Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը. պատմության այս օրը (15 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր, Բելոռուս՝ Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806 - Բաքվի խանությունը մտցվել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ:

1809– ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը, որը համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը:

1901- ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:

1906 – ծնվել է խորհրդահայ անասնաբույժ Պարույր Հովհաննիսյանը:

1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը, («Մայրիկ» ֆիլմ):

1922– ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:

1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:

1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:

1980– վախճանվել է ճանաչված գրող Մուշեղ Գալշոյանը:

1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:

2004-Հայ-սլավոնական համալսարանի տարածքում բացվել է երախտագիտության այգին, որպես հայ-ռուս բարեկամության խորհրդանիշ և այդ օրը դարձել է համալսարանի հիմնադրման օր:

2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

2007-Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացման:

2012- Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման են հանձնվել նորակառույց 1756 բնակարաններ:

2013- Հայաստանցի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի  հետ։

2015- թվով 50  ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ ըստ նրանց շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարաններն այդ ամենը հաշվի չեն առնում:       

2018-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր Ստեփան Պուչինյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոնը:

533 —բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն այն հետ գրավելով բարբարոսներից:

1570- հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:

1608 —ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին:

1666 —Անգլիայի թագավոր Կառլ 2-րդն առաջին անգամ ժիլետ հագնելով այն դարձրել է մոդայիկ հագուստ:

1785 –ծնվել է  չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան:

1814 –ծնվել է  ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:

1815 –սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորն Ատլանտիկ օվկիանոսի Սուրբ Ելենա կղզում:

1817 –վախճանվել է լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն:

1844 –ծնվել է  գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:

 1859 –ծնվել է  օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Կոստա Խեթագուրովը:

1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է  առաջին սուզանավ «Hunley»-ն, ընդ որում խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և 7 հոգիանոց նրա թիմը:

1880- ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր  632 տարի առաջ:

1897 —ծնվել է սովետական երգիծական գրող Իլյա Իլֆը («12 աթոռ» «Ոսկե հորթը»):

1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):

1926 –ծնվել է  ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:

1928 —գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը ատլանտյան օվկիանոսի վրայով:

1940 —էկրան է բարձրացել Չարլի Չապլինի  «Մեծ դիկտատոր» կինոնկարը:

1959 –վախճանվել է  ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերան:

1962 —սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որն ԱՄՆ-ի և ՍՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունն էր կապված սովետական հրթիռներ Կուբայում տեղադրելու հետ, դիմակայությունն ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:

1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա»-ն, որն ունի  մոտ 8900 կմ երկարություն:

1967 —Վոլգոգրադում ավարտվել է «Մայր-հայրենիք» հուշարձանի շինարարությունը:

1971 - Իրանում սկսվել են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:

1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:

1990- Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբելյան մրցանակի:

1992 — Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել իր իրականացրած 52 սպանությունների համար:

1997– տիեզերք է ուղարկվել  «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը  Սատուրն մոլորակի հետազոտության համար,  ներկայումս այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

1999- ОРТ հեռուստաընկերության եթերից հանվել է  «Ինչ? Որտեղ? Երբ?» հաղորդումը:

2003 - Իլհամ Ալիևն ընտրվել է Ադրբեջանի նախագահ:

2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ 7.87 % անկումով:

2020 —Ղրղզստանի նախագահ Սոորանբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել:

Կ. Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված