Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց փորձագետի հետ. Հայաստանի ղեկավարությունը չունի ռազմավարական նպատակ և տեսլական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Eadaily.com-ին տված հարցազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև` համաշխարհային և տարածաշրջանային տերությունների մրցակցությունը։

- Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում նոր մեծ պատերազմն Իրանի և Իսրայելի միջև գնալով ավելի իրական է դառնում։ Ի՞նչ հետևանքներ և ազդեցություն կարող է ունենալ այն հարևան տարածաշրջանների և, մասնավորապես, Անդրկովկասի վրա։

— Եթե Իսրայելից ուղղակի հարձակում լինի Իրանի վրա, ապա, դա, իհարկե, կլինի ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեծ պատերազմից կարելի է խուսափել։ Սակայն, եթե իսկապես պատերազմ սկսվի, և Իրանում ապակայունացում լինի, մասնավորապես այդ երկրում լինի կենտրոնախույս ուժերի ուժեղացում, ապա իրադարձությունների նման զարգացումն իսկական աղետ կդառնա մեր տարածաշրջանի համար։ Դա ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային, ոչ Չինաստանին պետք չէ։ Ի վերջո, Իրանը գտնվում է ռազմավարական կարևոր տարածաշրջանում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես շահագրգռված չէ մեծ պատերազմով։ Եվ դա նաև հաշվի առնելով՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը, որտեղ հակամարտության սրման հավանականությունը շատ մեծ է։ Մի խոսքով, ուժային կենտրոնները ցանկանում են խուսափել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից։

- Անդրկովկասում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների դինամիկան վկայում է այն մասին, որ այդտեղ կոնֆլիկտային ներուժը շատ բարձր է։ Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, նկատի ունենալով Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի ներկայիս իրադարձությունները, համաշխարհային կենտրոններն այսօր ակնհայտորեն չեն ցանկանում, որ Անդրկովկասը դառնա լարվածության նոր օջախ։

— Իհարկե, ոչ ոք չի ցանկանում Անդրկովկասում լարվածության սրում։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ այսօր այդ տարածաշրջանում, մասնավորապես, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անզիջում աշխարհաքաղաքական պայքար է ընթանում հանուն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի միջնորդության։ Ելնելով այն հանգամանքից, որ Վաշինգտոնը տեղում իրական լծակներ չունի Երևանի և Բաքվի նկատմամբ, ԱՄՆ-ը որոշել է այդ դերը պատվիրակել Թուրքիային։ Պաշտոնական Երևանն առանձնապես չի հակադրվում Վաշինգտոնի ցանկություններին, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի շահերին։ Այո, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն Անդրկովկասում լարվածության նոր օջախի ի հայտ գալով։ Բայց փաստ չէ, որ պատերազմի սցենարն անհնար է, քանի որ, կրկնեմ, նրանց միջև աշխարհաքաղաքական սուր պայքար է ընթանում տարածաշրջանում վերահսկողության և ազդեցության համար, և այդ պայքարի տրամաբանությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի առճակատման նոր փուլի։ Ուստի նման զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն ընթանա կոնկրետ հարթակում։ Այդ համատեքստում ամենաընդունելին ռուսականն է, քանի որ Մոսկվան միշտ ունեցել է և այսօր էլ ունի ազդեցություն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։ Այսինքն, նա կարող է դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդերատոր և առավել ևս կայունության պահպանման եւ կոնկրետ որոշումներ կայացնելու երաշխավոր։

- Որքա՞ն կարող է տևել այն իրավիճակը, երբ պաշտոնական Երևանը մի կողմից ուղղակիորեն արտահայտում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունից դուրս գալու իր մտադրությունը, որում առաջատար դեր է խաղում Ռուսաստանը, իսկ մյուս կողմից՝ խորացնում է փոխգործակցությունը Մոսկվայի հետ տնտեսական ոլորտում:

— Անշուշտ, անհեթեթ ու անտրամաբանական է թվում իրավիճակը, երբ Հայաստանը անվտանգության ոլորտում հեռանում է Ռուսաստանից, միաժամանակ ընդլայնում համագործակցությունը նրա հետ տնտեսական ոլորտում։ Ցավոք սրտի, դա հետևանք է այն բանի, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չունի ռազմավարական նպատակ և տեսլական։ Բացի այդ, նա ամուր կապված է Արևմուտքի հետ, որը պահանջում է Մոսկվայի հետ խզել ոչ միայն դաշնակցային, այլ նաև տնտեսական հարաբերությունները։ Սակայն Փաշինյանը, հաշվի առնելով իր իշխանության պահպանման գործոնը, զգուշանում է Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման գնալուց։ Դա հատկապես վերաբերում է տնտեսությանը, ինչը կնշանակի Հայաստանի վերջնական փլուզում հաշվի առնելով այն, թե որքանով է այն կախված Ռուսաստանից։

- Ինչո՞վ եք բացատրում, որ ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի հետ տեղի ունեցածի, այսօր Ռուսաստանը կոշտ քայլեր չի ձեռնարկում Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի արևմտամետ քաղաքականությունը։

- Կարծում եմ, որ Մոսկվան լավ է հասկանում, որ հայ հասարակության ներկա տրամադրությունները սկզբունքորեն տարբերվում են երկրի իշխանությունների վարած քաղաքականությունից։ 2018 թվականին հայ ժողովուրդը Փաշինյանին և նրա թիմին չի ընտրել նրա համար, որ նրանք կտրուկ փոխեն երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Ռուսաստանը կոշտ քայլեր չի ձեռնարկում Հայաստանի դեմ, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները հայ ժողովրդի հետ, որը սկզբունքորեն հավատարիմ է Մոսկվային։ Ըստ ամենայնի, նա անհամբերությամբ է սպասում Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվան հույսը դնում է դրանց արդյունքների վրա երկրում քաղաքական կոնֆիգուրացիան արմատապես փոխելու համար, հույս ունենալով, որ իշխանության կգան այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր, ի տարբերություն Փաշինյանի, կառաջնորդվեն ոչ թե անձնական, այլ ազգային շահերով։

- Որո՞նք են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Միացյալ Նահանգների վերջին ակտիվացման պատճառները: Դա «խաղաղության և միջպետական ​​պայմանագրի շուտափույթ ավարտման հարցում հետագա առաջընթացի հասնելու ցանկությո՞ւն» է, թե՞ պարզապես խաղաղարարի կերպարի իմիտացիա:

— Միացյալ Նահանգներն իրական է զբաղվում այդ գործընթացի մոդերացիայով։ Նրանք ձգտում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Վաշինգտոնի հաջորդ նպատակը Երևանի պաշտոնական դուրս գալն է ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթի հիմնարար վերափոխումը, այն է այսօրվա «ռազմավարական երկխոսությունը» բարձրացնել «ռազմավարական գործընկերության» մակարդակի, ինչը նշանակում է համագործակցություն, այդ թվում ռազմական ոլորտում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշեցի, Վաշինգտոնը մեր տարածաշրջանի վրա ազդելու իրական հնարավորություն չունի, նա այդ դերը մասամբ պատվիրակել է Թուրքիային։ Ըստ ամերիկյան սցենարի դա նշանակում է ՆԱՏՕ-ի կառույցներին Հայաստանի աստիճանական ինտեգրման գործընթաց։ 

- Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի դերը Անդրկովկասում ակնհայտորեն մեծացել է։ Իրատեսակա՞ն է Էրդողանի աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչի մասին, ըստ Թուրքիայի նախագահի, իրեն դիմել է Փաշինյանը։

- Այսօր, մասնավորապես մեր տարածաշրջանում, Էրդողանի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Միացյալ Նահանգների շահերի հետ։ Թուրքիան շահագրգռված է արագ ավարտին հասցնել դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու գործընթացը։ Նա հասկանում է, որ դրանից հետո ԱՄՆ-ի օգնությամբ Հայաստանն անպայման կհայտնվի Անկարայի ազդեցության տակ և փաստացի կդառնա նրա արբանյակը։ Այսինքն այսօր Հայաստանը կանգնած է հետևյալ ընտրության առաջ. կամ Արևմուտք՝ ի դեմս Թուրքիայի, կամ դեպի Ռուսաստան։ Վերջին դեպքում կա հայոց պետականության պահպանման հնարավորություն։

 - Որոշ վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը կապված է հարևան Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների հետ, որտեղ այս ամսվա վերջին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Համաձա՞յն եք այն կարծիքին, որ Անդրկովկասում անվտանգության նոր ճարտարապետությունը որոշվելու է դրանց արդյունքներով։

— Վրացական ընտրությունները, անշուշտ, էական ազդեցություն կունենան Անդրկովկասի իրավիճակի վրա, քանի որ Վրաստանը տարածաշրջանում առանցքային երկիր է։ Այնտեղ են հատվում  տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունները։ Նա նորմալ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ։ Վրաստանի ղեկավարությունը Ռուսաստանի նկատմամբ շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում։ Բայց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը կախված չէ Վրաստանի դիրքորոշումից: Այլ բան, որ այդ երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են էապես ազդել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության վրա։ Սակայն, անկախ Վրաստանի իրադարձություններից, Արևմուտքը ռազմավարական նպատակ ունի պոկել Երևանը Մոսկվայից, և  Հայաստանի ղեկավարությունը ոչ մի կերպ դեմ չէ նման զարգացմանը։

- Անդրկովկասում և նրա շրջակայքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները որքանո՞վ են ազդում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։

— Հայ հասարակությունը մեծամասամբ մերժում է Փաշինյանի ունեցած նպատակներն ու իդեալները։ Միևնույն ժամանակ, այսօր դեռևս չկա կոնկրետ ձևավորված այլընտրանք գործող իշխանություններին։ Թեև դրական ուղղությամբ որոշակի փոփոխություններ են նկատվում, և երկրի քաղաքական դաշտում ստեղծվում են նոր կենտրոններ՝ իրենց իրատեսական օրակարգերով, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ դրանք ընդունելի կդառնան հասարակության մեծամասնության համար։ Իսկ ընդհանրապես, մեր քաղաքական վերնախավը շատ մասնատված է։ Նա չափազանց պարզունակ և հետամնաց պատկերացումներ ունի տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ինչն էլ, բնականաբար, հանգեցնում է թյուրիմացության առ այն, թե որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ուղենիշները։ Պատճառն այն է, որ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը երկրում հիմնական օրակարգը ներքաղաքական էր։ Հասարակությունն ու քաղաքական ուժերը, չնչին բացառություններով, ընդունում էին այն փաստը, որ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանին այլընտրանք չկա։ Այսօր իրողությունները արմատապես փոխվել են, ի հայտ են եկել նոր ազդեցիկ աշխարհաքաղաքական խաղացողներ, ակտիվացել է նրանց ներգրավվածությունը, նրանք լրջորեն մրցակցում են Մոսկվայի հետ, և ընդդիմադիր շատ կուսակցություններ դեռ չեն կարողանում համակերպվել երկրում տեղի ունեցող վերափոխումների հետ։ Արդյունքում 10-15 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը յոթերորդ տարին է, ինչ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, իսկ նրա ներկայիս հիմնական ընդդիմախոսները չունեն հակահարված տալու գրագետ ծրագրային ու կազմակերպչական հնարավորություններ: 

Կարող եմ ենթադրել, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր, որոնք կկարողանան համարժեք գնահատել ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները և իրական այլընտրանք դառնալ գործող իշխանությանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ ընտրություններից հետո Հայաստանը կներկայացվի նոր դեմքերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու
Ամենադիտված