Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ հրթիռները կթռչեն Հայաստան». փորձագետները խոսել են տարածաշրջանի լուրջ խնդիրների մասին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում գործող իշխանությունը գիտակցաբար թե անգիտակցաբար տարածաշրջանը տանում է դեպի մեծ պատերազմի, որը ծավալվելու է երկրի տարածքում, իսկ հայկական քաղաքներն ու գյուղերը հրթիռային հարվածների թիրախ են դառնալու, սոցիալական ցանցերում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, գրում է eadaily.com-ը։ Փորձագետն ընդգծել է, որ այն պայմաններում, երբ հասարակությունն ուժ չի գտնում փոխելու գործող իշխանությունը, անհրաժեշտ է պահանջել քաղաքացիական պաշտպանության համակարգի ուժեղացում, ռմբապաստարանների և արդյունավետ տեղեկատվական համակարգերի ստեղծում։ «Մեզ չորս կողմից՝ ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն և անգլերեն, զգուշացնում են, որ մենք վտանգավոր քայլեր ենք ձեռնարկում։ Սակայն մենք ոչ մի ռացիոնալ գործողություն չենք ձեռնարկում, կոնկրետ նպատակներ չենք դնում և չունենք հստակ բանակցային ռազմավարություն։ Մենք «չհասունացած դեռահասի» պես մերժում ենք բոլոր առաջարկները լուրջ խնդիրներ ստեղծելով բոլորի համար։ Իսկ ներկա իրողություններում անհասկանալի է, թե ինչպիսին կլինի վերջը Հայաստանի համար», — զգուշացրել է Հովհաննիսյանը:

Քաղաքագետի խոսքով պաշտոնական Երևանը ճիշտ չի ձևակերպում իր հաշվարկված շահերը, բայց միաժամանակ առճակատման է գնում բոլորի հետ, իսկ պարտվող հասարակությունը ոչինչ չի ուզում՝ ոչ ներկա, ոչ անցյալ, ոչ ապագա, ցանկանալով միայն լինել ապահով, որը չի լինի։

Այդ առումով «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչը կարծում է, որ հայ հասարակությանը պետք է ներկայացնել իրական իրավիճակը և հստակ նարատիվները, զգուշացնել, որ Հայաստանում առկա գործընթացները երկիրը տանում են աղետի։

Բացի այդ, քաղաքագետը նկատել է, որ պայքարի հարթակը պետք է դառնա հնարավորինս ռացիոնալ, հստակ առաջադրանքով՝ դեէսկալացիա երկրի ներսում, դեէսկալացիա երկրի սահմաններին։ «Երկրի ներսում դեէսկալացիան ենթադրում է ներքին հաշտեցման և բազմավեկտոր երկխոսության մթնոլորտ, մինչդեռ սահմաններին դեէսկալացիան պահանջում է ակտիվ և գրագետ արտաքին քաղաքականություն դաշնակիցների հետ, որը կբացառի պատերազմը։ Այդ երկու ասպեկտները ներառում են բազմաթիվ ենթակետեր և տեխնիկական աշխատանք: Հենց այդպիսի հարթակ պետք է դառնար հետպատերազմյան նոր առաջնորդը, որը կմիավորեր բոլոր ուժերն ու հնարավորությունները», - ամփոփել է Հովհաննիսյանը։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթին պնդում է, որ Հայաստանի իշխանությունները հասկացնում են, որ իրենց համապատասխանության ռեսուրսն անսահմանափակ չէ և երկրի ներսում լուրջ ցնցումների վտանգ կա։ Նման կերպ է խորհրդարանականը մեկնաբանել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Երևանի և Բաքվի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ մեղադրանքների հրապարակային վերջին փոխանակումը։ Ըստ Աբրահամյանի Բաքուն շարունակում է պնդել, որ հաղթողի դիրքերից խոսելն իրեն իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ: «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվել է դիվանագիտական փոխհրաձգության։ Այս իրավիճակը կողմերին բերել է մեկ այլ փակուղու, որից դուրս գալու հնարավորություններ կան, բայց դա կամ նոր զիջումներ է լինելու Հայաստանի համար, կամ կարող է հանգեցնել սահմանին լարվածության», - ասել է նա։

Մինչդեռ թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ հաստատում է, որ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա։ «Գործընթացը պարզապես ենթադրում է ադրբեջանական կողմի պայմաններ և պահանջներ առաջ քաշել, որոնք հետևողականորեն կատարում են Հայաստանի փաստացի իշխանությունները։ Այդ ամենը տեղի է ունենում, այսպես կոչված, «80 %-ը համաձայնեցված խաղաղության պայմանագրի» ֆոնին, բայց փաստն այն է, որ չկա ստորագրված պայմանագիր, չկա խաղաղություն, կա միայն մեկ բան՝ Ադրբեջանի աճող պահանջները։ Այսինքն գործ ունենք բոլոր իմաստով ձախողված արտաքին քաղաքականության հետ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը չի կարողացել սպասարկել այն օրակարգը, որով եկել է իշխանության: Միևնույն ժամանակ, Փաշինյանի թիմն ամեն անգամ իջեցնում է սեփական նպատակներին հասնելու նշաձողը։ Պարզ ասած, նրանք չկարողացան որևէ արդյունավետ քայլ ձեռնարկել անվտանգության աճող սպառնալիքները չեզոքացնելու համար։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պահանջների նոր փաթեթ է ներկայացրել, այդ թվում Հայաստանի ապառազմականացումն ու ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելը։ Թուրքագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին կալանավորելով և նրանց նկատմամբ դատական գործընթացներ վարելով Ադրբեջանը նախադեպ է ստեղծում, ըստ որի Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր երբևէ ծառայել են հայկական բանակում կամ աշխատել պետական կառույցներում դառնալու են ադրբեջանական հետապնդումների թիրախ:

Այսինքն չխոսելով Բաքվի դատավարությունների հետ կապված իրավիճակի մասին հայկական կողմն ազատություն է տվել իր հակառակորդներին, և Ադրբեջանը կարող է պնդել, որ կալանավորվեն կոնֆլիկտին մասնակցած անձիք անգամ երրորդ երկրներում, օրինակ Վրաստանում, Բելառուսում, Թուրքիայում և նույնիսկ Գերմանիայում։ Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի հետապնդումների թիրախը, անշուշտ, կլինեն Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա
Ամենադիտված