը մնացել էր իր մոտ։ Այնքան մեղավոր էր զգում կատարվածից ու այնպես էր ճչում։ Գիտեր, որ մաման տանջվում ա, գիտեր, որ ինձ պատեպատ եմ տալիս, զանգել է բուժքրոջ հեռախոսով, վստահեցնում էր, որ լավ է, որ այրվածքներ է ստացել, բայց լավ կլինի»,- հիշում է մայրը։ 

Սեպտեմբերի 26-ին այրվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիների հետ Մարատը ևս ուղղաթիռով տեղափոխվեց Հայաստան։ Բուժում էր ստանում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

«Քրոջս աղջիկը այդ հիվանդանոցում էր աշխատում։ Առաջարկել է, որ նկարի ուղարկի ինձ, չի թողել, ասել է՝ «չեմ ուզում՝ մաման ինձ էս վիճակում տեսնի, սիրտը չի դիմանա»։ Զանգում էր հիվանդանոցից, բոլորի հետ խոսում, այնպես կարոտած ու վերջում միշտ ասում էր՝ «հեռախոսը տվեք մամային»։ Մահանալուց առաջ զանգեց, երևի ամբողջ ուժերը հավաքել է, որ կարողանա իմ հանդեպ ունեցած իր սերն արտահայտել․ «մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ Այդ ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է։ Նա երբեք չէր ասել, որ սիրում է, որովհետև ծնողի հանդեպ սերը բառերով չէր չափում, այլ հարգանքով, վերաբերմունքով։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, սիրտը կանգ առավ»,- արտասվում է Իննան։ 

Մարատը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ նաև մորաքրոջ որդին՝ Գարիկը։ 

Մարատը մնաց իր պարզության մեջ․ հավերժ զինվոր՝ հավերժ 18 տարեկան։

Հունան Թադևոսյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված