Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք իրականում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս սահմանապահները 2025 թվականի հունվարի 1-ից կլքեն Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը, այն կանցնի Հայաստանի հսկողության տակ։ Բացի այդ, հայ զինվորականները ռուսների հետ միասին կհերթապահեն Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին Մոսկվա կատարած այցի ժամանակ, որոշ փորձագետների կարծիքով, կհանգեցնեն Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատմանը։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Երևանը:
 
Երևանի APRI Armenia հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական ռազմական ներկայությունը «ընդհանուր առմամբ Հայաստանում և առաջին հերթին Հայաստանի սահմաններին» նվազեցնելու համակարգված քաղաքականություն են վարում։ «Առաջին քայլը ռուս սահմանապահների դուրսբերումն էր Երևանի օդանավակայանից, այնուհետև՝ հայ-ադրբեջանական սահմանից, հիմա հասել են հայ-իրանական սահմանային անցակետին և Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին համատեղ պարեկության իրականացմանը։ Եթե իրավիճակը շարունակվի այսպես զարգանալ, ապա, ինչպես նշել է Պողոսյանը dw. com-ի հետ զրույցում, «շուտով կարող է գալ այն պահը, երբ Երևանը հանդես կգա հայիրանական, այնուհետև՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու առաջարկով»:
 
Մեկ այլ հայ քաղաքագետ, Երևանում գործող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ակնհայտ կրճատման տեսակետի հետ։ «Ռուս սահմանապահները, որոնք լքել են «Զվարթնոց» օդանավակայանը և լքելու են Իրանի հետ սահմանային անցակետը, ընդամենը մի քանի տասնյակ են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի սահմանապահ զորքերից»,- ասել է Իսկանդարյանը dw.com-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ այդ քայլը որոշակի խորհրդանշական գործողությունների շարունակությունն է, որոնք «բավականին լավ են վաճառվում ներքաղաքական կյանքում»։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից և երկրի արևել յան որոշ շրջաններից ռուսական ուժերի դուրսբերման նախկին միջոցառումների հետ համատեղ այս վերջին քայլը դիտվում է որպես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատման գործընթացի շարունակություն կամ նույնիսկ ակտիվացում:
 
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այդ որոշումը որակում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլ։ «Ոչ ոք չէր հավատում, որ դա իրականություն կդառնա, բայց Հայաստանի իշխանությունները, ամրապնդելով մեր ինքնիշխանության բաղադրիչը անցակետերում, առաջին քայլն արեցին հենց «Զվարթնոց» օդանավակայանում»,- նշել է Քոչարյանը։ Այս բոլոր իրադարձությունները պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերություններում առկա բարդությունների ֆոնին։ 2022 թվականի վերջից այդ հարաբերությունները գնալով սրվում են, հնչում են փոխադարձ կշտամբանքներ։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը փաստացի հրաժարվեցին Երևանին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի հետ 2022 թվականի սեպտեմբերի առճակատման ժամանակ, Հայաստանի կառավարությունը անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման կուրս սահմանեց։ Զարգացնելով շփումները Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ Հայաստանը բացահայտ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում։
 
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ տարաձայնություններն այնքան սրվեցին, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին և անգամ սպառնաց դուրս գալ այդ կազմակերպությունից։ Չնայած Ռուսաստանի դժգոհությանը Հայաստանի քաղաքականությունից, այդուամենայնիվ, ռազմավարական օբյեկտներից՝ Երևանի օդանավակայանից և իրանա-հայկական սահմանային անցակետից ռուսական ուժերի դուրսբերման որոշումները կայացվել են օպերատիվ և առանց ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ մեղադրանքների: Քաղաքագետ Իսկանդարյանն ուշադրություն է հրավիրել այդ ասպեկտի վրա՝ նկատելով Մոսկվայի հետ Երևանի աշխատելաոճի փոփոխությունը, այն է՝ էմոցիոնալ տոնայնությունից անցում դեպի պրագմատիզմ։
 
«Եթե նախկինում, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը Մոսկվան ընկալում էր միանգամայն բացասաբար և բուռն կերպով, ապա այժմ ակնհայտ է, որ այդպես չէ, այս անգամ Ռուսաստանը ոչինչ չպնդեց»,- նշել է Իսկանդարյանը: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանություններն առաջին հերթին՝ «սովորել են աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ»՝ նվազեցնելով էմոցիոնալ ֆոնը, և երկրորդ հերթին՝ Ռուսաստանի տարածաշրջանային առաջնահերթություններն են փոխվել՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ «Ռուսաստանի համար դա (Հայաստանի հետ տարաձայնությունները) այլևս այնքան կարևոր չէ, որ ինչ-որ զգացմունքային պոռթկումներ առաջացնի: Ավելին, այդ ամենը չի վերաբերում ռուսական ռազմակայանին, որը շարունակում է մնալ Հայաստանում»,- ասել է Իսկանդարյանը։ Նշենք նաև, որ ռուս-հայկական վերջին պայմանավորվածությունները ներկայացվել են անսովոր ձևով։ Լուրը տարածվել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում։
 
Հատկանշական է, որ այդ տեղեկությունը չի նշվել ո՛չ Կրեմլի մամուլի հաղորդագրությունում, ո՛չ էլ Հայաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հենց այս պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը նախընտրել է չմեկնաբանել ռուսական զորքերի դուրսբերման որոշումը։ «Երբ նման տեղեկություն հրապարակվում է միայն վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում, դժվար է գնահատել, թե որքանով է այդ ամենը լուրջ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին պաշտոնական զեկույցում քննարկվել են նաև այլ ասպեկտներ։ Ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր՝ մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում։ Բացի այդ, Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթաժողովին։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված