Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարությունս ընկերասեր, մեծին հարգող երեխա էր: Հանգիստ էր իր բնավորությամբ, զուսպ, ոչ մեկին չէր ուզում նեղացնել: Եթե հանկարծ վեճեր էին լինում, որտեղ իր ընկերներն էին ներգրավված, աշխատում էր բոլորի հետ զրուցել, հաշտեցնել: Բավականին մեծ ընկերական շրջապատ ուներ թե՛ մեր և հարակից գյուղերում, թե՛ Մասիսում: Իրեն բոլորը «Կյաժ» էին դիմում և՛ գյուղում, և՛ զորամասում: Յուրահատուկ բնավորություն ուներ, այն, ինչ իրեն դուր չէր գալիս, նա բացահայտ ցույց չէր տալիս: Իր բնավորությունը, կարծես, գաղտնիք լիներ մեզ համար, իրեն մինչև վերջ չէինք հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Բինան՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ, կարծես, սեր չունենար: «Շախմատ էր շատ սիրում, ում հետ խաղում էր, բոլորին հաղթում էր: Բավականին երկար ժամանակ նաև ֆուտբոլ է խաղացել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հարությունն ուսումը շարունակել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժնում։ Մի քանի ամիս էր մնացել ուսումն ավարտելուն, երբ նա զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Վերադառնալուց հետո պետք է ուսումը շարունակեր քոլեջում: Մայրիկն ասում է՝ որդու երազանքը ծրագրավորող դառնալն էր. «Մեզ ասել էր, որ սենյակներից մեկն ուզում է այնպես կահավորել, որ այդտեղ աշխատի: Իր զոհվելուց հետո արդեն այդ սենյակը դարձրեցինք իր անկյունը»: 2018 թ. հունվարի 19-ին Հարությունի եղբայրը՝ Նորայրը, զորակոչվում է ծառայության: Մեկ տարի անց՝ 2019 թ. հուլիսի 19-ին, ծառայության է մեկնում Հարությունը: Նա ծառայել է Դիլիջանում:

«Շատ լավ էր անցնում իր ծառայությունը, գոհ էր, սիրված իր զորամասում: Հրետանավոր էր, վարպետացել էր այդ ուղղությամբ, պատերազմի օրերին անվրեպ կարողացել է խոցել բոլոր թիրախները: Չէր ձգտում կոչումների, ուզում էր հանգիստ ծառայել և զորացրվել ու տուն վերադառնալ»: Հարությունը թմբկահար էր: Տիկին Բինան մարտկոցի հրամանատար, կապիտան Մարզպետ Վարդանյանի խոսքերն է վերհիշում, որ երբ զորամասին թմբուկ են հատկացրել, վերջինս ասել է. «Մեր Կյաժը կնվագի»»։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն առավոտյան ինձ նամակ գրեց, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ենք: Մի քիչ զրուցեցինք, հետո ասաց, որ Հաղարծին են գնում: Իրենց մոտ, կարծես, ավանդույթ լիներ, ամեն կիրակի գնում էին Հաղարծին: Իր հետ զրուցելուց հետո արդեն համացանցից իմացա, որ պատերազմ է սկսվել: Նորից Հարութին նամակ գրեցի՝ տղե՛ս, պատերազմ է սկսվել:

«Մա՛մ ջան, ի՞նչ պատերազմ, նման բան չկա»: Բայց արդեն անհանգստություն կար իմ ներսում: Միշտ նամակներ էր գրում ինձ, ես էլ չէի զանգահարում, որպեսզի հանկարծ իրեն անախորժ վիճակում չդնեմ: Մեկ-մեկ միայն զանգում, մի երկու բառ փոխանակում էր մեզ հետ: Առաջինը հեռախոսը տալիս էի եղբորը, հետո նոր ես էի զրուցում իր հետ: Մի քանի օր անցել էր պատերազմից, իրեն հարցրեցի՝ Հարո՛ւթ, ճի՞շտ ես ասում, դուք Իջևանո՞ւմ եք: Արձագանքեց՝ այո, մի նկար ուղարկեց, որ ինձ հանգստացնի: Բայց հետո պարզվեց, որ դա միայն ինձ հանգստացնելու համար է արել»: Հարությունի մարտական ուղին է փաստում. «Շարքային Հարություն Հովսեփյանը 2019 թ. ամռանը մեկնել է ծառայության և նշանակվել թիվ N զորամասում որպես 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հաշվարկի զինվոր։

Մարտկոցի անձնակազմի հետ 2020 թ. հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության հարավային մասում զբաղեցրել է կրակային դիրք և հոկտեմբերի 8-ին իրականացրել մարտական հրաձգություններ՝ ուղղված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուն և յուրային զորքերի տեղաշարժին աջակցելուն։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն՝ ջախջախիչ հարվածներ է հասցրել հակառակորդին՝ պատճառելով կենդանի ուժի և կրակային միջոցների մեծ կորուստներ»:

Հոկտեմբերի 9-ին Հարությունը վիրավորվում է մարտի դաշտում: Նրա զորամասից տրամադրված մարտական ուղիում նշվում է. «Հրաձգություն կատարելու ժամանակ հակառակորդի հարվածային ԱԹՍ-ից արձակված արկի պայթյունից մարմնի տարբեր հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ, ինչի հետևանքով հայտնվել է կոմայի մեջ և հոսպիտալացվել։ Գրեթե տասը օր կոմայի մեջ մնալուց հետո բժիշկներին չի հաջողվել բազում բեկորային վնասվածքներ ստացած շարքային Հովսեփյանի կյանքը փրկել, և նա, այդպես էլ գիտակցության չգալով, 2020 թ հոկտեմբերի 20-ին մահացել է»։ Հարությունը մարտական գործողությունների է մասնակցել և վիրավորում ստացել Ջրականում: Մայրիկը վերհիշում է այդ օրերի իրադարձությունները. «Հարությունիս հետ եղած սերժանտը նույն պահին է զոհվում, իսկ տղաս ծանր վիրավորվում է գլխի հատվածում: Վերջերս իր սերժանտի ծնողներն էին եկել մեր տուն, որոշ դրվագներ էլ իրենք պատմեցին՝ այլ զինվորների խոսքերից ելնելով:

Ավագ սերժանտն ասել է՝ դուրս գամ թաքստոցից, տեսնեմ, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Իմ տղան էլ արձագանքել է՝ սպասի, ես էլ գամ քեզ հետ, մենակ մի գնա: Նա ընկերության մեջ էլ էր այդպիսին, երբեք իր ընկերներին մենակ չէր թողնում: Հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ-ն հարվածում է: Երբ տղաս վիրավոր է եղել, աչքերը բացել և իր սերժանտի մասին է հարցրել, թե ինչպես է նա: Հետո իրեն մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ, այնտեղ երկու վիրահատություն են իրականացրել և տեղափոխել Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այդ ընթացքում իրեն նամակներ էի գրում, դրանք անպատասխան էին մնում: Շատ անհանգիստ էինք: Իսկ հետո մեր բարեկամները հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ճանաչել էին Հարությունիս, դեմքն այնքան մաքուր էր եղել, որ նրան չճանաչելն ուղղակի անհնարին կլիներ:

Օրեր շարունակ գնում էի տղայիս մոտ, խոսում նրա հետ, բայց որևէ փոփոխություն չկար: Տղայիս սիրտն արագ բաբախում էր, կարծես զգար իմ ներկայությունը: Հոկտեմբերի 20-ին, սակայն, նա մահացավ: Իր մարմնի աջ կողմում շատ բեկորներ են եղել, բժիշկները դրանք գրեթե ամբողջությամբ հեռացրել էին»: Բայց դրանք արդեն իսկ իրենց սև գործը կատարել էին Հարությունի օրգանիզմում: Իսկ վերջում ապրելու ուժի մասին. «Իմ ընտանիքն է ինձ ուժ տալիս ապրելու՝ ամուսինս, որդիս ու հարսիկս»:

Հ. Գ. - Հարություն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Դարակերտի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված