Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հայտնվել է պատերազմի ճամփաբաժանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հայտնվել է պատերազմի ճամփաբաժանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը նշել է իր 2806-ամյակը, և այդ առնչությամբ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է 2016 թվականին ձայնագրված «Ելք» դաշինքի, որի առաջնորդն էր նա մինչև 2018 թվականը, նախընտրական տեսանյութը։ Տեսանյութում ապագա վարչապետն ու իր համախոհները երգում են «Էրեբունի-Երևան» երգը։ Այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանը առնվազն մեկ երազանք իրականացրել է՝ նա եկել է իշխանության։ Հիմա Հայաստանի վարչապետը երազում է «Խաղաղության խաչմերուկի» մասին, բայց այն կառուցելը շատ ավելի դժվար է լինելու։ «Իրականում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսի վրա մենք ունենք անշարժ վիճակ, այսինքն՝ մեր սահմանները չեն ծառայում ապրանքների հոսքի ապահովմանը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանը տրամադրի իր տարածքները և իր ներդրումն ունենա լայնածավալ տնտեսական գործունեության սպասարկման առումով»,իր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված համաժողովի ժամանակ ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ օգնել իր երկրին այդ նախագծի իրականացման հարցում, քանի որ անհանգստացած է, որ Երևանը կարող է տասնյակ միլիարդների շահույթ ստանալ։ Բաքվի տեսանկյունից այդ գումարը կարող է օգտագործվել հայկական բանակի հզորացման համար, ասել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ չգիտի իր հարևանների մտադրությունները, բայց կարծում է, որ նրանք կարող են ունենալ երկու դրդապատճառ՝ կա՛մ վախենում են Լեռնային Ղարաբաղի կորստի համար վրեժ լուծելու հայերի փորձերից, կա՛մ իրենք են Երևանի դեմ ագրեսիվ ծրագրեր մշակում: «Կարող եմ ասել, որ Հայաստանը ագրեսիվ մտադրություններ չունի Ադրբեջանի և, ընդհանրապես, տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք ստանձնել դե յուրե պարտավորություններ։ Ավելին, Հայաստանը հայտարարել է, որ անգամ չի դնում սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր, հետևաբար սահմանազատման գործընթացում մեր կողմից Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթը բոլոր հնարավորություններն է տալիս սահմանազատման գործընթացը օրինական, իրավական հիմքերով իրականացնելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։

Սակայն, ըստ վարչապետի, այս պահին Բաքուն ցանկանում է միայն իր համար օգտագործել Հայաստանի ճանապարհները, այլ ոչ թե վերացնել շրջափակումը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Իրանն ու Վրաստանը աջակցում են իր նախագծին, նաև Թուրքիայի դիրքորոշումները տարբեր պատճառներով կարող են համընկնել հայկական դիրքորոշումների հետ։ «Ռուսաստանի համար տարանցիկ ուղիներն ունեն և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն։ Նա կարող է մտահոգություններ ունենալ: Նրա համար կարող է ընդունելի լինել այն, որ այդ բոլոր հոսքերն անցնեն այն տարածքով, որի կառավարման վրա նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ»,- հավելել է Փաշինյանը։ Բաքվի արձագանքը չի ուշացել: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Փաշինյանը փորձում է «խեղաթյուրել իրականությունը»։ «Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը բանավոր հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Ադրբեջանի տարածքում ապօրինի վարչակարգի քարոզչություն է իրականացրել, և որ Հայաստանի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին անջատողական վարչակարգի խունտային (այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին) շնորհավորել է, այսպես կոչված, անկախության կապակցությամբ»,- ասել է նա։

Դրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է պաշտոնական հանդիպում ունեցել, որտեղ հանձնարարականներ է տվել Հայաստանի հետ սահմանին «բոլոր հնարավոր սադրանքների հարցով»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գերատեսչության պետը «կոնկրետ հանձնարարականներ է տվել պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքները կանխելու համար»: Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի կարծիքով, Բաքուն պատրաստ է մասնակցել «Խաղաղության խաչմերուկին», սակայն դրա համար Հայաստանը նախ պետք է կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ իրականացնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ապաշրջափակումը։ «Հենց դա արվի, Ադրբեջանը կբացի իր տրանսպորտային հաղորդակցությունը դեպի Հայաստան։ Մինչ այդ Փաշինյանի նախագծին չի մասնակցի ոչ միայն Բաքուն, այլ նաև Անկարան»,- վստահ է Վելիզադեն։ Միաժամանակ փորձագետը տարակուսանք է հայտնել Փաշինյանի անհետևողականության առնչությամբ: Օրինակ՝ ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանություններն առաջարկել առևտուր անել Ադրբեջանի հետ, բայց, միևնույն ժամանակ, նրան կասկածել ագրեսիվ մտադրությունների մեջ։

«Այդ դեպքում ի՞նչ խաղաղության մասին կարող ենք խոսել»,– չի հասկանում Վելիզադեն: Նրա խոսքով, Բաքուն ոչ մի մտավախություն չունի Երևանի շրջափակումը վերացնելուց, քանի որ այդ դեպքում ոչ միայն հայերը, այլ նաև ադրբեջանցիները կկարողանան ավելացնել իրենց եկամուտները։ Իր հերթին, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լիարժեք գործել միայն այն դեպքում, եթե Թուրքիան և Ադրբեջանը վերացնեն Երևանի շրջափակումը։ Չնայած դրան, Հայաստանի իշխանությունները շարունակում են բարելավել հանրապետությունը Վրաստանի և Իրանի հետ կապող ենթակառուցվածքները։ «Կոմունիկացիաների բացումը կախված է ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից։ Առայժմ «Խաղաղության խաչմերուկը» մնում է մտադրությունների հռչակագիր: Այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարությունը մեծ հույսեր է կապում այդ նախագծի հետ։ Իշխանությունները դա նշում են նաև միջազգային բոլոր հանդիպումներում»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է Մարկարովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված