Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հայտնվել է պատերազմի ճամփաբաժանին» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը նշել է իր 2806-ամյակը, և այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է 2016 թվականին ձայնագրված «Ելք» դաշինքի, որի առաջնորդն էր նա մինչև 2018 թվականը, նախընտրական տեսանյութը։ Տեսանյութում ապագա վարչապետն ու իր համախոհները երգում են «Էրեբունի-Երևան» երգը։ Այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանն առնվազն մեկ երազանք իրականացրել է՝ նա եկել է իշխանության։ Հիմա Հայաստանի վարչապետը երազում է «Խաղաղության խաչմերուկի» մասին, բայց այն կառուցելը շատ ավելի դժվար է լինելու, գրում է ng.ru-ն։ 

«Իրականում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսի վրա մենք ունենք անշարժ վիճակ, այսինքն՝ մեր սահմանները չեն ծառայում ապրանքների հոսքի ապահովմանը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանը տրամադրի իր տարածքները և իր ներդրումն ունենա լայնածավալ տնտեսական գործունեության սպասարկման առումով»,- իր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված համաժողովի ժամանակ ասել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ օգնել իր երկրին այդ նախագծի իրականացման հարցում, քանի որ անհանգստացած է, որ Երևանը կարող է տասնյակ միլիարդների շահույթ ստանալ։ Բաքվի տեսանկյունից այդ գումարը կարող է օգտագործվել հայկական բանակի հզորացման համար, ասել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա բացատրել է, որ չգիտի իր հարևանների մտադրությունները, բայց կարծում է, որ նրանք կարող են ունենալ երկու դրդապատճառներ՝ կա՛մ վախենում են Լեռնային Ղարաբաղի կորստի համար վրեժ լուծելու հայերի փորձերից, կա՛մ իրենք են Երևանի դեմ ագրեսիվ ծրագրեր մշակում:


«Կարող եմ ասել, որ Հայաստանն ագրեսիվ մտադրություններ չունի Ադրբեջանի և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք ստանձնել դե յուրե պարտավորություններ։ Ավելին, Հայաստանը հայտարարել է, որ անգամ չի դնում սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր, հետևաբար սահմանազատման գործընթացում մեր կողմից Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթը բոլոր հնարավորություններն է տալիս սահմանազատման գործընթացը օրինական, իրավական հիմքերով իրականացնելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։ Սակայն, ըստ վարչապետի, այս պահին Բաքուն ցանկանում է միայն իր համար օգտագործել Հայաստանի ճանապարհները, այլ ոչ թե վերացնել շրջափակումը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են իր նախագծին, նաև Թուրքիայի դիրքորոշումները տարբեր պատճառներով կարող են համընկնել հայկական դիրքորոշումների հետ։ «Ռուսաստանի համար տարանցիկ ուղիներն ունեն և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն։ Նա կարող է մտահոգություններ ունենալ: Նրա համար կարող է ընդունելի լինել այն, որ այդ բոլոր հոսքերն անցնեն այն տարածքով, որի կառավարման վրա նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ»,- հավելել է Փաշինյանը։

Բաքվի արձագանքը չի ուշացել: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Փաշինյանը փորձում է «խեղաթյուրել իրականությունը»։ «Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը բանավոր հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Ադրբեջանի տարածքում ապօրինի վարչակարգի քարոզչություն է իրականացրել, և որ Հայաստանի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին անջատողական վարչակարգի խունտային (այսինքն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին) շնորհավորել է այսպես կոչված անկախության կապակցությամբ»,- ասել է նա։ Դրան զուգահեռ Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է պաշտոնական հանդիպում ունեցել, որտեղ հանձնարարականներ է տվել Հայաստանի հետ սահմանին «բոլոր հնարավոր սադրանքների հարցով»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների գերատեսչության պետը «կոնկրետ հանձնարարականներ է տվել պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքները կանխելու համար»:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի կարծիքով Բաքուն պատրաստ է մասնակցել «Խաղաղության խաչմերուկին», սակայն դրա համար Հայաստանը նախ պետք է կատարի իր պարտավորությունները, այդ թվում իրականացնի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակումը։ «Հենց դա արվի, Ադրբեջանը կբացի իր տրանսպորտային հաղորդակցությունը դեպի Հայաստան։ Մինչ այդ Փաշինյանի նախագծին չի մասնակցի ոչ միայն Բաքուն, այլ նաև Անկարան»,- վստահ է Վելիզադեն։ 

Միաժամանակ փորձագետը տարակուսանք է հայտնել Փաշինյանի անհետևողականության առնչությամբ: Օրինակ, ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանություններն առաջարկել առևտուր անել Ադրբեջանի հետ, բայց միևնույն ժամանակ նրան կասկածել ագրեսիվ մտադրությունների մեջ։ «Այդ դեպքում ի՞նչ խաղաղության մասին կարող ենք խոսել»,- չի հասկանում Վելիզադեն: Նրա խոսքով, Բաքուն ոչ մի մտավախություն չունի Երևանի շրջափակումը վերացնելուց, քանի որ այդ դեպքում ոչ միայն հայերը, այլ նաև ադրբեջանցիները կկարողանան ավելացնել իրենց եկամուտները։

Իր հերթին, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լիարժեք գործել միայն այն դեպքում, եթե Թուրքիան և Ադրբեջանը վերացնեն Երևանի  շրջափակումը։ Չնայած դրան, Հայաստանի իշխանությունները շարունակում են բարելավել հանրապետությունը Վրաստանի և Իրանի հետ կապող ենթակառուցվածքները։ «Կոմունիկացիաների բացումը կախված է ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից։ Առայժմ «Խաղաղության խաչմերուկը» մնում է մտադրությունների հռչակագիր: Այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարությունը մեծ հույսեր է կապում այդ նախագծի հետ։ Իշխանությունները դա նշում են նաև միջազգային բոլոր հանդիպումներում»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է Մարկարովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում
Ամենադիտված